Jump to content

Լյաոնին

Լյաոնին
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
Ներառում էՇենյան, Դալյան, Անշան, Ֆուշուն, Բենսի, Դանդուն, Jinzhou?, Yingkou?, Ֆուսին, Liaoyang?, Պանցզին, Tieling?, Չաոյան և Huludao?
ՎարչկենտրոնՇենյան
Ամենաբարձր կետMount Huabozi?
Օրենսդրական մարմինLiaoning Provincial People's Congress?[1]
Բնակչություն▼42 591 407 մարդ (2020)[2]
Տարածք145 900 կմ²
Հիմնադրված է1907 թ.
Սահմանակցում էՀեբեյ, Ներքին Մոնղոլիա, Գիրին և North Pyongan Province?
ՀապավումЛяонин, 辽宁, LN և 辽
ՓոխարինեցLiaodong?
ISO 3166-2 կոդCN-LN
41°48′14″N 123°25′33″E / 41.803888888889°N 123.42583333333°E / 41.803888888889; 123.42583333333
ln.gov.cn
Բուդդայի պալատն Անշանում

Լյաոնին, նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Հյուսիսային Կորեային (ԿԺԴՀ), հարավում ողողվում է Դեղին ծովով։ Տարածությունը 230 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▼42 591 407 մարդ (2020)[2][3], վարչական կենտրոնը՝ Շենյան։ Խոշոր բնակավայրերից է նաև Դալյան քաղաքը։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանջուրա-Կորեական և Ժեխե լեռների ճյուղավորությունները։ Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվող քարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների, բամբակի, կանեփի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, շերամապահությունն ու ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։

Նահանգի անվանումը, չինարենից թարգմանած, նշանակում է «ոսկե եռանկյունի»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ National Database of Laws and Regulations — 2021.
  2. 1 2 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  3. ↑ «Communiqué of the Seventh National Population Census (No. 3)» (անգլերեն). National Bureau of Statistics of China.
  4. ↑ «Liaoning Travel Guide: Map, History, Sightseeing, Ethnic Minority, Climate». Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Liaoningին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 641)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյաոնին» հոդվածին։