Լեոնի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնի թագավորություն
Reino de León
 Աստուրիայի թագավորություն 910 - 1230 Կաստիլիայի և Լեոնի թագավորություն 
Պորտուգալիայի թագավորություն 
Royal Banner of Leon (Variant).svg Coat of Arms of Leon with the Royal Crest.svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

506-Castile 1210 (hy).png
(Գալիսիայի, Պորտուգալիայի ու Կաստիլիայի միջև բաժանված Լեոնի թագավորությունը 1210 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լեոն (Իսպանիա)
Լեզու Լատիներեն, Լեոներեն, Իսպաներեն, Գալիսերեն
Կրոն Քրիստոնեություն, Իսլամ, Հուդայականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Արքա
Պատմություն
- Լեոնի թագավորություն 910-1037
- Կաստիլիայի և Լեոնի թագավորություն 1037-1195
- Լեոնի թագավորություն 1195-1230

Լեոնի թագավորություն (իսպ.՝ Reino de León՝ ռեյնո դե լեոն) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 910-1230 թվականներին։ Հիմնադրել է Աստուրիայի արքա Ալֆոնսո III Մեծի որդի Գարսիան, ով ժառանգել է Լեոնը 910 թվականին։ Երկիրը կառավարել է Աստուրական և ֆրանսիական ծագում ունեցող Անսկարիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 90 000 քառ. կմ՝ Ալֆոնսո VI Քաջ արքայի օրոք (1065-1072)։

Պետության մայրաքաղաքն էր Լեոնը։ Այն ավելի քան երեք դար մնում է Լեոնի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի խալիֆայությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ գրավելով ժամանակակից Պորտուգալիայի հյուսիսը։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը, Կաստիլիան և Գալիցիան, քաղաքական ազդեցություն ունենալով Նավարրայի թագավորության վրա։

11-րդ դարում Լեոնի թագավորությունը մի քանի անգամ միավորվել է Կաստիլիայի թագավորությանը: 13-րդ դարում վերջնականապես մտել է նրա կազմը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց երկու երկրները։

Լեոնի թագավորությունը առաջին քրիստոնյա երկրի՝ Աստուրիայի թագավորության մասն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Ռեկոնկիստայի՝ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորությունը կազմավորվել է 910 թվականին, Աստուրիայի թագավորությունը արքա Ալֆոնսո III Մեծի որդիների մեջ բաժանումից հետո։ Ավագ որդի Գարսիան ստանում է Լեոնը, երկրորդ որդի Օրդոնյոն՝ Գալիսիան, իսկ կրտսեր որդի Ֆրուելան՝ հենց Աստուրիան։

914 թվականին, Գարսիայի մահից հետո, Լեոնի թագավորությւնը անցնում է նրա միջին եղբայր Օրդոնյո II-ին, ով իր կրտսեր եղբայր, Աստուրիայի արքա Ֆրուելա II-ի աջակցությանն արժանանալու համար, նրան է հանձնում Լեոի որոշ տարածքներ։ Օրդոնյո II-ը իր թագավորության մայրաքաղաք է դարձնում Լեոն քաղաքը։ 924 թվականին նա մահանում է և նրա տիրույթների կըառավարիչ է դառնում Ֆրուելա II-ը, ով մեկ տարի անց նույնպես մահանում է։ Այուամենայնիվ, Լեոնը, Աստուրիան և Գալիսիան կրկին միավորվում են։ Միավորված պետության մայրաքաղաքը Օվիեդոից տեղափոխվում է Լեոն, իսկ պետությունը ստանում է Կաստիլիայի և Լեոնի թագավորություն անվանումը։

Պիրենեյան թերակղզին 910 թվականին

Ֆրուելա II-ի մահից հետո, 925 թվականին, արքա է դառնում նրա որդի Ալֆոնսո Ֆրոյլասը։ Սակայն Օրդոնյո II-ի որդիներ Սանչոն, Ալֆոնսոն և Ռամիրոն նույն թվականին խռովություն են բարձրացնում նոր արքայի դեմ, գահի նկատմամբ իրենց իրավունքները հիմնավորելով նրանով, որ իրենց հորեղբայրը բռնատիրել է գահին։ Հենվելով գալիսիական ազնվականության աջակցության վրա, որոնց անվանի ընտանիքների ներկայացուցիչների հետ ամուսնացած էին Սանչոն և Ռամիրոն և հոգևորականության (մանավանդ եպիսկոպոս Սանտյագո դե Կոմպոստելա Հերմենգիլդի), ինչպես նաև Նավարրայի արքա Սանչո I Գարսեսի օգնության վրա, եղբայրներին հաջողվում է Ալֆոնսո Ֆրոյլասին դուրս մղել Լեոնից, իսկ 926 թվականին նաև Գալիսիայից։ Լեոնի գահին տիրելու ավագ եղբայր Սանչո I Օրդոնյեսի հրաժարումից հետո, այստեղ արքա է հռչակվում Ալֆոնսոն՝ Ալֆոնսո IV անվան տակ, իսկ Սանչոն զբաղեցնում է Գալիսիայի գահը։ Ռամիրոն ստանում է Վիզեու կոմսությունը։

