Տանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանշան
չինարեն հեշտ. 唐山 , պինին: Tángshān
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Կարգավիճակքաղաքային օկրուգ
Մտնում էՀեբեյ նահանգ
Ներառում է6 մարզ, 2 քաղաքային գավառ, 6 գավառ
Օրենսդրական մարմինQ106070710?[1]
Բնակչություն (2010)7․577․289
Տարածք13 472
Հիմնադրված էհունվարի 28, 1938 թ.
Սահմանակցում էՏյանցզին
Ժամային գոտի+8
Հեռախոսային կոդ+86 315
Փոստային ինդեքսներ063000
Ավտոմոբիլային կոդ冀B
tangshan.gov.cn

Տանշան ( չինարեն հեշտ. 唐山 , պինին: Tángshān), քաղաքային օկրուգ Չինաստանի հյուսիսում, Հեբեյ նահանգում։ Իր անվանումը ստացել է Դաչենշան լեռան անվանումից, որը նախկինում կոչվում էր Տանշան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին կազմավորվել է Տանշանի հատուկ շրջանը (չին.՝ 唐山专区), որի մեջ մտնում էր 13 գավառ։ Տանշան քաղաքը նրա կազմի մեջ չէր մտնում՝ ուղղակիորեն ենթարկվելով Հեբեյ նահանգին։ 1958 թվականին Տանշան քաղաքի կարգավիճակն իջեցվելէ և անցել Տանշանի հատուկ շրջանի իրավասության տակ։ 1960 թվականին Տանշանի հատուկ շրջանը լուծարվել է, սակայն 1961 թվականին վերակազմավորվել է։ 1968 թվականին Տանշանի հատուկ շրջանը վերանվանվել է Տանշանի շրջան (չին.՝ 唐山地区)։

1976 թվականին Տանշանը տուժել է ավերիչ երկրաշարժից։ 1978 թվականին Տանշանը կրկին դարձել է նահանգային ենթակայության տակ գտնվող քաղաք։ 1983 թվականին Չինաստանի Պետխորհրդի որոշմամբ Տանշան քաղաքը և Տանշան շրջանը լուծարվում են, իսկ նրանց տարածքում կազմավորվում են Տանշան և Ցինխուանդաո քաղաքային օկրուգները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանշան քաղաքն ունի երկաթուղային կայարան։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը։ Կան քիմիական և էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ։ Տանշանի շրջանում արդյունահանվում է ածուխ (Կայլուանի ավազան)[2]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանշան քաղաքային օկրուգը բաժանվում է 6 շրջանների, 2 քաղաքային գավառների և 6 գավառների։

Քարտեզ
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Պինին Բնակչություն
(2004)[3]
Տարածք (կմ²) Բնակչության խտություն
(/км²)
1 Շրջան Լուբեյ 路北区 Lùběi qū 620,000 113 5,487
2 Շրջան Լունան 路南区 Lùnán qū 240,000 65 3,692
3 Շրջան Գուե 古冶区 Gǔyě qū 360,000 263 1,369
4 Շրջան Կայպին 开平区 Kāipíng qū 330,000 253 1,304
5 Շրջան Ֆենժուն 丰润区 Fēngrùn qū 890,000 1,334 667
6 Շրջան Ֆենան 丰南区 Fēngnán qū 520,000 1,568 332
14 Շրջան Ցաոֆեյդյան 曹妃甸区 Cáofēidiān qū 140,000 700 200
7 Քաղաքային գավառ Ցզունհուա 遵化市 Zūnhuà shì 690,000 1,521 454
8 Քաղաքային գավառ Ցյանան 迁安市 Qiān'ān shì 680,000 1,208 563
9 Գավառ Լուանսյան 滦县 Luán xiàn 540,000 999 541
10 Գավառ Լուաննան 滦南县 Luánnán xiàn 570,000 1,270 449
11 Գավառ Լաոտին 乐亭县 Làotíng xiàn 490,000 1,308 375
12 Գավառ Ցյանսի 迁西县 Qiānxī xiàn 360,000 1,439 250
13 Գավառ Յույտյան 玉田县 Yùtián xiàn 660,000 1,165 567

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանշանի կոմերցիոն ավիափոխադրումներն իրականացնում է Տանշան Սաննյուհե օդանավակայանը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպենի դասակարգման, Տանշան քաղաքը գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում։ Այստեղ բնորոշ են ցուրտ և շատ չոր ձմեռները և շոգ, խոնավ ամառները։ Գարունը և աշունը այստեղ կարճ են, քիչ քանակությամբ տեղումներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է −5.1 °C (22.8 °F), իսկ հուլիսին՝ 25.7 °C (78.3 °F)։

Տանշան (1971−2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 12.1
(53.8)
19.5
(67.1)
23.5
(74.3)
32.5
(90.5)
36.1
(97)
39.6
(103.3)
39.6
(103.3)
36.0
(96.8)
33.1
(91.6)
31.4
(88.5)
22.7
(72.9)
13.2
(55.8)
39.6
(103.3)
Միջին բարձր °C (°F) 0.9
(33.6)
4.1
(39.4)
10.7
(51.3)
19.6
(67.3)
25.2
(77.4)
29.1
(84.4)
30.2
(86.4)
29.4
(84.9)
25.9
(78.6)
19.1
(66.4)
9.8
(49.6)
3.0
(37.4)
17.3
(63.1)
Միջին օրական °C (°F) −5.1
(22.8)
−2.0
(28.4)
4.6
(40.3)
13.1
(55.6)
19.0
(66.2)
23.4
(74.1)
25.7
(78.3)
24.7
(76.5)
20.0
(68)
12.8
(55)
4.0
(39.2)
−2.5
(27.5)
11.5
(52.7)
Միջին ցածր °C (°F) −10.2
(13.6)
−7
(19)
−0.8
(30.6)
7.1
(44.8)
13.0
(55.4)
18.2
(64.8)
21.7
(71.1)
20.5
(68.9)
14.6
(58.3)
7.5
(45.5)
−0.7
(30.7)
−7
(19)
6.4
(43.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −22.7
(−8.9)
−19.8
(−3.6)
−14.6
(5.7)
−4.7
(23.5)
3.5
(38.3)
9.4
(48.9)
14.6
(58.3)
11.2
(52.2)
4.7
(40.5)
−5.6
(21.9)
−14.5
(5.9)
−17
(1)
−22.7
(−8.9)
Տեղումներ մմ (դյույմ) 4.3
(0.169)
4.4
(0.173)
9.6
(0.378)
21.3
(0.839)
42.7
(1.681)
86.6
(3.409)
192.8
(7.591)
162.5
(6.398)
48.2
(1.898)
23.5
(0.925)
9.9
(0.39)
4.5
(0.177)
610.3
(24.028)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 2.4 2.4 3.4 4.6 6.6 9.0 12.9 10.7 6.4 4.8 3.0 2.0 68.2
աղբյուր: Weather China

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. Ellsworth C.Carlson, The Kaiping Mines, 1877-1912 2d ed (Cambridge, MA: East Asian Research Center, Harvard University, 1971.
  3. http://www.citypopulation.de/php/china-hebei-admin.php
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 568