Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան
ֆր.՝ François-René de Chateaubriand
François-René de Chateaubriand by Anne-Louis Girodet de Roucy Trioson.jpg
Ծնվել է սեպտեմբերի 4, 1768({{padleft:1768|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Սեն Մալո[1]
Վախճանվել է հուլիսի 4, 1848({{padleft:1848|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3][4] (79 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտություն գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, բանաստեղծ, վիպասան, լրագրող, ակնարկագիր և գրական քննադատ
Լեզու ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ Ատալա, Քրիստոնեության հանճարը, Ռընե և Անդրշիրիմյան հուշեր
Անդամակցություն Q2985590?, Ֆրանսիական ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Warsaw Society of Friends of Learning և American Antiquarian Society
Պարգևներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ Սուրբ Հոգու շքանշան Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Սուրբ Գրաբի միաբանության ասպետ Արժանիքների շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան և Անդրեաս առաքյալի շքանշան
Ամուսին Կելեստ դը Շատոբրիան
Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան Վիքիքաղվածքում
François-René de Chateaubriand Վիքիպահեստում

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (ֆր.՝ François-René, vicomte de Chateaubriand; սեպտեմբերի 4, 1768({{padleft:1768|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3][4], Սեն Մալո[1] - հուլիսի 4, 1848({{padleft:1848|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, մասնավորապես վիպական բնույթի գործերի մեջ, ինչպես՝ «Ատալա», «Ռընե», «Մարտիրոսներ», «Ռանսեի կյանքը» և այլն, որոշակիորեն նկատելի են ռոմանտիզմի նախատարրերը։

Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունը իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ալֆրեդ դը Մյուսե, Բայրոն, Լեոպարդի, Ժուկովսկի, Պուշկին

Քրիստոնեության հանճարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատոբրիանի կոթողային ստեղծագործությունն է «Քրիստոնեության հանճարը» մեծածավալ խոհափիլիսոփայական աշխատությունը (լույս է տեսել 1802 թ.), որն ամբողջապես տոգորված քրիստոնեական գաղափարախոսությամբ։

Ինչպես հայտարարում է ինքը՝ հեղինակը «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «...ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին և գրականությանը...»։

Չնայած աշխատության ջատագովական ոգուն՝ այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա։ Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը և ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարևորությունը հասարակության կյանքում։

Դրա լույս տեսնելուց հետո ֆրանսիական գրականության մեջ աճեց հետաքրքրությունը քրիստոնեական ոգեկանության նկատմամբ, որը և սնեց ռոմանտիզմը որպես առաջատար գրական հոսանք։

Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատոր գիրքը գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն է։ Շատոբրիանին հատուկ է հարուստ բառապաշարը, ընդգծված բանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը, վերամբարձ ոճը։

«Քրիստոնեության հանճարը» ստեղծագործությունը մասամբ թարգմանվել է հայերեն Պարգև Շահբազյանի կողմից՝ հրատարակվելով 2008 թ.[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png