929 թվականին, ավագ եղբայր, անզավակ Սանչո I Օրդոնյեսի մահից հետո, Ալֆոնսո IV-ը իր ձեռքում կրկին միավորում է թագավորության բոլոր տիրույթների իշխանությունը։ 931 թվականին, կնոջ՝ Օնեկա Սանչեսի մահից հետո, Ալֆոնսը որոշում է ընդունում թողնել գահը։ Լեոնի թագավորության ազնվականության Սեյմում, որը կայանում է Սամորայում, նա գահթ զիջում է իր կրտսեր եղբայր Ռամիրո II-ին և մեկուսանում է Սաագուն մենաստանում։ Սակայն մեկ տարի անց նա անսպասելիորեն մեղանչում է իր որոշման համար, հեռանում է մենաստանից և, օգտվելով մայրաքաղաքում արքայի բացակայությունից, փորձում է նորից իրեն վերադարձնել գահը։ Նրա փորձը անհաջողոթյամբ է ավարտվում՝ նա գերևարվում է Ռամիրո II-ի կողմից Սամորայում և ուղարկվում է Ռուիֆորկոյի Սան Հուլիան մենաստան։

931 թվականին Ռամիրո II-ի գահ բարձրանալուց հետո Իսպանիայի հյուսիսի քրիստոնեական պետությունները զգալիորեն ակտիվացնում են Կորդովայի խալիֆայության վրա հարձակումները։ 932 թվականին Ռամիրես II-ը գրավում է թալանում է Մադրիդը, իսկ 934 թվականին, Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսի հետ միասին, մավրերին լուրջ հարված է պարտութան է մատնում Օսմայի մոտ։ 937 թվականին Լեոնի արքան միջամտում է Կորդովայի խալիֆայության երկպառակութուններին, աջակցելով Աբդ ար-Ռահման III-ի դեմ ապստամբած Սարագոսայի վալի Մուհամեդ բեն Հասիմին, ում խալիֆը մեղադրում էր Օսմաի մոտ պարտության համար։ Ռամիրո II-ը զորքով մտնում է Սարագոսա, ջախջախում է Մուհամեդի թշնամիների ջոկատները և նրանից հավատարմության երդում է վերցնում։

Ռամիրո II

Ի պատասխան Լեոնի արքայի գործողությունների, Կորդովայի խալիֆը 939 թվականին մեծ արշավանք է կազմակերպում քրիստոնաների դեմ։ Մավրերի բանակի քանակությունը հասնում է 100 000 ռազմիկի։ Աբդ ար-Ռահման III-ը անձամբ է մասնակցություն ունենում արշավին։ Դուերո գետի աջ ափին մավրերը գրավում և ավերում են Օլմեդո, Իսկար և Ալկասրեն ամրոցները և օգոստոսի սկզբին ճամբար են խփում Սիմանկասի մոտակայքում։ Այսհեղ է մոտենում նաև լեոնա-կաստիլական բանակը՝ արքա Ռամիրես III-ի և Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսի գլխավորությամբ, որին միանում են Մոնսոնի կոմս Անսուր Ֆերնանդեսի և Նավարրայի արքա Գարսիա I Սանչեսի ջոկատները։ 939 թվականի օգոստոսի 6-ին սկսվում է հանրահայտ Սիմանկասի ճակատամարտը։ Մարտերը շարունակվում են մի քանի օր։ Արդյունքում, քրիստոնյաների բանակին հաջողվում է հարված հասցնել մավրերի բանակի թիկունքին։ Մուսուլմանները փախուստի են դիմում։ Անձամբ Աբդ ար-Ռահման III-ը վերադառնում է Կորդավա միայն 49 մերձավորների հետ։ Օգոստոսի 21-ին քրիստոնյաները Ալանդեգի մոտ նահանջող մավրերին ևս մեկ պարտության են մատնում։ Սամանկասի և Ալանդեգի մոտ մահացած մավրերի քանակը գերազանցում է 50 000-ը։ Գրավվում է հսկայական ռազմավար, այ թվում նաև անձամբ խալիֆի զենք ու զրահը[1]։ Հետագա տարիներին մավրերի հետ պատերազմը շարունակվում էր փոփոխական հաջողություններով։ 940 թվականին Ֆեռնան Գոնսալեսը արշավանք է կատարում Տալամանկաի դեմ, սակայն պարտություն է կրում, իսկ, ի պատասխան, մավրերը արշավանք են կազմակերպում Կլունիայի և Պենիաֆիելի վրա։ Աջակցելով իր դաշնակցին, Նավարրայի արքա Գարսիա I Սանչեսին, Ռամիրո II-ը 942 թվականին Ֆերնան Գոնսալեսին ուղարկում է Տուդելայի դեմ, սակայն Կաստիլիայի կոմսը ապրիլի 5-ին պարտություն է կրում տեղական վալի ալ-Թույիբից, իսկ օգոստոսին մավրերը իրենք են ասպատակություն կատարում Կաստիլիայի վրա։

