Հիերարխիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիերարխիա (հունարեն ἱεραρχία՝ - «քահանայապետի կանոն» բառից), ամբողջի մասերի կամ տարրերի դասավորումը ըստ բարձրից ցածր կարգի։ «Հիերարխիա» տերմինը գործածել է Դիոնիսիոս Կեղծ Արեոպա-Գիտեսը (V դարի 2-րդ կեսից ոչ շուտ) «Երկնային հիերարխիայի մասին» և «Եկեղեցական հիերարխիայի մասին» տրակտատներում, և մինչև XIX դարը հիերարխիան գործածվել է քրիստոնեական եկեղեցու կազմակերպությունը բնութագրելու համար։ Գիտության մեջ հիերարխիա հասկացությունն սկսել է մշակվել XIX դարի 2-րդ կեսից։ Սոցիալական գիտություններում, սկզբնապես հիերարխիա հասկացությունը կիրառվում էր հակամարտ հասարակության մեջ դասային-դասակարգագային բաժանումները (օրինակ, ֆեոդալական հիերարխիա) և իշխանության կառուցվածքը, հատկապես բյուրոկրատիան բնութագրելու համար։ Ժամանակակից բուրժ. սոցիոլոգիայի մեջ բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրվում հեղինակության հիերարխիաին, հարստության հիերարխիաին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 402 CC-BY-SA-icon-80x15.png