Շանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Շանսի
山西
PingYaoCityWall.jpg
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնԹայյուան
Ամենաբարձր կետMount Wutai?
Օրենսդրական մարմինShanxi Provincial People's Congress?[1]
Բնակչություն34 915 616 մարդ (2020)[2]
Տարածք156 000 կմ²
Shanxi in China (+all claims hatched).svg
Սահմանակցում էՀենան, Շենսի, Ներքին Մոնղոլիա, Հեբեյ, Շիցզյաչժուան, Բաոդին, Zhangjiakou?, Անյան, Հանդան, Xingtai?, Xinxiang?, Jiaozuo?, Jiyuan?, Լոյան, Sanmenxia?, Weinan?, Yan'an?, Hohhot? և Ulanqab?
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցShanxi? և Chahar Province?
ISO 3166-2 կոդCN-SX
shanxi.gov.cn

Շանսի (չինարեն՝ 山西), նահանգ Չինաստանում, Հուանհե գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածությունը 150 հզ․ կմ² է, բն․՝ 36 միլիոն (2014), վարչական կենտրոնը՝ Տայյուան։ Շանսիի տարածքը զբաղեցնում են Լյոսային սարավանդի արևելյան մասը և Տայհանշան լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -16 °C է, հվ-ում՝ —2 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 20 °C և 25 °C։ Տարեկան տեղումները 400-500 մմ են։ Բուսականությունը արևմուտքում և հյուսիսում կիսաանապատային է, արևելքումում՝ անտառային։ Զարգացած են քարածխի արդյունահանությունը, մեքենաշինական, քիմիական, տեքստիլ, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը, մետալուրգիան, արհեստները։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են՝ Տայյուանը, Դատունը, Ցանցյուանը։ Շանսիի տարածքը հնագույն հողագործական շրջան է։ Ցանքատարածությունների ավելի քան կեսը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաներ (ցորեն, չումիզա, չինական կորեկ, եգիպտացորեն, վարսակ)։ Մշակում են նաև բամբակենի, վուշ, քնջութ, գետնանուշ, շաքարի ճակնդեղ։ Կենտրոնական և հարավային շրջաններում տարեկան ստանում են գյուղատնտեսական 2 բերք։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210510_1817188.html


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 451 CC BY-SA icon 80x15.png