Չնայած նրան, որ Լեոնի և Կաստիլիայի թագավորությունների սահմանակից շրջանների վրա մավրերի ասպատակությունները շարունակվում էին, Սիմանկասի ճակատամարտում Կորդովայի խալիֆայության ուժերը թուլացել էին և մոտակա տարիներին մուսուլմաններն արդեն չէին կարողանում այնքան մեծածավալ ներխուժումներ, ինչպես նախկինում։ Դա թույլ է տալիս քրիստոնյաներին սկսել մավրերի տիրույթներին սահմանակից դատարկված տարածքների բնակեցումը և մի քանի տարվա ընթացքում իրենց վերահսկողության տակ վերցնել Դուերո գետից հարավ ընկած լայնածավալ տարածքները, կրկին գրավված տարածքները զբաղեցնելով բազմաթիվ ամրոցներով։ Միաժամանակ, նոր տարծքների բնակեցումը և, հետևաբար, տիրույթների ընդյալնումը, վիճաբանություններ են առաջացնում սենյորների միջև, ովքեր զբաղված էի գաղութաբնակեցմամբ։ Հատկապես իրավիճակը սրվում է 943 թվականին, երբ արքա Ռամիրես II-ը Մոնսոնի կոմս Անսուր Ֆերնանդեսին թույլ է տալիս բնակեցնել Պենիաֆիելը և մերձակա տարածքները։ Այդ բնակեցումը սահմանափակում էր դեպի հարավ Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսի առաջախաղացմակը։ Նույն իրավիճակում է հայտնվում նաև Սալդանիայի և Կառիոնի կոմս Դիեգո Մունյոսը։ Նրանք երկուսն էլ այնքան էին վրդովված արքայի գործողություններից, որ 944 թվականին սկսում են նրա դեմ խռովություն նախապատրաստել։ Սակայն Ռամիրես II-ը իմանում է դավադրության մասին, բռնում է երկու սենյորներին էլ, վերցնում է պահպանության տակ և ձեռնաշղթաներով Ֆերնան Գոնսաեսին ուղարկում է Լեոն, իսկ Դիեգո Մունյոսին՝ Գորդոն։ 945 թվականին, արքա Ռամիրես II-ի և Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսի հաշտությունից հետո, արքայի ավագ որդի Օրդոնյեսի և կոմսի դուստր Ուրակա Ֆերնենդեսի միջև ամուսնական պայմանագիր է կնքվում։

Օրդոնյո III

951 թվականի հունվարի 5-ին արքա Ռամիրոս II-ը հրաժարվում է գահից և մի քանի օր անց մահանում է, նրա ավագ որդին դառնում է Լեոնի թագավորության նոր արքան՝ Օրդոնյո III անվան տակ։ Մինչ իր գահին բարձրանալը, Օրդոյոի մոտ լարված հարաբերւթյուններ են առաջանում իր խորթ եղբայր Սանչոյի հետ։ Նրանից հատո, երբ Օրդոնյո III-ը դառնում է արքա, Սանչոն նրանից պահանջում է հոր ժառանգության մի մասը, սակայն մերժման է արժանանում։ Դրանից հետո Սանչոն սկսում է դաշնակիցներ փնտրել, որոնց օգնությամբ նա կարող էր գահընկեց անել եղբորը։ Սանչոյին օժանդակությանմ ասին անմիջապես հայտնում է նրա քեռի, Նավարրայի արքա Գարսիա I Սանչեսը, էեկավարվելով իր մոր, Սանչոյի տատ Տոդ Ասնարեսի կողմից։ սանչոյի խռովությունը սկսվում է Օրդոնյո III-ի կառավարման արդեն առաջին տարում, իսկ 952 թվականին խռովարարներին անսպասելիորեն միանում է կոմս Ֆերնան Գոնսալեսը, մինչ այդ՝ շնորհիվ իր դստեր ամուսնության Օրդոնյո III-ի հետ, լինելով արքայի ամենամերձավորն անձանցից մեկը։ Խռովությանը Կաստիլիայի կոմսի մասնակցությունը սաստիկ զայրույթ է առաջացնում Օրդոնյո III-ի մոտ և նա արքունիքից դուրս է անում կնոջը՝ Ուրակուին[2] և մտերմանում է Արագոնտա Պելայեսի՝ գալիական անվանի կոմս Պելայո Գոնսալեսի դստեր հետ։ 953 թվականին Գարսիա I Նավարրացու և Ֆերնան Գոնսալես Կաստիլիացու միավորված բանակը արշավանքի է դուրս գալիս Լեոնի դեմ, սակայն Սան Էստեբան դե Գորմասի մոտ ջախջախվում է Օրդոնյո III-ի կողմից։ Այդ պարտությունից հետո դաշնակիցների միությունը փլուզվում է։ Ֆերնան Գոնսալեսը ստիպված է լինում հավատարմության երդում տալ Օրդոնյո III-ին և ընդհուպ մինչև արքայի մահը նրա նկատմամբ հավատարիմ է լինում։ Արքա Գարսիա I-ը վերադառնում է Նավարրա։ Այնտեղ է փախչում նաև Սանչոն, ով այդպես էլ չի հաշտվում եղբոր հետ, սակայն այլևս փորձեր չի ձեռնարկում եղբորը գահընկեց անելու համար։ Համաձայն որոշ վկայությունների, կյանքի վերջին տարիներին Օրդոնյո III-ը կրկին հաշտվում է իր կին Ուրակայի հետ։

