Էլ Սիդ
| Էլ Սիդ իսպ.՝ Rodrigo Díaz de Vivar | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057 |
| Ծննդավայր | Վիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն |
| Մահացել է | ոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099 կամ հուլիսի 10, 1099[1] |
| Մահվան վայր | València, Lordship of Valencia կամ Վալենսիա[2] |
| Գերեզման | Էլ Սիդի գերեզման |
| Քաղաքացիություն | |
| Ազդվել է | Ալ Մուհալլաբ իբն Աբի Սուֆրա |
| Մասնագիտություն | ասպետ, վարձկան, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զորավար |
| Ամուսին | Խիմենա Դիաս |
| Ծնողներ | հայր՝ Դիեգո Լաինես, մայր՝ Դոնյա Ռոդրիգես[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | սինյոր |
| Երեխաներ | Քրիստինա Ռոդրիգես[4], Դիեգո Ռոդրիգես[4] և Մարիա Ռոդրիգես[4] |
Ռոդրիգո Դիաս դե Վիվար (ոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057, Վիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն - ոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099 կամ հուլիսի 10, 1099[1], València, Lordship of Valencia և Վալենսիա[2]), նաև հայտնի որպես Էլ Սիդ Կամպեադոր, կաստիլիացի միջնադարյան ազնվական, սպարապետ և դիվանագետ։ Կաստիլիա և Լեոն միացյալ թագավորության թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից աքսորվելուց հետո միացել է մավրերի բանակին։
Նա հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է ալ-մորավիներին Վալենսիայի համար մղված ճակատամարտում, որին տիրելով (1094 թվականի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Սիդ Կամպեադորն իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժողովրդական էպոսում։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշարձաններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պիեռ Կոռնեյլի, Գերմանիայում՝ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ստեղծագործություններում)։
Սալաքայի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Ալֆոնսո VI-ը ետ է բերում Սիդին, և վերջինս դառնում է քրիստոնյա-մավրական բանակի հրամանատար։
Ռոդրիգո Դիասը կրթվել է Կաստիլիայի թագավորական արքունիքում և ստացել ալֆերեզի տիտղոս (բանակային բարձրագույն աստիճան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլ Սիդի մասին(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սիդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 358)։ |