Անդրե Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Սիմոնյան
Ծնվել էօգոստոսի 30, 1977 (42 տարեկան)
Իրան Թավրիզ
ԺանրերՌոք
Մասնագիտություներաժիշտ
Գործունեություն2001-ից
ԼեյբլRecord Label
ԿապվածThe Beautified Project
Կայքthebeautified.com

Անդրե Սիմոնյան, հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր և առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքում։ Ավարտել է Ասադի հայկական դպրոցը։ 1996 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ սովորել է երաժշտություն և մեդիա «Համերսմիթ և Վեսթ Լոնդոն» քոլեջում, այնուհետև ստացել է Քեմբրիջի համալսարանի բարձրագույն վկայական՝ որպես անգլերենի մասնագետ։ 1999-2006 թվականներին աշխատել է Լոնդոնի «Sanctuary Records» ձայնագրման ընկերությունում։ 2001 թվականին նվագել է «Blue People Society», 2002-2004 թվականներին «Gazolin» խմբերում որպես թմբկահար։ 2004 թվականին Լոնդոնում ստեղծել է «The Beautified Project» նախագիծը։ 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան։ 2009 թվականին եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» երաժշտական նախագծի պրոդյուսերը։ 2010 թվականին թողարկել է խմբի երկրորդ՝ «Beyond the Butterfly» ձայնասկավառակը և խումբը մոտք է գործել «MTV»՝ լինելով առաջին հայաստանյան խումբը երաժշտական միջազգային մեդիադաշտում: Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011 թվականին և 2013 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին: Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին: 2011 թվականին խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: 2013 թվականին թողարկել է խմբի երրորդ՝ «United We Fall» ձայնասկավառակը: 2015 թվականին հեղինակել է «1 vs 1» երաժշտական նախագիծը, որն եթեր է հեռարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: 2016 թվականին արժանացել է «Phoenix» միջազգային երաժշտական մրցանակին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]