Պու Ի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պու Ի
ᡦᡠ ᡳ, չինարեն՝ 溥儀 և չինարեն՝ 爱新觉罗·溥仪
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1906(1906-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրPrince Chun Mansion, Xicheng District, Պեկին, Ցին կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1967(1967-10-17)[3][4] (61 տարեկան)
Մահվան վայրԴունչեն, Պեկին, Չինաստան
Գերեզմանgrave of Puyi
Քաղաքացիություն Ցին կայսրություն[5],  Չինաստանի Հանրապետություն,  Մանջոու-Գո և  Չինաստան
Ազգությունմանջուր
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունայգեգործ, արխիվագետ, ազնվական, գրող և ինքնակենսագիր
ԱշխատավայրBeijing Botanical Garden? և Չինաստանի ազգային գրադարան
ԱմուսինEmpress Wanrong?, Tan Yuling?, Wenxiu?, Li Yuqin? և Li Shuxian?
Ծնողներհայր՝ Zaifeng, Prince Chun?[6], մայր՝ Youlan?
Զբաղեցրած պաշտոններՉինաստանի կայսր, Չինաստանի կայսր, emperor of Manchukuo? և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով Աճող արևի շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Order of the Orchid Blossom Order of the Illustrious Dragon և Order of the Auspicious Clouds
 Pu Yi Վիքիպահեստում

Այսինգիորո Պուի (փետրվարի 7, 1906(1906-02-07)[1][2][3][…], Prince Chun Mansion, Xicheng District, Պեկին, Ցին կայսրություն - հոկտեմբերի 17, 1967(1967-10-17)[3][4], Դունչեն, Պեկին, Չինաստան), չինացի քաղաքական գործիչ, մանջուրական Այսինգիորո դինաստիայի տասներորդ ներկայացուցիչ, Ցին կայսրության վերջին կայսր (1908-1912 թվականներ, տիտղոսավոր կայսր մինչև 1924 թվական)։ 1932 թվականից Գերագույն կառավարիչ, իսկ 1934-ից Մանջու-Գոյի կայսր, գեներալիսիմուս[7] և Մանջուրական կայսերական բանակի Գերագույն հրամանատար։ 1964 թվականից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի անդամ։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուի անունը տրվել է նրան ի ծնե։ Սովորաբար Չինաստանում կայսերական անունը տաբուի էր ենթարկվում, իսկ որպես գահակալական անուն օգտագործվում էր գահակալման կարգախոսը (որը հնչում էր որպես Սուանտոնգ, (Համընդհանուր միասնություն) 宣統)։ Սակայն քանի որ նա գահընկեց է արվել և հավասարեցվել է հասարակ քաղաքացիներին, պատմության մեջ մտել է իր անձնական «Պուի» անունով։ Ավելի ուշ շրջանում օգտագործվել է նրա մանջուրական տոհմային Այսին Գիորո անունը (չինարեն ավանդ. 愛新覚羅 , պալլ.: Այսինցզյուելո)։ Եվրոպացիների հետ շփման մեջ նա երբեմն օգտագործում էր Հենրի (Henry) անունը, որը տրել է նրան շոտլանդացի-ուսուցչը։ Մանջու-Գոյի կայսր դառնալուց հետո, Պուին ստացել է Կանդե անունը (康德, Ծաղկող բարոյականություն)։ ՉԺՀում և Թայվանում նա հայտնի է նաև որպես Սյունդի (遜帝, «Լքված կայսր»)։ Հին չինական տառադարձությունում անունները ընդունված էր բաժանել առանձին վանկերի, այդ պատճառով օտարալեզու գրականության մեջ նրա անունը սովորաբար գրվում է առանձին՝ «Պու Ի»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին կայսրության գահին[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին իշխանությունից զրկված կայսր Այսինգիորո Զաիթյանի («Գուանգսյու») եղբորորդին։ Նշանակվել է որպես կայսրի թագաժառանգ փաստացի կայսրության կառավարիչ, այրի կայսրուհի Ցիսիի կողմից, որը 1908 թվականի նոյեմբերի 14-ին թունավորել է կայսր Գուանգսյուին և մեկ օրով նրանից երկար է ապրել։ Պուին դարձել է կայսր 1908 թվականի դեկտեմբերին, երկու տարեկան հասակում։ Կայսրության գործերով զբաղվում էր նրա հայրը՝ ռեգենտ Աիսինգիորո Զայֆենգը, որը կրում էր «իշխան Չուն» տիտղոսը։ Ինքը՝ կայսրը, չէր հետաքրքրվում պետական գործերով, փոխարենը մշտակաց ապրում էր պալատում և ամենից հաճախ զվարճանում էր ներքինիներին մտրակելով։

