Հանֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանֆու ( չինարեն հեշտ. 汉服 , բառացիորեն: «漢服»), Չինաստանի հաների ավանդական զգեստ: Մեր օրերում հանֆուն հագնում են միայն հանդիսավոր արարողությունների ժամանակ կամ պատմական սերիալներում և ֆիլմերում: Սակայն, Չինաստանում և նրանից դուրս գոյություն ունեն մշակութային միություններ, որոնք իրենց ողջ եռանդը ներդնում են հանֆուի վերածնության գործին. այս երևույթը անվանվում է «հանֆու ֆուսին» (չին.՝ 漢服復興)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմում են, որ Հուան դիի կինը՝ կայսրուհի Լեյչժուն առաջինն է, ով հորինել է հանֆուն, ինչն ունի չորս հազարամյակի պատմություն: Շան դինաստիայի օրոք հանֆուն ձեռք է բերել դասական տեսք՝ նեղ թևքածալով, մինչև ծունը հասնող վերնահագուստը կոչվում է «Ի»(չին.՝ ) և նեղ, մինչև կոճը հասնող կիսաշրջազգեստը կոչվում է «չան» (չին.՝ )[2]:

Շան դինաստիայից հետո, Չժոու դինաստիայի օրոք սահմանվեց խիստ հիերարխիկ կարգ ու կանոն, և հագուստը դարձավ սոցիալական կարգավիճակի ցուցանիշ. մարդկանց տարբերակում էին հագուստի թևքի լայնությամբ, կիսաշրջազգեստի երկարությամբ և զարդերով:

Հաջորդող քսան դարերում հանֆուն համարվել է չին ժողովրդի ազգային հագուստը: Բայց երեք հարյուր տարի առաջ մանջուրյան կառավարության տիրակալը հաներին արգելել է հանֆու հագնել, ինչպես նաև պարտադրել է սափրել մազերը: Սրանից հետո Չինաստանում հանֆուն գրեթե անհայտացավ, միայն դաոսյան վանականներն էին «դաոպաո» կրում (հանֆուի տեսակ):

1911 թվականին Սինհայական հեղափոխության արդյունքում ցինյան միապետությունը գահընկեց արվեց: Հեղափոխության առաջնորդները հին ավանդույթները չվերականգնեցին, և այդ ժամանակներից Չինաստանում սկսեցին հագնվել եվրոպական ոճով:

Բարեփոխումների և բաց դռների քաղաքականության կիրարկումից հետո ոմանք սկսեցին վերականգնել հանֆու կրելու ավանդույթը: Մեծամասամբ նրանք երիտասարդներն էին, ովքեր հետաքրքրված էին իրենց ժողովրդի մշակույթով:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանֆուի ընդհանուր բնութագրիչները՝ խաչաձև օձիք (交領) և աջ ծալվածք (右衽, հագուստի փեշի կեսը աջ կողմով ծալվում է մյուս փեշի վրա):

Շենյի (深衣), հայտնի էր Հան դինաստիայի ժամանակահատվածում: Սա կանացի Ցյույզյույ է: (曲裾)

Տեսակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 衣 (ի)՝ ներքնազգեստ կամ ընդհանուր անվանում.
  • 袍 (պաո)՝ խալաթ (միայն տղամարդկանց)
  • 襦 (ժու)՝ կարճ բաճկոն, սովորաբար հագնում են չանի հետ (հիմնականում ՝կանացի)
  • 衫 (շան)՝ վերնահագուստ
  • 裙 (ցյուն)/裳 (չան)՝ ցյուն ՝ կանացի շրջազգեստ, չան՝ տղամարդու կիսաշրջազգեստ
  • 褲 (կու)՝ անդրավարտիք
  • 飾物 (զարդ)՝ գոտուց կախված իր
  • 冠巾 (գուան ցզին)՝ գլխարկ կամ գլխազարդ
  • 履 (Լյույ)՝ թեթև կտորե կոշիկ
Տղամարդու Շենյի (深衣), որը անվանվում է Չժիցյույ (直裾)

