Հայերը Ֆիլիպիններում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
![]() Ֆիլիպիններ |
![]() Հայաստան |
Ֆիլիպիններում հայ առաջին վաճառականները հաստատվել են 16-րդ դարի 2-րդ կեսին՝ իսպանական տիրապետության ժամանակ։ Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից։
1686 թ. Հնդկաստանում գործող Արևելա-հնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով Մանիլայում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել։ Հայ առևտրականները Մանիլայից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ։
Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը։
18-րդ դարում Մանիլայի հայ գաղութը հիշվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գրագրություններում՝ որպես Իրանա-Հնդկաստանի (Նոր Ջուղայի) Հայոց թեմի մեջ մտնող համայնք։
18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան Զաքարիա Ջուղայեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ճապոնական օկուպացիայի տարիներին (1942-1945), Ֆիլիպիններում հայերի թիվը նվազել է։ Ներկայումս Ֆիլիպիններում մոտ մի քանի տասնյակ հայ է բնակվում, միայն Մանիլայում ։
|