Հովհաննես Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հովհաննես Օհանյան
Ovanes ohanian.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1896(1896-10-08)
ԾննդավայրՄաշհադ, Ռազավի Խորասան, Իրան
Մահացել է1960
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԹուրքմենստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գիտնական և գյուտարար
IMDbID ID 0644928

Հովհաննես Գրիգորի Օհանյան (պարս․՝ اوانس اوهانیانس, ծնվ. 1896թ. (այլ տվյալներով` 1900թ.), Մաշհադ, Իրան - մահ. 1960թ. (այլ տվյալներով` 1961թ.), Թեհրան, Իրան), իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, գյուտարար և բժիշկ: Իրանի կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է և պարսկական առաջին լիամետրաժ կինոնկարի ստեղծողը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես (Ավանես) Օհանյանը ծնվել է 1896 թվականին (այլ տվյալներով` 1900 թվականին), Իրանի Մաշհադ քաղաքում (այլ տվյալներով` Աշխաբադում): Մանկության տարիներին տեղափոխվել է Ռուսաստան: 1919 թվականին ուսանել է առևտրային գործ` Տաշքենդում գտնվող կոմերցիոն քոլեջում, իսկ Աշխաբադում` իրավաբանություն: Այնուհետև, 1920 թվականին, Մոսկվայում հաճախել է կինոարվեստի դասընթացների:

Կադր «Աբին և Ռաբին» ֆիլմից: Դերասաններ Ղոլամալի Խան Սոհրաբի Ֆարդը և Մոհամմադ Խան Զարաբին, 1930 թ.

1925 թվականին վերադարձել է Իրան և 1930 թվականին, Թեհրանում հիմնել կինոդերասանի դպրոց[1]: Նույն թվականին նկարահանել է իրանական առաջին լիամետրաժ «Աբին և Ռաբին» կինոնկարը` Պատ և Պատաշոն զույգի օրինակով: Նա հանդես էր եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և դերասան: Կինոնկարը քննադատների և հանդիսատեսի կողմից ստացել է դրական արձագանք: Դժբախտաբար ֆիլմը չի պահպանվել: Նրա միակ օրինակը, թողարկվելուց երկու տարի անց, հրդեհի ժամանակ այրվել է Թեհրանի առաջին կինոթատրոններից մեկում:

1934 թվականին նկարահանել է իր երկրորդ` «Հաջի աղան` կինոդերասան» կինոնկարը, որտեղ հանդես է եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Սակայն ֆիլմը հաջողություն չի ունեցել, որից հետո Հովհաննես Օհանյանը չկարողացավ հետագա գործունեության համար որևէ աջակցություն գտնել: 1937 թվականին նա մեկնել է Հնդկաստան և Կալկաթայում հիմնել է դերասանական դպրոց:

1947 թվականին վերադարձել է Իրան, սակայն կինոյում աշխատելու նրա ջանքերն ապարդյուն են անցել: Հովհաննես Օհանյանը հեղինակ է բազմաթիվ գրական ստեղծագործությունների` սցենարների և թատերական դրամաների: Տիրապետում էր յոթ լեզուների:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Օհանյանը ամուսնացել է երկու անգամ: Առաջին կինը Զեմմա Կատչաուրն էր, իսկ երկրորդը` Աշրաֆ Քարիմզադեն: Ուներ երեք երեխա:

Հովհաննես Օհանյանը մահացել է 61 տարեկանում, Թեհրանում, թշվառության մեջ և բոլորից մոռացված: Թաղված է Թեհրանի հայկական գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iranian Movie DataBase اوهانيان - سوره»։ Վերցված է June 2, 2016