Քունջութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քունջութ
Sesame plants
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք քունջութազգիներ
Ցեղ Քունջութ
Լատիներեն անվանում
Sesame


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Քունջութ (Sesame), սեզամ, քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 35 տեսակ։ Մշակվել է հիմնականում հնդկական Քունջութ՝ սուսամը (s․ indicum), որն ունի 2 ենթատեսակ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով, թավոտ, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։

Սերմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը աափակ են, ձվաձև։ Քունջութը լուսասեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Քունջութի սերմերը պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուսպն արժեքավոր կեր է։

Հայրենիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քունջութի հայրենիքը Աֆրիկան է։ Հայաստանում հայտնի է եղել «կնճութ», «կնջիթ» և «կանճութ» անուններով։ ԽՍՀՄ–ում քունջութ մշակվում է փոքր տարածություններով Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Կրասնոդարի երկրամասում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png