Խալխին Գոլ
Արտաքին տեսք
| Խալխին Գոլ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 233 |
| Ավազանի մակերես | 17 000 կմ² |
| Ջրի ծախս | 25 |
| Գետաբերանի տեղակայում | Buir Lake? |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Դորնոդ |
| Գետը Վիքիպահեստում | |
Խալխին Գոլ (մոնղ.՝ Халхын Гол — «Խալխայի գետ», չինարեն՝ 哈拉哈河 ), գետ Չինաստանում և Մոնղոլիայում։ Երկարությունը 233 կմ է, ավազանը՝ 17 100 կմ²։
Սկիզբ է առնում Մեծ Խինգանի արևմտյան լանջերից։ Ստորին հոսանքում առաջացնում է երկու գետաբազուկ. ձախը թափվում է Բուիր-Նուր լիճը, աջը՝ Օրչուն-Դոլ գետը։ Ունի անձրևային սնում, վարարում է ամռանը։
Խալխին Գոլի շրջանում 1939 թվականի մայիս-սեպտեմբերին ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերը ջախջախել են այս շրջանը ներխուժած ճապոնական զորքերին, որոնք մտադիր էին զավթել ՄԺՀ-ի արևելյան մասը և հենակետ ստեղծել սովետական Հեռավոր Արևելքի վրա հարձակվելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 220.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալխին Գոլ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |