Մանջոու-Գո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


滿洲國
Մանջոու-գո / Mǎnzhōuguó
Մանջուրիայի հանրապետություն 
(1932–1934 թվականներ)
大滿洲帝國
Դամանջոու-դիգո / Dà Mǎnzhōu Dìguó
Մեծ Մանջուրական կայսրություն 
(1934–1945)
Flag of Manchukuo.svg
Emblem manzhouguo.svg
([[Մանջոու-գոյի դրոշ|Դրոշ]]) (Զինանշան)
Քարտեզ
Pacific Area - The Imperial Powers 1939 - Map.svg
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սինցզին
Արժույթ Մանջոու-գոյի Յուան
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Այսինգիորո
Պետության գլուխ Կայսր
Կառավարիչ Գերագույն առաջնորդ
- Պու Ի 1932—1934 թվականներ
- Պու Ի 1934—1945 թվականներ
- Չժեն Սյաոսյուի 1932—1935 թվականներ
- Չժան Ցզինհուեյ 1935—1945 թվականներ

Մանջոու-գոն Մանջուրիան (չին.՝ 滿洲國, Մանջուրիայի Պետություն (չին.՝ 大滿洲帝國), «Դամանջոու-դիգոն» Մեծ Մանջուրական Կայսրություն), խամաճիկային պետություն (կայսրություն), ստեղծված ճապոնական  ռազմական վարչակարգի կողմից ճապոնացիների կողմից օկուպացրած Մանջուրիայի տարածքում ստեղծվել է 1932 թվականի մարտի 1-ին մնալով մինչև 1945 թվականի օգոստոսի 19-ը։ Սահմանակցում էր Ճապոնական կարսրության, ԽՍՀՄ-ի, Չինաստանի հանրապետության,  Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության և Մենցզյանի հետ։

Մայրաքաղաքը Սինցզին (ներկայումս Չանչուն)։ Որպես պետության գլուխ էր կանգնել վերջին չինական կայսրը՝ (մանջուրական Ցին դինաստիայից) Պու Ին (1932-1934 թվականներին գերագույն գլխավոր առաջնորդ, իսկ 1934-ից մինչև 1945 թվականը կայսր)։

Փաստացի Մանջոու-գոն կառավարվում էր Ճապոնիայի կողմից  ամբողջովին հետևելով նրա քաղաքականությանը։ 1939 թվականին Մանջու-գոյի զինված ուժերը մասնակցել են Խալխին-գոլում տեղի ունեցած կռիվներին  (ճապոնական պատմական փաստաթղթերում սա արձանագրված է որպես «Դեպք Նամոնհանի մոտ»)։ Սովետա-ճապոնական պատերազմի արդյուքում Մանջոու-գոն դադարեց գոյություն ունենալ։ Ամեն ինչ ավարտվեց, երբ 1945 թվականի օգոստոսի 19-ին Կարմիր բանակի դեսանտային ուժերը գրավեցին Ֆենտյանում տեղակայված օդանավակայանը, որտեղով էլ ուզում էր փախչել Պու Ին։ 1949 թվականի Մանջոու-գոյի տարածքը մտավ ՉԺՀ-ի կազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճելով Մին կայսրությունը, 17-րդ դարում մանջուրական ցեղերը միացրեցին Չինաստանն արդեն իրենց կողմից ստեղծված Ցին կայսրությանը։ Սակայն նրան պատմական հայրենիք հանդիսացող Մանջուրիան այդպես էլ կարողացավ ամբողջովին  ինտեգրվել Չինաստանին պահպանելով էթնիկ և իրավական տարբերությունները։  