Այն ժամանակ, երբ Օրդոնյո III-ը զբաղված էր եղբոր խռովության ճնշմամբ, թագավորության սահմանները ենթարկվում էին մավրերի մշտական ասպատակություների։ Արքայի կառավարման առաջին երեք տարիներին նրանք իրականացնում են հինգ հաջող ասպատակություն, սնակացնելով բազմաթիվ բնակավայրեր և տիրելով հարուստ ավարի։ Հատկապես լուրջ իրավիճակ է տիրում Գալիսիայում։ Ընդ որում, նախկինում (951 թվականին), Գալիսիայի ափամերձ տարածքները ենթարկվել էին վիկինգների նավատորմի հարձակմանը։ Արքայի անգործությունը դժգոհություն է առաջացնում գալիսիական ազնվականության շրջանում և 955 թվականին թագավորության այդ մասում խռովություն է ծագում։ Օրդոնյո III-ը անհապաղ միջոցներ է ձեռնարկում նրա ճնշման համար։ Բանակի գլուխ անցած նա անձամբ արշավում է Գալիսիա և մահապատիժներով ու առգրավումներով խռովարարներին, որոնց գլխավորում էր Խիմենո Դիասը՝ սուրբ Ռոսենդոյի ազգականը, ստիպում է ենթարկվել։

Գալիսիայից արքան անսպասելիորեն նարխուժում է մավրերի տիրույթներ և անսպասելի հարձակման արդյունքում գրավում է Լիսաբոնը։ Արաբական կայազորը կոտորվում է, քաղաքը կողոպտվում, որից հետո քրիստոնյաների բանակը հարուստ ավարով վերադառնում է Լեոնի թագավորություն։ Այդ պարտությունը Աբդ ար Ռահման III-ին ստիպում է խաղաղություն փնտրել Օրդոնյո III-ի հետ։ Նրան հաջողվում է հաշտություն կնքել, որի մեջ ներգրավվում է նաև Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսը, ով նախորդ տարի մավրերից պարտություն էր կրել Սան Էստեբան դե Գորմասի ճակատամարտում։

Սանչո I

956 թվականի երկրորդ կեսին[3] արքա Օրդոնյո III-ը անսպասելիորեն մահանում է Սամորայում։ Օրդոնյո III-ի միակ որդին՝ Բերմուդոն, դեռևս մանուկ էր և կասկածներ էին առաջանում նրա օրինածնության վերաբերյալ, քանի որ նա ծնվել էր Արագոնտա Պելայեսից։ Այդ պատճառով Լեոնի թագավորության նոր արքա է հռչակվում Օրդոնյո III-ի կրտսեր եղբայր Սանչո I Գերը, ով անհապաղ ժամանում է Նավարրայից։

Բարձրանալով գահին, Սանչո I-ը անմիջապես փորձում է միջոցներ ձեռնարկել արքայական իշխանության ամրապնդման համար և ազնվականության ինքնիշխանության սահմանափակման համար, սակայն դա միայն նրա դեմ է լարում թագավորության անվանի դեմքերին։ Նա նաև հրաժարվում է խաղաղության մի շարք պայմանների կատարումից, կնքված Օրդոնյո III-ի և Կորդովայի խալիֆ Աբդ ար Ռահման III-ի միջև։ Խալիֆի պատասխանն է հանդիսանում 957 թվականին, Ահմադ իբն Յալի գլխավորությամբ, արաբական զորքերի ներխուժումը Լեոնի թագավորություն և թագավորության բազմաթիվ մարզերի սնանկացումը, ինչին Սանչո I-ը չի կարողանում խանգարել։ Միաժամանակ, պարզվում է, որ, չնայած բարի նպատակներին, Սանչո I-ը չունի ոչ կառավարման տաղանդ և ոչ էլ պատերազմի համար ֆիզիկական ուժ։ Արքան երիտասարդ էր և միաժամանակ բավականին գեր, որի պատճառով նույնիսկ դժվարությամբ էր քայլում, համարյա երբեք չէր ձիավարում, իսկ ռազմական վարժանքներին ընդհանրպես չէր մասնակցում։ Նրա այդ թերությունները առիթ են հանդիսանում բազմաթիվ ծաղրանքների արքայի հասցեին ոչ միայն նրա քաղաքականությունից դժգոհ ազնվականության կողմից, այլ նաև հասարակ մարդկանց կողմից։ Շուտով Սանչոյի հեղինակությունը, որպես միապետի, անհայտանում է նաև թագավորության ազդեցիկ դեմքերի շրջանում, սկսվում է դավադրություն ծագել, որի նպատակը Սանչո I Գերի գահընկեցությունն էր։

