Հայկուշ Տեր-Մարտիրոսյան
Հայկուշ Տեր-Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1987 |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և ուսուցչուհի |
Աշխատավայր | «Նոր Ջուղայի կուլտորական միության» թատերախմբում |
Հայկուշ Տեր-Մարտիրոսյան (1905, Թավրիզ, Իրան - հոկտեմբերի 19, 1987, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), դերասանուհի, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթությունն ստացել է Թավրիզում։ Ավելի քան քառորդ դար զբաղվել է մանկավարժությամբ՝ Անզալիում, Նոր Ջուղայում, Թեհրանում։ 1931 թվականից մանկավարժական աշխատանքին զուգընթաց մասնակցել է Նոր Ջուղայի թատերական կյանքին, տարբեր դերակատարումներով հանդես է եկել Մ․ Կ թվականին Թեհրան տեղափոխվելուց հետո բեմը թողել է։ ոստանյանի, Մ․ Թաշչյանի, Մ․ Մարությանի, Ա․ Մկրտումյանի բեմադրություններում։ Թատրոնի վերաբացումից հետո խաղացել է «Նոր Ջուղայի կուլտորական միության» թատերախմբում։ Լավագույ դերակատարումներից է եղել Սուդաբեն Գ․ Դարֆիի «Սիավուշ և Սուդաբե» պիեսի բեմադրության մեջ։ Մասնակցել է նաև «Ոճրագործի ընտանիքը», «Բնավերները» պիեսների բեմադրություններին։
1948 թվականին Թեհրան տեղափոխվելուց հետո բեմը թողել է։ 1978 թվականից ապրել է ԱՄՆ-ում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց 2005, Երևան, Ասողիկ հրատարակչություն, 2005