19-րդ դարում Չինական կայսրության անընդհատ թուլացումն առաջ բերեց  նրա ծայրամասային տարածքների քիչ քիչ անջատմանը և մի շարք այլ գերտերությունների կողմից Չինաստանում իրենց ազդեցության ավելացմանը։ 1858 թվականին համաձայն Պեկինյան տրակտատի  Ռուսաստանին անցան այսպես կոչված Արտաքին Մանջուրիայի տարածքները (ժամանակակից Պրիմորյեն, Ամուրյան շրջանը, Խաբարովսկի շրջանի հարավային մասը և Հրեական ինքնավար մարզը)։ Սակայն Չինական իշխանությունների հետագա թուլացումը առաջ բերեց հենց Չինական կայսրությունում Ռուսաստանի ազդեցության ավելացմանը, օրիանակ Ներքին Մանջուրիայում որտեղ կառուցվել էր Արևելաչինական երկաթ գիծը անցնելով Հարբինից-Վլադիվաստոկ։ Ռուսական իշխանությունները նաև դիտարկում էին «Ժելտոռոսիյա» ծրագրը, որի համար հիմք պիտի դառնար Արևելաչինական երկաթգիծը շրջապատող տարածը, նորաստեղծ կազակների բանակը և ռուսական գաղութարարները[1]։

Ռուսական և ճապոնական շահերի բախումը առաջ բերեցին 1904-1905 թվականներին ընթացած ռուս-ճապոնական պատերազմին, որի արդյունքում Մանջուրիայում ռուսական ազդեցությունը փոխարինվեց ճապոնականով։ 1905-ից 1925 թվականների ընթացքում Ճապոնիան հենվելով իր տնտեսական ձգաններին զգալիորեն ավելացրեց Ներքին Մանջուրիայում իր ազդեցությունը [2]։

1918-ից 1921 թվականներին Ռուսաստանում ընթացած քաղաքացիական պատերազմից օգտվելով Ճապոնիան օկուպացրեց Արտաքին Մանջուրիան։ Մանջուիան վերածվեց Ռուսաստանի, Չինաստանի և Ճապոնիայի համար պայքարի կիզակետի։

Սովետական Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվեց բուֆերային Մերձարևելյան հանրապետություն, սակայն հետագայում բոլշևիկների ուժեղացումը և Ճապոնիայի հետ այլ երկրների հարաբերությունների վատթարացումը առաջ բերեց 1925 թվականին օկուպացիոն զորքերի հեռացմանը և ռուսական իշխանությունների վերահաստատմանը։ 

1925 թվականից սկսած Չինաստանը սկսում է պայքարը մայրցամաքում անընդհատ հզորացող Ճապոնիայի դեմ։ Քաղաքացիական պատերազմի ընթացում նախկին Չինական կայսրրության գեներալ Չժան Ցզաոլինը  ճապոնացիների օգնությամբ գրավել էր Ներքին Մանջուրիան , սակայն մնաց միայն մինչև 1928 թվականը, որից հետո վերացվեց։ 1931 թվականին ճապոնացիները ներխուժեցին Մանջուրիա և հրավիրեցին վերջին Չինական կայսերը Պու Իին վրականգնել Մանջուրական պետությունը։ 1932 թվականի մարտի 1-ին համամանջուրական անսամբլիայի որոշումով ստեղծվեց Մանջուրիայի Պետությունը, որը նույն պահին ճանաչվեց Ճապոնիայի կողմից[3]։ Նոր պետությունը միանգամից վերածվեց չինական և ճապոնական զինված խմբաավորումների բախման կենտրոնի, ինչն էլ շարունակվեց հետագա մի քանի տարիների ընթացքում [4]։

 Պու Ին ի սկզբանե նշանակվել էր որպես Պետության Ղեկավար կամ Գերագույն Առաջնորդ  (գործի է անցել 1932 թվականի մարտի 9-ին) 2 տարի անց կայսր հայտարարվելով։ Նրա կառավարման կարգախոսը դարձավ «Կանդե» (康德) կամ «Հանգստություն և բարիություն»։ 1934 թվականի մարտի 1-ին  Մանջոու-գոն հայտարավեց Մեծ Մանջուրական Կայսրություն (Մանջու-դի-գո)։ Ճապոնիայի ներդրումների և հարուստ բնական պաշարների առկայույթյան միջոցով կայսրությունը շատ արագ անցավ արդյունաբերացման ժամանակաշրջան։

