Պիեռ Կոռնեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոռնել (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Պիեռ Կոռնեյլ
Pierre Corneille 2.jpg
Ծնվել է հունիսի 6, 1606({{padleft:1606|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Ծննդավայր Ռուան[3]
Վախճանվել է հոկտեմբերի 1, 1684({{padleft:1684|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2] (78 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ[3]
Մասնագիտություն դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, գրող[4] և բանաստեղծ-փաստաբան
Լեզու ֆրանսերեն[5]
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Ժանրեր չափածո
Գրական ուղղություններ նեոդասականություն
Ուշագրավ աշխատանքներ Սիդ
Անդամակցություն Ֆրանսիական ակադեմիա
Pierre Corneille Վիքիպահեստում

Պիեռ Կոռնեյլ (ֆր.՝ Pierre Corneille; 1606 թ. հունիսի 6, Ռուան - 1684 թ. հոկտեմբերի 1, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, համարվում է «ֆրանսիական ողբերգության հայր»։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1647

Կյանքը և ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Կոռնեյլը ծնվել է 1606 թվականին Ռուան քաղաքում՝ դատական պաշտոնյայի ընտանիքում։ Ավարտելով ճիզվիտական քոլեջը, ուսումնասիրելով իրավագիտություն և ստանալով փաստաբանի պաշտոն՝ Կոռնեյլը վարել է այն ոչ ուրախությամբ և հաջողությամբ։ Սկսել է գրել կատակերգություններ՝ «Մելիտե» (1629 թ.), 1631-1369 թվականներին՝ «Կլիտանդր», «Դատական սրահ», «Թագավորական հրապարակ», որոնք այժմ մոռացված են, բայց ժամանակին ջերմորեն են ընդունվել հանդիսականների կողմից։ Սկսում է իր ուժերը փորձել նաև ողբերգության մեջ՝ Սենեկայի համանուն պիեսի մոտիվներով գրելով «Մեդեա» պիեսը։

1636 թ. Կոռնեյլը ստեղծում է «Սիդ» ողբերգությունը (որպես աղբյուր օգտագործել է իսպանացի դրամատուրգ Գիլյեն դե Կաստրոյի պիեսը՝ Էլ Սիդի պատանեկության և սխրանքների մասին), որը մեծ հռչակ է բերում ֆրանսիացի դրամատուրգին՝ թարգմանվելով գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։ Ֆրանսիայում տարածվում է մի թևավոր խոսք. «Գեղեցիկ, ինչպես Սիդը»։

Կոռնեյլի փառքը առաջացնում է կարդինալ Ռիշըլյոյի նախանձն ու զայրույթը։ Կարդինալի դրդումով Ֆրանսիական ակադեմիան սկսեց բացահայտել «Սիդ» ողբերգության սխալները և շեղումները «օրենքներից» և ապա խստագույնս դատապարտեց այն։ Դրամատուրգը միառժամանակ լռեց՝ քաշվելով իր ծննդավայր՝ Ռուան։ 1639-1640 թվականներին նա հանդես եկավ նոր հոյակապ ողբերգություններով՝ «Հորացիուս», և «Կիննա». 1643 թվականին գրեց «Պողիկտոսը»։ 1652 թվականին նրա «Պերտարիտ» ողբերգությունը սառը ընդունելության է արժանանում։ Ցնցված Կոռնեյլը յոթ տարով դադարում է նոր ստեղծագործություններ գրելուց և միայն 1659 թվականի հանդես է գալիս «Էդիպոս» ողբերգությամբ։ 1662 թվականին հաստատվում է Փարիզում, շարունակում է գրել, բայց նրա փառքը խամրում է, թուլանում է նրա կերպարների հմայքը, մարում են նրա ստեղծագործական ուժերը։ Նրան փոխարինելու է գալիս մի նոր տաղանդ՝ Ժան Ռասինը։ Կոռնեյլը դադարեց գրել 1674 թվականին և տաս տարի անց՝ 1684 թվականի սեպտեմբերի 30-ին վախճանվեց 78 տարեկան հասակում։