958 թվականի գարնան մոտ դավադրությունը ձևավորվում է։ Խռովարարների առաջնորդ է դառնում Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսը։ Գահի թեկնածու է առաջադրվում Օրդոնյոն, արքա Ալֆոնսո IV -ի որդին, ով այդ տարվա սկզբին ամուսնացել էր Օրդոնյո III-ի այրի և կոմսի դուստր Ուրակա Ֆերնանդեսի հետ։ Մարտին խռովարարներին աջակցության մասին հայտարարում են Գալիսիայի մեծահարուստները։ Սանչո I-ը տեսնելով, որ թագավորության մեծ մասը աջակցում է Օրդոնյոին, հեռանում է Նավարրա, հույս ունենալով այսհեղ աջակցություն ստանալ իր հարազատներից, արքա Գարսիա I Սանչեսից և թագուհի-մայր Տոդից։ Այդ ընթացքում Ֆերնան Գոնսալեսը ջախջախում է Սանչո I-ի վերջին կողմնակիցներից մեկին, Վելուի կոմսին, ով իր վարձկան մավրերի ջոկատի հետ փորձում էր արգելափակել դեպի Լեոն Օրդոնյոի ճանապարհը։ Օգոստոսի 3-ին Օրդոնյոն մտնում է թագավորության մայրաքաղաք և այստեղ հռչակվում է որպես արքա՝ Օրդոնյո IV անվանումով։ Ավելի ուշ, Սանտիագո դե Կոմպոստելայում կայանում է նրա թագադրումը[4]։ Նոր արքան դառնում է լսող խամաճիկ Ֆերնան Գոնսալեսի ձեռքում։ Թագավորությունը կառավարելով բացարձակ Կաստիլիայի կոմսի շահերից ելնելով, Օրդոնյո IV-ը շուտով վիճում է համարյա բոլոր իր վասալների հետ։ Հատկապես նրա կառավարումից դժգոհ էր Գալիսիայի ազնվականությունը։

Լեոնի տաճարը

Այդ ընթացքում Սանչո I-ը Նավարրայի արքա Գարսիա I Սանչեսի և Տոդի հետ ժամանում է Կորդովա և այստեէ պայմանագիր է կնքում խալիֆ Աբդ ար Ռահման III-ի հետ։ Համաձայն պայմանագրի, Սանչո I-ը խալիֆից ստանում է զորք՝ փոխարենը նրան տալով Դուերոյից հարավ գտնվող 10 քրիստոնեական ամրոցներ։ 959 թվականի սկզբին Սանչո I-ը, ում Կորդովայում բուժում են ավելորդ քաշից, մավրերի բանակով մտնում է Լեոնի թագավորություն և գրավում Սամորան։ Օրդոնյո IV-ը սկզբում փախչում է Աստուրիա, իսկ երբ Սանչո I-ը հաջորդ տարի գրավում է Օվիեդոն՝ Բուրգոս։ Միաժամանակ, 960 թվականին, Լեոնի արևելյան շրջաններ, դեռևս պահպանված Ֆերնան Գոնսալեսի կողմից, ներխուժում են նավարրցիների զորքերը՝ արքա Գարսիա I Սանչեսի գլխավորությամբ։ Կամստիլիայի կոմսի զորքերը ջախջախվում են Սիրուենիայի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ։ Անձամբ կոմսը գերի է ընկնում Սան Անդրեաս դը Սիրուեննիայի եկեղեցում և տարվում է Նավարրայի արքայի մոտ, ով նրան Կլավիխո (սա առաջին փաստաթղթային հաստատված հաղորդագրությունն է այդ քաղաքի գոյության մասին[5]) ամրոցում պահակախմբի հսկողության հակ է պահում։

Օրդոնյո IV-ը Բուրգոսում մնում է մինչև 961 թվականի գարունը, հենվելով Ֆերնան Գոնսայեսին հավատարիմ կաստիլացիների աջակցության վրա։ Սակայն տեսնելով, որ միայն կաստիլական զորքի օգնությամբ նա չի կարողանա իրեն վերադարձնել գահը, Օրդոնյո IV-ը Բուրգոսում թողնում է իր կնոջը՝ Ուրակա Ֆերնանդեսին և մի քանի մերձավորների հետ փախչում է Կորդովա, որտեղ խալիֆ Աբդ ար Ռահմոն III-ին խնդրում է իրեն ռազմական օգնություն ցուցաբերել։ Աբդ ար Ռահմոն III-ը խոստանում է աջակցել Օրդոնյոին, հուսալով նրա միջոցով Սանչո I-ից ավելի արագ հասնելու պայմանագրի կատարմանը, սակայն իրական օգնություն նրան չի ցուցաբերում։