Մանջոու-Գոն ճապոնացիների համար ծառայում էր որպես Չինաստանի վրա հարձակվելու հարմար պլացդարմ։ 1939 թվականի ամռանը Մանջուրիայի և Մոնղոլիայի ժողովրդավարական հանրապետության միջև եղած տարածքային պահանջները առաջ բերեցին Հալկին-գոլի մոտ տեղի ունեցած խոշոր ռազմական բախումներին, որտեղ իրար դեմ բախվեցին սովետա-մոնղոլական և ճապոնա-մանջուրական զորքերը։ 

1945 թվականի  օգոստոսի 8-ին տեղի ունեցած  Յալթայի կոնֆերանսի ժամանակ ընդունած որոշման համաձայն Ճապոնիային պատերազմ հայտարարեց հարձակվելով Մանջոու-Գոյի վրա օգտագործելով հարձակման համար արտաքին Մոնղոլիայի և նախկին Ներքին Մանջուրիայի տարածքները։ Կայսր Պու Ին փորձեց փախչել Ճապոնիա հետագայում ամերիկացիներին հանձնվելու համար, սակայն ձերբակալվեց Կարմիր բանակի կողմից, որն էլ նրան հանձնեց չինական կոմունիստական  կուսակցության դատին։

1945-ից 1948 թվականների ընթացքում Ներքին Մանջուրիայի տարածքը վերադարձվեց չինական կոմունիստներին  վերածվելով Չինասատանի ազգային-ազատագրական բանակի գլխավոր բազայի։ 

Դիվանագիտական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջոու-Գոն նշված է կարմիրով Ճապոնիայի կայսրոթյունը  դեղինով, իսկ Մանջոու—Գոն ճանաչած երկրները կանաչով։ 
Խորհրդային քարտեզ, որի վրա Մանջոու-Գոն (ներքևի ձախ մասում, ) ցուցադրվել է որպես անկախ պետություն ։ 1935 թվական

Ազգերի լիգան հրաժարվել էր ճանաչել Մանջոու-Գոն, որը հանգեցրեց Ճապոնիային այդ կառույցից դուրս գալուն։ Սակայն նույն ժամանակ Մանջոու-Գոն ճանաչվել էր այդ պահին գոյություն ունեցած 80 պետություններից 23-ի կողմից։ ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները փաստացի հաստատվել էին 1935 թվականի մարտի 23-ին, իսկ իրավաբանորեն 194 թվականի ապրիլի 13-ին[5][6][7][8]: Նաև դիվանագիտական կապեր են հաստատվել Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի հետագայում նաև ՎԻշի ռեժիմի տակ գտնվող Ֆրանսիայի հետ։ Պետությունը նաև ճանաչվել է Սակվադորի և Դոմինիկյան Հանրապետության կողմից։  

ԽՍՀՄ-ի հյուպատոսարանը տեղակայված էր Մանջուրիա քաղաքում, Սիցզինում նաև եղել է գլխավոր դեսպանատուն Հարբինում։ Մանջոու-Գոյի դեսպանատները ԽՍՀՄ-ում տեղակայված էին Չիտայում, Մոսկվայում և Բլագովեշինսկում։ 

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները հաճախ դիտարկում են Մանջոու-Գոն որպես  տիկնիկային պետություն ։ Չինաստանում այդ պետությունը սովորաբար անվանվում է «Վեյ Մանջոու-Գո»  (Մանջուրիայի կեղծ պետություն), թեև նա հանդիսացել է մանջուրների օրինական հետնորդ, այն մանջուրների, որոնք նախկինում ստեղծել էին Ցին կայսրությունը։

1934 թվականի մարտի 1-ին Մանջուրիան միապետություն հաստատվեց։ Միապետը կառավարում էր հենվելով Գաղտնի Խորհրդի և Պետական Խորհրդի վրա։ Հենց Պետական խորհուրդն էլ հանդիսանում էր պետական իշխանության կենտրոնը։ Այն կազմված էր մի քանի նախարարություններից, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր ճապոնացի նախարարի օգնականը։  

