Հեբեյ, նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովիԼյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 42 միլիոն 1975 թ. տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են (1500—2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ և այլն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինհուանդաոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 329)։