Հենց Ֆերնան Գոնսալեսը իմանում է մավրերի մոտ իր փեսայի փախուստի մասին, նա անմիջապես ցանկություն է հայտնում հաշտվել Սանչո I-ի հետ, նրան հավատարմության երդում է տալիս, մի շարք տարածքային զիջումներ է անում Նավարրայի արքային և ազատ է արձակվում պահակախմբի հսկողությունից, չնայած Լեոնի արքայի և Աբդ ար Ռահման III-ի միջև համաձայնագրի պայմաններից մեկը եղել է Կաստիլիայի կոմսի հանձնումը խալիֆին։ 962 թվականին Նավարրայի հետ խաղաղությունը ամրապնդվում է Կաստիլիայի կոմսի դուստր Ուրակա Ֆերնանդեսի և Գարիա I Սանչեսի որդի Աբարկի ամուսնությամբ։

Լեոն մայրաքաղաքի փողոցներում

Նրանից հետո, երբ 962 թվականին Օրդոնյո IV-ը մահանում է վտարանդիության մեջ, Կորդովայում, արքա Սանչո I-ը հրաժարվում է կատարել պայմանագրով մավրերին 10 սահամանակից ամրոցների հանձնման պայմանը։ Հուսալով, որ Կորդովայի նոր խալիֆ ալ-Հակամ II-ը այդքան ակտիվ չի լինի քրիստոնյաների հետ պատերազմում, ինչպես նրա նախորդը, ով մահացել էր 961 թվականի հոկտեմբերի 15-ին։ Լեոնի արքան կոալիցիա է ստեղծում մավրերի դեմ, որի մեջ մտնում են Իբերիական թերակղզու հյուսիսի բոլոր քրիստոնյա տերերը՝ անձամբ Սանչո I-ը, Կաստիլիայի կոմս Ֆերնան Գոնսալեսը, Նավարրայի արքա Գարսիա I Սանչեսը և Բարսելոնայի կոմսեր Բորել II-ը և Միրոն։ Սակայն ալ-Հակամ II-ը 963 թվականին եռանդուն միջոցներ է ձեռնարկում դաշնակիցների դեմ՝ անձամ գլխավորում է բանակը և գրավում է Սան Էստեբան դե Գորմասը և Ատիենսուն։ Խալիֆի զորահրամանատարները՝ Գալիբ և Սաիդ, Գրավում են Կալաորուն և ամրացնում են այն։ Եվս մեկ զորահրամանատար՝ Տոշիբի Յահյա իբն Մուհամեդը, ջախջախում է Լեոնի և Նավարրայի զորքերը։ Դա Ֆերնան Գոնսալեսին ստիպում է նույն թվականին խաղաղության դաշն կնքել Կորդովայի խալիֆի հետ, ինչը նրան թույլ է տալիս իր իշխանության տակ վերադարձնել Սան Էստեբան դե Գորմասը։ 965 թվականին, Լեոնի թագավորության, Նավարրայի թագավորության և Բարսելոնայի կոմսության միջև մի կողմից և Կորդովայի խալիֆայության մյուս կողմից, խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, համաձայն որի բոլոր վերընշված քրիստոնեական պետությունները պարտավորվում էին խալիֆին հարկ վճարել[6]։

Ավարտելով պատերազմը մավրերի հետ, արքա Սանչո I-ը բախվում է խնդիրների հետ սեփական թագավորությունում։ Դեռևս 962 թվականին Պորտուգալիայի կոմս Գոնսալո I Մենդեսը ապստամբություն էր բարձրացրել Սանչո I Գերի դեմ, սակայն այնուհետև արքայի հետ խաղաղություն է կնքում։

964 թվականին Գալիսիայի ափամերձ տարածքներում ափ է դուրս գալիս վիկինգների մեծաքանակ զորքը։ Չհանդիպելով լուրջ դիմադրության, նորմանները անարգելք կողոպտում են մերձակա շրջանները և ջախջախում են գալիսիցիաների բանակը, ովքեր դուրս էին եկել նրանց դեմ։ Միայն 965 թվականին, Սանտյագո դե Կոմպոստելի եպիսկոպոսական մայր տաճարի տեղապահ, սուրբ Ռոսենդոյին, հաջողվում է հավաքել տեղական աշխարհազոր, ջախջախել վիկինգներին և նրանց ստիպել լքել Գալիսիան։ Ընդ որում, գալիսիցիաները ոչ մի օգնություն չեն ստանում արքա Սանչո I-ից, ով զբաղված էր մավրերի հետ պատերազմով։

