Արտոնագրային համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտոնագրային համաձայնագիր` պայմանագիր, որով մի կողմը (լիցենզիա տվողը՝ լիցենզիարը) իրավունք է տալիս օգտագործել հայտնագործությունը կամ տեխնիկական այլ նվաճումը (լիցենզիան), իսկ մյուս կողմը (լիցենզիա ստացողը՝ լիցենզիատը) դրա համար վարձահատույց է լինում։ Լիցենզանայի համաձայնագրի օբյեկտներ են՝ տեխնիկական լուծումները (հայտնագործությունները) և նվաճումները, այդ թվում՝ արտադրության գաղտնիքները («Նոու-Հաու»)։ Լիցենզանայի համաձայնագրով կարող են սահմանվել լիցենզիայի կիրառման տերիտորիան, լիցենզիայի օբյեկտի օգտագործման ձևն ու ժամանակը ևն։ Լիցենզանայի համաձայնագիր ներառում է նաև լիցենզիատին տեխնիկական փաստաթղթեր հանձնելու, տեխնիկական օգնություն ցույց տալու, մեքենաների ու սարքավորումների նմուշներ տրամադրելու և այլ պայմաններ, լիցենզային վարձահատույցի չափը՝ որոշման կարգն ու վճարումները։ ԽՍՀՄ-ում Լիցենզանայի համաձայնագիր կնքվում էր օտարերկրյա կազմակերպությունների հետ առևտրական հարաբերություններում, իսկ արտասահմանյան երկրներում՝ նաև տվյալ երկրի կազմակերպությունների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 636 CC-BY-SA-icon-80x15.png