Մանջոու-Գոն ուներ պետական նշաններ դրոշ, զինանշան և օրհներգ[9]։

Կվանտունական բանակի հրամանատարը միառժամանակ  հանդիսանում էր Մանջոու-Գոյում Ճապոնիայի դեսպանը և կարող էր ուղիղ կերպով կառավարել կայսերը։ 1932 թվականից 1945 թվականը այս պաշտոնում միմյանց փոխեցին 6 մարդ։

  1. Նոբոըյոսի Մուտո (օ1932 թվականի օգոստոսի 8-ից —1933 թվականի հուլիսի 25-ը)
  2. Տակասի Խիսակարի(1933 թվականի հուլիսի 29— 1934 թվականի դեկտեմբերի 10 )
  3. Հիրո Մինամի (1934 թվականի դեկտեմբերի 10— 1936 թվականի  մարտի6)
  4. Կենկիտի Ուեդա (1936 թվականի մարտի 6 — ի սեպտեմբերի 7-ին 19391939 թվականի սեպտեմբերի 7)
  5. Եսիդզիրու Ումեդզու (1939 թվականի  սեպտեմբերի 7— 1944 թվականի թվականի օգոստոսի 11)
  6. Օտոդզո Յամադա (1944 թվականի  հուլիսի 18 — 1945 թվականի օգոստոսի 11)

Պետությունում գոյություն է ունեցել Օրենսդիր Ժողով, որի հիմնական ֆունկցիան կազմում էր Պետական Խորհրդի որոշումների հաստատումը։ Պետությոան տարածքում միակ թույլ տրվող կուսակցությունը հանդիսանում էր պետության կողմից հովանավորվող Համաձայնության Հասարակություն կուսակցությունը, բացի դրանից սեփական քաղաքական շարժումներ թույլատրվում էր ունենալ միայն մի քանի էմիգրանտական խմբերի (օրիանկ Ռուսական Ֆաշիստկան կուսակցությունը, Մանջուրական կայսրությունում ռուս էմիգրանտների գործերի բյուրոն)

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնության հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոու-Գոյի տարածքում կարևորագույն տեղերից մեկն էր զբաղեցնում Համաձայնության Հասարակությունը։ Այս անունը առաջացել է ճապոնացիների պանասիակն կոնցեպտից «ազգերի համաձայնություն»։ Սրա հետ մեկ տեղ հասկացվում էր նաև մի շարք ազգերի ազատ կյանքը մեկ կենտրոնական պետական համակարգի ներքո, որը կարող էր պաշտպանել հնարավոր թուլացումներից։ Համաձայնության հասարակությունը իրենից ենթադրում էր  տարբեր ազգերի համար ինքնակարգավորման համակարգը, նրա մեջ կային մանջուրներ, մոնղոլներ, կորեյացիներ, ճապոնացիներ, մուսուլմաններ, ռուս էմիգրանտներ և չինական մեծամասնություն։ Ըբնդ որում կազմակերպության համար բնորոշ էր և հիմք էր հանդիսանում ամեն ազգության համար այդ ազգի համար ավանդական դարձած հոգևորական առաջնորդների առկայությսւնը։

Հասարակությունը նախատեսված էր, որպես Մանջոու—Գոյում հիմնական քաղաքական ուժ, որը հետագայում  պիտի փոխարիներ  այդ գործում Կվանտունական բանակին։ Սակայն Համաձայնության Հասարակությունը ճապոնական զինվորականների ձեռքում վերածվեց ուղակի տեղի բնակչությանը կառավարով զենքի։ 1930 ական թվականների կեսերին Կվանունական բանակի ղեկավարությունը հրամայեց Համաձույնության Հասարակությանը մաքրումներ կատարել րիենց առաջնորդենի մեջ, մեղադրելով նրանց ձախ հայացքների մեջ։ Մաքրումներից հետո կուսակցությունը սկսեց փաստացի ոչնչով չտարբերվել իր նախնիներից այսինքն այդ ժամանակաշրջանի Եվրոպայի ֆաշիստական կուսակցություններից, որոնք քարոզում էին հակակոմունիզմ ։