Պիրենեյան թերակղզին 10-րդ դարի վերջում

Արքայի անգործությունը առաջացնում է արքայական իշխանության հեղինակության անկում Գալիսիայի ազնվականության աչքում։ Տեղական մեծահարուստների մեջ, մինչև վերջ հավատարիմ Սանչո I-ին, մնում է կոմս Ռոդրիգո Վելասկեսը, սակայն նա նույնպես չի կարողանում ընդիմանալ խռովությանը, որը սկսվում է Գալիսիայում և Պորտուգալիայում 966 թվականի ամռանը։ Խռովարարներին գլխավորում է Կոիմբրայի կոմս Գոնսալո Մոնիսը[7]։ Արքա Սանչո I-ը դուրս է գալիս խռովարարների դեմ, որոնք արքայական բանակի մոտեցման ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են հաշտվել արքայի հետ։ Սանչո I-ը նույնպես ցանկություն է հայտնում ընդհարումը լուծել խաղաղ ճանապարհով, իր մոտ է ընդունում խռովարարության հեղինակներին և նրանց հայտնում է իր ներումը։ Նոյեմբերի 16-ին արքան և անվաենի գալիսիական սենյորները, որոնց մեջ էին կոմսեր Գոնսալո Բերմուդեսը և Գոնսալո Մոնիսը, Լոբրանում հաստատում են իրենց նվիրատվական հրովարտակը, տրված արքայի կողմից տեղական մենաստանին։ Սակայն որոշ ժամանակ անց կոմս Գոնսալո Մոնիսը, ումից Սոնչո I-ը պահանջում էր Գալիսիայից հարկերի վճարման երաշխավորություն, թունավորում է արքային, անձնական հանդիպման ժամանակ նրան հյուրասիրելով թունավորված խնձորներով։ Զգալով, որ մահանում է, Սանչո I-ը հրամայում է իրեն տանել Լեոն, սակայն ուղևորության երրորդ օրը մահանում է Կաստելո դե Միկոյում։ Նոր արքա է հռչակվում Սանչո I Գերի 5-ամյա որդի Ռամիրո III-ը՝ մահացած արքայի քույր Էլվիրա Ռամիրեսի խնամակալության տակ։

Խնամակալության ժամանակաշրջանի հենց սկզբում թագավորությունը բախվում է լուրջ վտանգի հետ։ 968 թվականին Գալիսիայի ափամերձ շրջանում ափ են դուրս գալիս վիկինգների մեծաքանակ բանակ՝ Գունդրեդի գլխավորությամբ[8]։ Ռազմական օգնություն չստանալով արքայից, նորմանների դեմ է դուրս գալիս Սանտյագո դե Կոմպոստելայի եպիսկոպոս Սիսնանդ II-ը, սակայն նրա գլխավորած գալիսիական աշխարահազորը պարտություն է կրում Ֆորնելոսի ճակատամարտում, իսկ եպիսկոպասը սպանվում է։ Էլվիրա Ռամիրեսի փորձերը վիկինգների դեմ ուղարկել սուրբ Ռոսենդոյին, ով ջախջախել էր վիկինգներին 965 թվականին, հաջողություն չեն ունենում։ Չհանդիպելով դիմադրության, նորմանները երեք տարվա ընթացքում կաղոպտում են 18 գալիսիական քաղաքներ, այդ թվում նաև Սանտյագո դե Կոմպոստելան։ Միայն 971 թվականին, կոմսերից մեկին[9] հաջողվում է հավաքել նոր զորք և ջախջախել վիկինգներին։ Գունդրեդը սպանվում է։ Նրա բանակի մնացորդները լողում են դեպի հարավ, նպատակ ունենալով հարձակվել Կորդովայի խալիֆայության տարածքների վրա։

Ռամիրո III

Էլվիրա Ռամիրեսի կառավարման գլխավոր խնդիրներից մեկը լինում է խաղաղ հարաբերությունների պահպանումը Կորդովայի խալիֆայության հետ, ովքեր Սանչո I-ի կառավարման վերջին տարիներին մի քանի պարտությունների էին մատնել լեոնցիներին և նրանց դաշնակիցներին։ Իր կառավարման ամենասկզբում Էլվիրան դեսպանություն է ուղարկում Կորդովա, որը հաստատում է խաղաղության պայմանագիրը, կնքված Սանչո I-ի և խալիֆ ալ-Հակամ II-ի միջև։ Եվս երկու դեսպանություն խալիֆի արքունիք են ուղարկվում 971 և 973 թվականներին։