1912 թվականի փետրվարի 12-ին, Սինհայական հեղափոխությունից հետո, որը հանգեցրեց Ցին կայսրության կործանմանը և Չինաստանի Հանրապետության հիմնադրմանը, կայսրուհի Լոնգյուն, ով փոխարինել էր իշխան Չունին ռեգենտի պաշտոնում, ստորագրեց կայսեր գահից հրաժարվելու մասին ակտ։ Համաձայն գեներալ Յուան Շիկայի կողմից միապետի ընտանիքին խոստացած պայմանների, Պուին պահպանեց կայսրի իր տիտղոսը, «Արգելված քաղաքում» ապրելու իրավունքը, իսկ ըստ արձանագրության հավասարեցվեց օտար միապետի կարգավիճակի։

Շուտով երբ Պուին իմացել է, որ նախագահ Յուան Շիկայը մտադիր է դառնալ նոր կայսր, փորձել է տարբեր ձևերով խափանել նրա ծրագրերը։ Օրինակ՝ գողացել է կայսերական կնիքը, սակայն ծառաները նրան հայտնել են, որ Շիկայը կարող է պարզապես նոր կնիք ստեղծել։ 1917 թվականի հուլիսին, երբ իշխանությունը Պեկինում անցել է գեներալ Չժան Սյունին, Պուին երկու շաբաթով կրկին հռչակվել է թագավորող կայսր։ Շուտով հանրապետականները սկսեել են Արգելված քաղաքի ռմբակոծությունը, որի արդյունքում մահացել է մեկ ներքինի, սակայն ընդհանուր առմամբ նրանց պատճառված վնասը չնչին էր։ Գեներալ Դուան Քիրուիի գլխավորությամբ զորքերի Պեկին մտնելուց հետո Պուին երկրորդ անգամ հեռացվել է իշխանությունից, բայց կայսերական ընտանիքին թույլարվել է մնալ Պեկինում։ 1924 թվականին 18 տարեկան դառնալուց հետո նա վերջնականապես պաշտոնանկ է արվել, զրկվել բոլոր կոչումներից, իր արքունիքով վտարվել Արգելված քաղաքից և հռչակվել հանրապետության շարքային քաղաքացի։

Մանջու-Գո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուին Մանջու-Գոյի փոստային նամականիշի վրա, 1935 թվական

1925 թվականին նա հաստատվել է Տյանցզինում գտնվող ճապոնական կոնցեսիայի տարածքում և այնտեղ կազմակերպել «աքսորյալ արքունիք»։ Այդ պահից սկսած՝ նրա վրա մեծ ազդեցություն է գործել Ճապոնիայի կառավարությունը։

1932 թվականի մարտի 1-ին ճապոնացիների հովանավորության ներքո Համամանջուրական ասամբլեայի որոշմամբ ձևավորվել է Մանջու-Գո պետությունը։ Պուին, ի սկզբանե նշանակվել է պետության Գերագույն առաջնորդ (գահակալման կարգախոսը՝ «Դատոնգ» (大同), ստանձնել է պաշտոնը 1932 թվականի մարտի 9-ին), իսկ 1934 թվականի մարտի 1-ին դարձել է Մանջու-Գոյի (Մեծ Մանջուրական կայսրություն) կայսր՝ «Կանդե» (康德) գահակալման կարգախոսով։

Դարձել է Մանջուրական բանակի գերագույն հրամանատար։

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 19-ին Մուկդենում գերեվարվել է խորհրդային օդադեսանտային զորքերի կողմից[8][9]։ Գերեվարվելուց հետո պահվել է Մոսկվայում, Լուբյանկայի բանտի 120-րդ մեկուսարանում[10], այնուհետև՝ Խաբարովսկի մոտ գտնվող ռազմագերիների համար նախատեսված ճամբարում։ 1946 թվականի օգոստոսին ընթացող Տոկիոյի դատավարության ժամանակ եղել է մեղադրող կողմի վկա և 8 օր ցուցմունք տվել։

1949 թվականին Չինաստանում կոմունիստների իշխանության գալուց հետո Պուին նամակ է գրել Ստալինին։ Նա գրել է, որ բանտի գրադարանում Մարքսի և Լենինի աշխատանքների հետ ծանոթությունը խորը տպավորություն է թողել իր վրա և փոխել է նրա աշխարհայացքը։ Վերադարձվել է Չինաստան 1950 թվականին։