Հասարակության մեջ մտնում էին բոլոր պետ աշխատողնեերը  հասնելով ուսուցիչներից մինչև բարձրագույն քաղաքայժկան դեմքերին։ 1937 թվականից սկսած 16-ից 19 տարեկանի ամբողջ երիտասարդությունը ավտոմատ կերպով մտնում էր կուսակցության շարքերը։ 1943 թվականի դրությամբ  մանջուրիայի բնակչույժթյան 10%-ը արդեն պաշտոնապես համալրել էր կուսակցության շարքերը։

Չնայած նրան, որ Մանջոու-Գոյում միակուսակցական համակարգը հաստատված չեր օրենքով, փաստացի միայն Համաձայնության հասարակությունը քաղաքական գործունեություն իրականացներու իրավունք ուներ։ Սրա մեջ միայն բացառությունները իրենից ներկայացնում էին իմիգրանտների կողմիից ստեղծված տարբեր քաղաքական շարժումները։

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջոու-Գոյի ստեղծման և հետագա զարգացման համար կարևորագույն դեր էր զբաղեցնում Կվանտունյան բանակը, որն իրենց ներկաայացնում էր Հեռավոր Արելևելքում տեղակայված ճապոնական բանակ։ 1932 թվականին Մանջուրիայի գրավումը նախագծվել և իրականացվել էր Կվանտունյան բանակի կողմից առանց Ճապոնիայի խորհրդարանի հետ որոշումը համաձայնեցնելու։ 

Հետագայում Կվանտունական բանակի հրամանատարը իրականացնում էր նաև Մանջոու-Գոյում Ճապոնիայի դեսպանի գործառնությունները, և կարող էր ուժից զրկել կայսեր որոշումները։ Այսպիսով Մանջոու-Գոն սկսեց ոչնչով չտարբերվել եվրոպական գաղութական  կայսրությունների կողմից ստեղծված գաղութներց։ Կվանտունական անակաը կազմավորեց և պատրաստեց Մանջուրական կայսերական բանակը։ Նրա համար հիմք էր հանդիսանում գեներալ Չժան Սյուելյանի Հյուսիս-Արևելյան բանակը, իր 160 հազար զիզվորով։ Այս զորքերի հիմանակ թերությունները հանդիսանում էին սպակայալան անձնակազմի  պատրասվածության ցածր մակարդակը, շատերի վատ պատրասվածությունը և հաշվվում էին օփիումից կախվածությունով տառապող զինվորներ, որոնք մեծամասնությում էին կազմում։ Մանջուրական զորքերը հակված էին  դասալքության ։Այդպես 1932 թվականին 2000 զիվորականներ Վուկումիխոյի կայազորից փախուստի դիմեցին, իսկ 7-րդ հեծելազորական բրիգադան բողոք բարձրացրեց։ Այս բոլոր ուծերը միացան չինացի պարտիզաններին, որոնք կռվում էին ճապոնացիների դեմ։

1933 թվականի փետրվարին էթնիկ մանջուրներից ձևավորվեց Մանջոու-Գոյի Կայսերական Գվարդիան, որը պիտի մայրաքաղաքում կայազորային գործունեություն կատարեր և պահպաներ Պու Իի անվտանգությունը։

Մանջոու-Գոն ուներ իր սեփական նավատորմը։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինցզինի  կայարանատուն

1934 թվականի դրությամբ, Մանջոու-Գոյի բնակչությունը կազմում էր 30 մլն 880 հազար մարդ։ Միջինում մեկ ընտանիքի հաշվին ընկնում էր 6,1 մարդ, տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը 1,22-ը 1-ի։ Բնակչությունը կազված էր 29 մլն 510 հազար չինացիներից և մանջուրներից, 590 հազար 796 ճսպոնացիներից, 680 հազար կորեյացիներից և 98 հազար 431 այլ ազգերի ներկայացուցիչներոից։ Բնակչության 80%-ը բնակվում էր գյուղերում։

Մանջոու-Գոյի գոյության ընթացքում այս տարածքում բնակչությունն ավելացավ 18 մլն մարդկանցով։