Կոռնեյլի ողբերգությունները տիպիկ կլասիցիստական ողբերգության օրինակ են։ Կոռնեյլը հետևում է կլասիցիստական թատրոնի նորմերին, հատկապես եռամիասնության՝ տեղի, ժամանակի և գործողության միասնության օրենքին, սակայն այն կիրառում է հարաբերականորեն. «Եթե ես շեղվում եմ դրանցից, ապա ամենևին ոչ այն պատճառով, թե չգիտեմ դրանք»։ Երբեմն նա նույնիսկ վիճարկում է այդ օրենքները՝ վկայակոչելով իր ժամանակակիցների համար անառարկելի հեղինակություններին. «Տեղի միասնության վերաբերյալ ես ոչ մի ցուցմունք չեմ գտնվում ոչ Արիստոտելի, ոչ Հորացիուսի մոտ» («Խոհեր եռամիասնության մասին») ։

Կոռնելի պիեսները (ամբողջական ցուցակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մելիտե» (Mélite , 1629)
  • «Քլիտանդր» (Clitandre (1631)
  • «Այրի» (La Veuve, 1632)
  • «Դղյակի պատշգամբասրահը» (La Galerie du Palais, 1633)
  • «Ընկերակցուհին» (La Suivante, 1634)
  • «Թագավորական հրապարակ» (La Place royale, 1634)
  • «Մեդեա» (Médée, 1635)
  • «Թյուիլրիի պարտեզում խաղացած կատակերգություն» (Comedie de Tuileries, համահեղինակ, 1635)
  • «Կոմիկական պատրանք» (L’Illusion comique, 1636)
  • «Սիդ» (Le Cid, 1636, թարգմանվել է հայերեն[6])
  • «Հորացիոս» (Horace, 1640)
  • «Կիննա» (Cinna, 1641)
  • «Պողիկտոս» (Polyeucte, (1642, թարգմանվել է հայերեն[6])
  • «Պոմպեոսի մահը» (La Mort de Pompée, 1644)
  • «Ստախոսը» (Le Menteur, 1644)
  • «Ռոդոգունե» (Rodogune, 1644)
  • «Թեոդորա» (Théodore, 1646)
  • «Հերակլիոս» (Héraclius, 1647)
  • «Անդրոմեդե» (Andromède, 1650)
  • «Դոն Սանչո Արագոնցի» (Don Sanche d’Aragon, 1650)
  • «Նիկոմեդես» (Nicomède, 1651)
  • «Պերտարիդե» (Pertharite, 1652)
  • «Էդիպոս» (Œdipe, 1659)
  • «Ոսկե գեղմ» (La Toison d’or, 1660)
  • «Սերտորիուս» (Sertorius, 1662)
  • «Սոփոնիսբե» (Sophonisbe, 1663)
  • «Օթոն» (Othon, 1664)
  • «Ագեսիլաոս» (Agésilas, 1666)
  • «Աթթիլա» (Attila, 1667)
  • «Տիտոս և Բերենիկե» (Tite et Bérénice, 1670)
  • «Պսիքե» (Psyché) (Մոլիերի և Ֆիլիպ Կինոյի հետ համահեղինակությամբ, 1671)
  • «Պուլքերիա» (Pulchérie, 1672)
  • «Սուրեն» (Suréna, 1674)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118522175 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 12-ին 2015:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 Корнель Пьер // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 13 : Конда — Кун. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Record #118522175 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 25-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11897704j Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. 6,0 6,1 Ֆրանսիական կլասիցիզմ։ [Թատերգություն] / Կազմ., խմբ. և թարգմ.՝ Հ.Գ. Բախչինյան; Թարգմ.՝ Ն. Վարդանյան, Ա. Ղազինյան, Ալ. Թոփչյան; ԵՊՀ. - Երևան։ ԵՊՀ հրատ., 1982. - 464 էջ։ դիմանկ. ; 22 սմ. - (Ուսանողի գրադարան) - Սիդ - Պոլիկտոս - Դոն Ժուան կամ քարե հյուրը - Միզանտրոպ - Ֆեդրա - Քերթողական արվեստ Կենսագրականներ և ծանոթագր.