Պահպանողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը[1][2]: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին[3] Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը[4]:

Կոնսերվատիզմի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերալ կոնսերվատիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լիբերալ կոնսերվատիզմ

Լիբերալ կոնսերվատիզմը կոնսերվատիվիզմի մի ուղղություն է, որը խմբավորում է կոնսերվատիվ արժեքները և քաղաքականությունները դասական լիբերալ տեսանկյունից[5]: Քանի որ այս երկու ուղղությունները ունեցել են տարբեր բացատրություն ժամանակի ընթացքում և տարբեր երկրներում, լիբերալ կոնսերվատիվը նույնպես ունի տարբեր բացատրություններ։ Պատմականորեն տերմինը հաճախ վերագրվել է տնտեսական լիբերալիզմին։ Այն ավելի շատ նման է դասական լիբերալիզմին, որը կողմնակից է անձի ազատությանը տնտեսական և սոցիալական միջավայրում։ Ժամանակի ընթացքում շատ երկրներում, որոնք ընդունեցին տնտեսության լիբերալիության փաստերը կոնսերվատիզմը իրենց գաղափարախոսության մեջ փոխարինեցին լիբերալ կոնսերվատիզմով։ Շատ երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, լիբերալ կոնսերվատիվ ուղղությունները մուտք գործեցին քաղաքակունթյուն, որտեղ լիբերալ և կոնսերվատիվ տերմինները համարվում էին հոմանիշներ։

Լիբերալ կոնսերվատիզմ տերմինի երկրորդ բացատրությունը, որը զարգացավ Եվրոպայում, ժամանակակից կոնսերվատիզմի (քիչ ավանդապաշտություն) հայացքների միախառնումն է սոցիալ լիբերալիզմի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iain McLean and Alistair McMillan, "Conservatism", Concise Oxford Dictionary of Politics, Third Edition, "Sometimes it (conservatism) has been outright opposition, based on an existing model of society that is considered right for all time. It can take a 'reactionary' form, harking back to, and attempting to reconstruct, forms of society which existed in an earlier period.", Oxford University Press, 2009, ISBN 978-0-19-920516-5.
  2. «Conservatism (political philosophy)»։ Britannica.com  Retrieved on 1 November 2009.
  3. Jerry Z. Muller (1997). Conservatism: An Anthology of Social and Political Thought from David Hume to the Present. Princeton U.P.. էջ 26. ISBN 0691037116. https://books.google.am/books?id=9F7i5u4sOtgC&pg=PA26. «Terms related to 'conservative' first found their way into political discourse in the title of the French weekly journal, Le Conservateur, founded in 1818 by François-René de Chateaubriand with the aid of Louis de Bonald.» 
  4. Frank O'Gorman (2003). Edmund Burke: His Political Philosophy. Routledge. էջ 171. ISBN 9780415326841. https://books.google.am/books?id=U-reNJAnv1oC&pg=PA171. 
  5. Analyzing Politics: An Introduction to Political Science Ellen Grigsby, Cengage Learning, 2008 ISBN 978-0-495-50112-1, ISBN 978-0-495-50112-1 pp. 108, 109, 112, 347