1934 թվականին Ճապոնիան դիտարկումմ էր «Ֆուգուի ծրագիրը», ըստ որի Մանջոու-Գո պիտի գրավվեին միչև 18-ից 600 հազար հրեաներ։ Այս ծրագիրը նախագծվեց փրբ ԽՍՀՄ-ն  սկսեց նախկին Արտաքին Մանջուրիայի տարածքում ձևավորել Հրեական ինքնավար մարզը (ձևավորվել է 1934 թվականին)։ 1938 թվականին ծրագիրը նախարարների խորհրդում ուժեղ դեբատների պատճառ դարձավ, իսկ 1941 թվականին ծրագրից ընդհանրապես հրաժարվեցին։

Ճապոնիայում հրեական բնակչությունը համարյա թե բացակայում էր, իսկ «Ֆուգույի պլանը» կազմվել էր առանց հրեաների մասին պատկերացում ունենալու։ Նրանք մտածում էին,որ հարուստ հրեաները կկարողանան Մանջոու-Գոն վերածել հզոր «եկամտաբեր գաղութի»[10]։ Սակայն Ճապնիային ենթակա տարածքներում հրեաների բնակչություն կազմում ընդամենը մի քանի հազար մարդ, իսկ Եվրոպայից Ճապոնիա փախած հրեաների մեծ մասը այստեղ էր փախչում ընդհանրապես առանց մի դրամ ունենալու՝ դատարկ ձեռքերով։

Ճապոնական իշպխանությունները նաև զբաղված էին Մանջուրիայի տարածք Ճապոնացի բնակիչների գրավմանը։ 1932 թվականին հաշվվում մոտավորապես 100 հազար ճապոնացի քրիստոնյաներ։ Այլ տվյալներ հիշատակում են նաև 590 հազար 796 ճապոնացի նացիստների մասին։ Ճապոնական իշխանությունները ծրագրում էին 1936-ից 1956 թվականների ընթացքում Մանջուրիա ուղարկել 5 մլն ճապոնացիների՝ հիմնական բնակություն հաստատելու համար։ 1938-ից 1942 թվականների ընթացքում Մանջոու-Գո տեղափոխվեցի 200 հազար երիտասարդ ճապոնացի նոր բնակիչներ։ Սակայն հետագայում Ճապոնիան կորցրեց Դեղին ծովում իր ազդեցությունը։ Դրանով էլ ավարտելով միգրացիան։

Նրանից հետո երբ Սովետական Բանակը 1945 թվականին Մանջուրական օպերացիայի ընթացքում  գրավեց Մանջոու-Գոն, ԽՍՀՄ-ն ձեռբակալեց 850 հազար ճապոնացի բնակիչների։ Մի քանի զինվորականերից և պետ աշխատողներից բացի մնացած բոլոր մարդկանց 1946-ից 1947 թվականներին հետ ուղարկեցին Ճապոնիա։ Երեխաների մի մասը խառնաշփոթում կորցրեցին իրենց ծնողներին, հետագայում որդեգրվելով չինական ընտանիքների կողմից։ Սակայն նրանց մի մասը 1980 ական թկականներին ընթացած «մշակությաին հեղափոխության» ժամանակ հալածանքների ենթարկվեցին և Ճապոնիան կազմակերպեց Ճապոնիա հետ վերադառնալու ծրագիրը։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոնոմիկայի հիմք էին դարձել ճապոնացիների կողմից նախագծված նհգամյա ծրագրերը, որոնք ապրանքների արտադրությոան ավելացում էին ծրագրում սակայն այս ծրագրերը այդպես էլ չիրականացան։ Չնայած ծրագրերի չկատարմանը Մանջուրիայում շարունակում էին մանալ հսկայական քանակությամբ օգտԿր համածոներ։ 1944 թվականի տվյալներով Մանջոու-Գոյում արդյունաբերական տվյալները Ճապոնիայի հետ համեմատությամբ կազմում էին 228% երկաթի հանքաքարի արդյունահանում, 52% քարածխի արդյունահանում և 58% չուգունի ձուլում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]