Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի
Bedkhem Church 11.jpg
Բեթղեհեմ եկեղեցու մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍպահանի ոճ
Կառուցման ավարտ1627
Բարձրություն26 մետր
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 32°38′10.968000100009″ հս․ լ. 51°39′28.202400100004″ ավ. ե. / 32.63638000002777773° հս․. լ. 51.65783400002777626° ավ. ե. / 32.63638000002777773; 51.65783400002777626

Սուրբ Բեթղեհեմ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է Նոր Ջուղայի Մեծ Մեյդան թաղամասում, սուրբ Մարիամ եկեղեցու հյուսիսային կողմում, որոնք միմյանցից բաժանվում են փոքր փողոցով։ Եկեղեցու հյուսիսային կողմից է անցնում ջուղայեցի Խոջա Նազարի անունը կրող պողոտան, իսկ արևմտյան կողմում գտնվում է Ջուղայի Մեծ Հրապարակը, որտեղ կիրակի օրերը լինում էր տոնավաճառ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցվել է հայ վաճառական խոջա Պետրոս Վելիջանյանը 1627 թվականին: Հարավային պատին գրված է. «Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ (1077 թվականին ըստ արևային օրացույցի, որը 1627 թվականին, Գրիգորյան օրացույց)»: Ըստ ավանդության, մի հայ վարպետ կառուցել էր Շահի Մզկիթի գմբեթը, և որպեսզի այլևս դրա նման մեծ գմբեթ չկառուցի, կտրում են նրա ձեռքը։ Բայց նա մեկ ձեռքով կառուցում է Բեթղեհեմի եկեղեցին։

Եկեղեցին վերանորոգվել է 1870-ական թվականներին: Շինությունն ունի զանգակատուն, որը կառուցվել է 1897 թվականին, արևմտյան մուտքի վերևում, որի արևմտյան կամարի վերևում գրված է «Կառուցաւ 1897»։ Վերջին անգամ վերանորոգվել է 1970, 1984 թվականներին:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցված է քառակուսի կենտրոնագմբեթ ոճով, որը երկհարկանի է և ունի ութ պատուհան։ Պատերը զարդարված են որմնանկարներով, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կյանքը: Դրանց քանակը հասնում է 72-ի, որոնք ներկայացված են երկու շարքով: Ներքևի տողում նկարները հաջորդական են, իսկ վերին շարքում յուրաքանչյուր նկարը առանձին շրջանակում է: Կառույցի ներսում հայատառ արձանագրություններ կան, որոնք վերագրվում են 1627 և 1711 թվականիններին: Դրանք տեղադրվում են հիշատակում եկեղեցու համար բարեգործական աշխատանք կատարողների հիշատակումով:

Եկեղեցին եռամաս է, ունի պատշգամբ, կամարներ և զանգակատուն: Հորինվածքն ուղղանկյունանիստ է: Դռները 31 մ երկարություն եւ 14 մ բարձրություն ունեն: Գմբեթը գտնվում է 26 մետր բարձրության վրա, ունի 11 մետր տրամագիծ: Ընդհանուր բարձրությունը կամարների վրայից 12.5 մետր է, իսկ երկրորդ հարկի բարձրությունը 5.7 մետր, գմբեթի ընդհանուր բարձրությունը հասնում է 25 մետրի։ Եկեղեցու ետևում կա երկու մուտք ունեցող բակ[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի
  3. Hosseyn Yaghoubi (2004). Arash Beheshti, ed. Rāhnamā ye Safar be Ostān e Esfāhān(Travel Guide for the Province Isfahan) (in Persian). Rouzane. p. 128. ISBN 964-334-218-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]