Ոչ պաշտոնական կոստյումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 深衣 (շենյի)՝ երկար խալաթ
  • 曲裾 (ցյույցզյույ)՝ դիագոնալ-փաթեթավոր խալաթ
  • 直裾 (ճիցյույ)՝ ուղղաձիգ-փաթեթավոր խալաթ
  • 中衣 (ճոնյի)/中單 (ճոնդան)՝ բամբակե կամ մետաքսե ներքնազգեստ
  • 衫裙 (շանցյուն)՝ բաց, մինչև գոտկատեղը հասնող բաճկոն՝ կիսաշրջազգեստի հետ (բացառապես՝ կանացի)
  • 襦裙 (ժուցյուն)՝ կարճ բաճկոն երկար կիսաշրջազգեստի հետ
  • 褲褶 (կուչժե)՝ հագուստ ձիավարության համար
  • 直裰/直身 (ճիդո/ճիշեն)՝ Մին դինաստիայի խալաթի ոճ , շատ նման է Ճիցյույի , բայց կողմնային հատվածներում՝ կտրվածքով և ամրացված թևքերով:
  • 短打 (դուանդա)՝ հասարակ մարդկանց սովորական, նեղ թևքերով հագուստ:
Ժուցյուն (襦裙), կանացի զգեստ

Կիսապաշտոնական կոստյումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հյուրեր են ընդունում կամ մասնակցում են որևէ մշակութային հավաքույթի, մարդիկ սովորաբար հագնում են այսպիսի կոստյումներ: Դրանք գեղեցիկ են և թանկ, կարվում են հիմնականում մետաքսից կամ դամաստից, հաճախ՝ բիսիով (չին.՝ 蔽膝, նման է գոգնոցի) և չժաոշանով (չին.՝ 罩衫、褙子, անձրևանոցի նմանվող խալաթ), գլխին՝ յուրահատուկ գուան (չին.՝ ):

մարդիկ Սյունդաուներով կոնֆուցիական ծեսի ժամանակ

Աշխատանքային կոստյումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային կոստյումներ հագնում են պաշտոնյաները, վանականները՝ զոհաբերական ծիսակարգեր կատարելիս, և այլն:

Ամենահայտնի տեսակները՝ • 玄端 (սյուանդուան)՝ ծիսական սև հագուստ • 道袍/袈裟 (դաոպաո/ցզյաշա)՝ դաոսական հանդերձանք և կաշյա՝բազմագույն կտորտանքներով վանական պատմուճան • 圓領衫/襴衫/盤領袍 (յուանլինշան/լանշան/պանլինշան)՝ Կայսրի և պաշտոնյայի ոսկեթել պատմուճան:

Սյուանդուանը Չինաստանի ամենահանդիսավոր կոստյումն է, որը բաղկացած է երկու մասից՝ սև կամ մուգ կապույտ բաճկոն (սովորաբար՝ եզրաքուղով) և կարմիր կիսաշրջազգեստ (裳, չան): Գոտին սովորաբար սպիտակ է և անպայման բիսիով (蔽膝), ձեռքին՝ երկար գավազան (圭, կլորավուն վերջավորությամբ նեֆրիտե տախտակիկ, ինչը տիրակալ իշխանի մենաշնորհն էր) կամ փայտե հու (笏, երկար, նեղ փայտե, բամբուկե, փղոսկրե կամ նեֆրիտե շերտ՝ թագավորական ունկնդրության պաշտոնյաների համար):

Արարողակարգային հագուստ պակատական ընդունելությունների դեպքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողակարգային հագուստ կրում էին միայն պալատում, երբ պաշտոնյաները ունկնդրություն էին ստանում կամ՝ շատ հանդիսավոր արարողությունների ժամանակ: Տարբերակվում էր ըստ հագնողի կարգավիճակի:

Արարողակարգային տարբեր կոստյումներ՝

Անվանում Հիերոգլիֆ Պատկանելիություն
Չաոֆու 朝服 Պաշտոնյաների և պալատականների համար
Ցզիֆու 祭服 Զոհաբերական ծիսակարգերի ժամանակ
Գոնֆու 公服 Պաշտոնյաների աշխատանքային հագուստ (պաշտոնական)
Չանֆու 常服 Պաշտոնյաների աշխատանքային հագուստ (ամենօրյա)
Մյանֆու 冕服 Կայսեր գահակալական արարողության ժամանակ

Մեր օրերում այս կոստյումները տեսնում ենք միայն ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 韩星 (2013-09-24)։ «当代汉服复兴运动的文化反思» (Chinese)։ 中慧网։ Վերցված է 2014-01-18 
  2. 《漢書》云:『後數來朝賀,樂漢衣服制度。』