Չինաստանում նա ուղարկվել է Լյաոնին նահանգի Ֆուշուն քաղաք, Ֆուշունի ռազմական հանցագործների համար բանտ։ 1959 թվականին Մաո Ցզեդունի հատուկ թույլտվությամբ ազատվել է որպես «վերադաստիրակված»։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականից կրկին բնակություն է հաստատել Պեկինում, աշխատել է բուսաբանական այգում, այնուհետև՝ ազգային գրադարանում որպես արխիվագետ։ Հայտարարել է, որ ընդունում է ժողովրդական իշխանությունը։ 1961 թվականի աշնանը հանդիպել է Մաո Ցզեդունի հետ։ 1964 թվականից ՉԺՀ քաղաքական խորհրդատվական խորհրդի անդամ։

Մաո Ցզեդունի և Չժոու Էնլայի հավանությամբ գրել է «Կյանքի առաջին կեսը» (անգլերեն թարգմանությունում՝ «Կայսրից մինչև քաղաքացի») հուշերը, որտեղ ներկայացել է որպես ֆորմալ կառավարիչ, որի կարծիքը ոչ ոք հաշվի չի առել։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Պուին միտումնավոր նսեմացրել է իր քաղաքական դերը՝ վախենալով որ նրան կմեղադրեն Ճապոնիայի ռազմական հանցագործություններին օժանդակելու մեջ։

Որպես հին կարգերի և ռեակցիոն միապետության մարմնացում՝ Պու Ին 1966 թվականին սկսված Մշակութային հեղափոխության ակնհայտ թիրախներից մեկն էր, ուստի նրան տրամադրել են պետական պաշտպանություն։

Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին երիկամի քաղցկեղից[11]։ Կտակել է թաղել իրեն խորթ հոր և երկրորդ կնոջ կողքին։ Դիակիզվել և թաղվել է Պեկինի Բաբաոշան կառավարական գերեզմանատանը, այնուհետև վերաթաղվել է 1980 և 1995 թվականներին։ Ներկայումս թաղված է Ցինսիլինգում, խորթ հոր՝ Գուանգսյուի գերեզմանից 300 մետր հեռավորության վրա։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է հինգ անգամ (կայսրի կանայք եղել են ինչպես կայսրուհի Վանջունը, այնպես էլ հարճեր Վենսիուն, Թան Յույլինը, Լի Յուկինը, վերջինը եղել է բուժքույր Լի Շուսյանը, որի հետ կայսրը պաշտոնապես ամուսնացել է 1962 թվականին), սակայն երեխաներ ոչ մի կնոջից չի ունեցել։ Չինական գահի ժառանգորդ հայտարարել է իր զարմիկին, իսկ մանջուրականանինը՝ հարազատ եղբայր Պուջիեին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пу И Первая половина моей жизни. Воспоминания Пу И — последнего императора Китая = 我的前半生 / Пер.с кит. И.Л. Макаровой, Н.А. Спешнева, Цзян Ши-Луна. Вступ. стат. С.Л. Тихвинского. — М.: Прогресс (издательство), 1968. — 424 с.
Վերահրատարակչություններ
  • Пу И Последний император. — Тверь: Триада, 1999. — 480 с. — (Кунфу мастеров). — ISBN 5901178017
  • Пу И Последний император. — М.: Вагриус, 2006. — (Мой XX век). — ISBN 5969702447

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Усов В. Н. Последний император Китая Пу И (1906-1967). — М.: Олма-пресс, 2003. — 415 с. — ISBN 5-224-04249-6
  • Константинов Г. Д. Последний император Китая в СССР. — Хабаровск: Экспресс полиграфия, 2011. — 404 с.
  • Гордеев Н. В., Жданов Н. Н., Бугреев В. И. Император Маньчжоу-Го Пу И: «В будущем и мне придётся держать ответ перед своим народом…» Бывший глава марионеточного прояпонского государства нашёл в себе силы и мужество пройти путь от императора до простого гражданина Китая и при этом не «потерять лица». // Военно-исторический журнал. — 2003. — № 5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. Կենսագրական տվյալների չինական բազա
  6. 6,0 6,1 Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 416. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  7. В. Усов. Последний император Китая. С. 211
  8. Александр Притула В августе сорок пятого // Смена (журнал). — 1975. — № 1159. Архивировано из первоисточника 16 Նոյեմբերի 2017.
  9. «Как наш земляк брал в плен маньчжурского императора Пу И». Новости Владимира и Владимирской области. 2015 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. Фрид В. С. 58 с половиной: Записки лагерного придyрка. — М.: Издательский дом Русанова, 1996. — С. 73. — 480 с. — ISBN 5-87414-057-3
  11. «Pu Yi, Last Emperor of China And a Puppet for Japan, Dies. Enthroned at 2, Turned Out at 6, He Was Later a Captive of Russians and Peking Reds». Associated Press in New York Times. 1967 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին. «Henry Pu Yi, last Manchu emperor of China and Japan's puppet emperor of Manchukuo, died yesterday in Peking of complications resulting from cancer, a Japanese newspaper reported today. He was 61 years old» {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]