Աղաթոն Հովնաթանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովնաթանյան (այլ կիրառումներ)
Աղաթոն Հովնաթանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1816 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 3, 1893 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Հայր | Մկրտում Հովնաթանյան |
![]() |
Աղաթոն Հովնաթանյան (մայիսի 17, 1816, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1893, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), դիմանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1843 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) ևն։ Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չոպանյան Ս., Նաղաշ Հովնաթան աշուղը ն Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910
- Ակինյան Ն., Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք և իրենց բանաստեղծական և նկարչական աշխատությունք, Վենետիկ, 1911
- Հովսեփյան Գ., Նյութեր և ոաումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ Հ, Անթիլիաս, 1951
- Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVIl-XVJH դարերում, Երևան 1974
- Լևոնյան Գ., Հովնաթանյան Նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Աղաթոն Հովնաթանյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-05-17
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016-09-23
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 575)։ ![]() |