Մահայա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահայա Պետրոսյան
Ծնվել էհունվարի 3, 1970(1970-01-03) (54 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Քաղաքացիություն Իրան
ԱզգությունՀայերը Իրանում
Կրոնիսլամ[1]
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
mahayapetrossian.com

Մահայա Պետրոսյան (պարս.՝ ماهایا پطروسیان, հունվարի 3, 1970(1970-01-03), Թեհրան, Իրան), հայկական ծագմամբ իրանցի դերասանուհի։ «Գեղեցիկ, ձյունոտ օր» (2009) ֆիլմի ռեժիսորն է (ռեժիսոր Ամիր Թուդե Ռուսթայի հետ համատեղ)[2][3]։ Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահայա Պետրոսյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 3-ին, Թեհրանում։ Հայրը եղել է քաղաքացիական ինժեներ, մայրը՝ երեխաների հիգիենայի մասնագետ։ Նրա ավագ եղբայրն ու քույրն աշխատում են գիտական ոլորտում։ Նախնական կրթությունը ստացել է Ջանդարկի ֆրանսիական դպրոցում (երկլեզվյա դպրոց, որտեղ աշակերտներն առավոտյան ուսանում են ֆարսի, ցերեկը՝ ֆրանսերեն)։ Իսլամական հեղափոխությունից հետո նա գրանցվել է Ռաազի առաջնորդության դպրոցում, ապա երեք տարի ուսանել է հայկական Մարիամ դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Հադաֆ ավագ դպրոցում և 1987 թվականին ստացել է դիպլոմ բնական գիտությունների բնագավառում։ Արվեստով և դերասանությամբ տարվել է ավագ դպրոցի վերջին դասարանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվել է համալսարանի ընդունելության դասընթացներին։ Մի քանի դասընթացներ է անցել Շորե Լորեցաանիի (պարս.՝ شهره لرستانی) մոտ։ Այս դասընթացներն իրենց ազդեցությունն են թողել նրա հետագա կարիերայի վրա։ Սովորել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի բաժնում։ 1994 թվականին ավարտել է համալսարանն ու Իրանյան կինոփառատոնի շրջանակում կարճ ուղևորություն ունեցել դեպի Հայաստան, 1995 թվականին 4 ամսով եղել է ԱՄՆ-ում։ 1997 թվականին մասնակցել է «Կանանց դերը ժամանակակից կինոյում» միջազգային դասընթացին, որտեղ ներկայացել է «Կանայք, սոցիալական մազոխիզմն ու բռնությունը կինոյում» զեկույցով։ 2001 թվականին Իտալիայում մասնակցել է Կուրմայորի նուար ֆիլմերի կինոփառատոնին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ֆիլմի վերնագիրն
անգլերեն
Տարի Ռեժիսոր
1 «Սեր և մահ» Love and death 1989 Մոհամմադրեսա Ալամի
2 «Վերջին գործողություն» The last act 1990 Վարուժ Քարիմ Մասիհի
3 «Էլ ի՞նչ նորություն կա» What else is new !? 1991 Թահմինե Միլանի
4 «Ժուկով, ժամանակով, կինո» Once upon a time cinema 1991 Մոսեն Մախմալբաֆ
5 «Դերասանը» The actor 1992 Մոսեն Մախմալբաֆ
6 «Մեխակի գաղտնիքը» The secret of the clove 1993 Սայիդ Խորշիդիան
7 «Հանդիպման անպիտանությունը» Rendezvous wistfulness 1995 Մոհարամ Զեյնայզադե
8 «Մոֆիդ, շեյխ» Mofid, the sheikh 1995 Ֆարիբորզ Սաալե
9 «Աններելին» Unforgivable 1996 Իրաջ Ղադերի
10 «Խատուտիկը» The dandelion 1996 Ղասեմ Ջաֆարի
11 «Օգնի՛ր ինձ» Help me 1997 Ռզուլ Մոլա Ղոլիպուր
12 «Յոթ գործողություն» Seven act 2000 Ֆարզադ Մոթամեն
13 «Թոնդար անունով աղջիկը» A girl named Tondar 2000 Համիդրեսա Աշտիանիպուր
14 «Ամբողջ սրտով» Wholeheartedly 2000 Բահրամ Կազեմի
15 «Հաջողակ հասնացուն» The lucky bride 2002 Կազիմ Ռաստգոֆտար
16 «Հանդիպում թութակի հետ» Meeting with parrot 2003 Ալիռեզա Դավուդնեջադ
17 «Ութոտնուկ» Octopus 2004 Ալիռեզա Դաուդնեջադ
18 «Ընտրությունը» The choice 2004 Touraj Mansouri
19 «Հիսուն միլիոն առաջարկ» 50 million proposal 2004-2005 Մեհդի Սաբաղզադե
20 «Կնոջ ընդօրինակում» Imitation Woman 2005 Մեհրդադ Միրֆալա
21 «Լեյլայի երազանքը» Leila's dream 2006-2007 Մեհրդադ Միրֆալա
22 «Հարցազրույց» Interview 2007 բահրամ Կազեմի
23 «Ընտրություն» Election 2008 Թուրաջ Մանսուրի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rahyafteha.ir/23295/گفتگو-با-ماهایا-پطروسیان-در-مورد-مسلما/
  2. «Mahaya Petrosian: Iranian actress takes a turn behind the camera». CS Monitor. 2009 թ․ մարտի 10.
  3. «Winners of Third Parvin Etesami Film Festival Announced». 2008 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. Իրանական ռեժիսորներն աշխատում են համամարդկային ֆիլմ ստեղծել
  5. ««Հայկական համայնապատկեր» մրցույթում` ֆիլմեր նաև Իրանից ու Լիբանանից». old.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]