Ցին կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցին (բառացի մաքուր), մանջուրական կայսերական դինաստիա Չինաստանում 1644–1911 թվականներին։ Ցին դինաստիայի կառավարումը կարելի է բաժանել չորս խոշոր շրջանի 1․մանջուրների Չինաստաններ խուժելու պահից մինչև ցիների վարչակարգի հաստատումը Մին դինաստիայի ժամանակաշրջանի Չինաստանի տարածքում (1644-1683), 2․ 17-րդ դարի 80-ական թվականների մինչև 18-րդ դարի 70-ական թվականներին՝ Չինաստանում ցիների վարչակարգի հարաբերական ներքին կայունացման և մոնղոլ Խալֆի իշխանությունների, Ամուրի ռուսական բնակավայրերի, Ջունգարյան խանության, Տիբեթի, Արևելյան Թուրքմենստանի, Վիետնամի, Բիրմայի, Նեպալի դեմ նվաճողական արշավանքների շրջանը, 3․18-րդ դարի 70-ական թվականներից մինչև 19-րդ դարի վերջը, երբ սկսվեց ցիների միապետության ներքին քայքայումը, որն ուժեղացավ 19-րդ դարի կեսին կապիտալիստական տերությունների ագրեսիայի հետևանքով, 4․ ճապոնական պատերազմ 1894–1895 թվականներից մինչև ցիների տապալումը, երբ ավարտվեց Ցիների կայսրության՝ մեծ․ տերությունների կիսագաղութի վերածվելու պրոցեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png