Սակայն միևնույն ժամանակ ալ-Հակամ II-ին են այցելում նաև Լեոնի արքայի վասալների դեսպանությունները, ովքեր խալիֆի հետ բանակցություններ էին վարում որպես կառավարիչների ներկայացուցիչներ, ովքեր անկաք էին Ռամիրո III-ից։ Դրանց թվում էին դեսպաններ ոչ միայն արքայի թշնամիներից, Պորտուգալիայի և Գալիսիայի կոմսերից, այլ նաև նրա կողմնակիցներից, Մոնսոնի, Սալդանիի և Կաստիլիայի կոմսերից (ապագա կոմս Գարսիա Ֆերնանդեսը անձամբ է ժամանում Կորդովա)։ Նրանք բոլորն էլ ցանկանում էին ապահովագրվել խալիֆի աջակցությամբ՝ արքայական արքունիքի հետ իրենց հարաբերությունների սրման դեպքում։ Փորձելով խուսափել վասալների բացահայտ խռովությունից, Էլվիրա Ռամիրեսը նրանց առատաձեռնորեն բաժանում էր հողային և դրամական ընծաներ, դրանով իսկ քայքայելով արքայական գանձարանը։

Իրավիճակը փոփոխվում է 974 թվականի ամռան վերջին, երբ քրիստոնեական Իսպանիայում հայտնի է դառնում խալիֆ ալ-Հակամ II-ի սարսափելի հիվանդության մասին և այն մասին, որ Կորդովայի խալիֆայությունը իր աֆրիկական տիրույթներում պատերազմ է վարում Ֆաթիմյանների դեմ։ Որոշելով օգտվել իրադրությունից, Կաստիլիայի կոմս Գարսիա Ֆերնանդեսը, ապահավագրվելով Էլվիրա Ռամիրեսի աջակցությամբ, խախտում է խաղաղության պայմանագիրը մավրերի հետ և նույն թվականի սեպտեմբերին հարձակվում է նրանց տիրույթների վրա և սնանկացնում է որոշ սահմանամերձ շրջաններ։ 975 թվականի ապրիլին Գարսիա Ֆերնանդեսը պաշարում է լավ ամրացված արաբական Գորմաս ամրոցը, որը գտնվում էր նրան պատկանող Սան Էստեբան դե Գորմաս քաղաքի մոտակայքում։ Նրա դեմ ալ-Հակամ II-ի կողմից ուղարկվում է խալիֆայության լավագույն զորահրամանատարներից մեկը՝ Ղալիբ ալ-Նասիրին, ով վերջերս հաջողությամբ էր ավարտել պատերազմը Իֆրիկիայում։ Մավրերի և քպիստոնյաների զորքերի առաջի ընդհարումը հաղթողին երևան չի հանում։ Ղալիբը նապանջում է մոտակա գետի մոտ, իսկ Կաստիլիայի կոմսը շարունակում է պաշարումը։ Լրացուցիչ ուժերով քրիստոնիաների ճամբար է ժամանում Էլվիրա Ռամիրեսը և Ռամիրո III-ը, Նավարրայի արքա Սանչո II Աբարկան, Մանսոնի և Սալդանիի կոմսերը։ Քրիստոնյաների բանակի ընդհանուր թվակազմը, ըստ միջնադարյան ժամանակագիրների վկայությունների, հասնում է 60 000 ռազմիկի։ Մավրերը նույնպես ամրապնդում են ստանում։ Հունիսի 18-ին քրիստոնյաների բանակը գրոհի փորձ է ձեռնարկում Գորմաս ամրոցի վրա, սակայն ետ է մղվում, կրելով ծանր կորուստներ։ Միաժամանակ Ղալիբ ալ-Նասիրին հարվածում է քրիստոնյաների ճամբարի վրա և նրանց նոր պարտության է մատնում։ Կորցնելով զորքի զգալի մասը, քրիստոնեական կառավարիչները ստիպված են լինում հանել պաշարումը, բաժանում են զորքերը և նրանցից յուրաքանդյուրը շարժվում է դեպի իր տիրույթները, սակայն նահանջի ժամանակ նրանք նորից ջախջախվում են՝ Ղալիբը Լանգի մերձակայքում պարտության է մատնում Կաստիլիայի կոմսին, իսկ Սարագոսայի վալին ջախջախում է Նավարրայի արքային։ Այդ պարտություններից հետո Ռամիրո III-ը, ով 976 թվականին դառնում է չափահաս, իր վրա է վերցնում իշխանությունը թագավորությունում։

Բերմուդո II

976 թվականը անցնում է առանց մավրերի հետ լուրջ ընդհարումների, սակայն 977 թվականին քրիստոնյաների դեմ իրենց արշավանքներն է սկսում մուսուլմանական Իսպանիայի ականավոր պետական գործիչներից և զորահրամանատարներից մեկը՝ Մուհամեդ իբն Աբու Ամիրը, ով ավելի ուշ ընդունում է ալ-Մոնսուր անունը։ Այդ ժամանակից ի վեր պատերազմը ընդունում է քրիստոնյաների համար շատ անհաջող բնույթ։ Արդեն իր առաջին արշավանքի ժամանակ ալ-Մոնսուրը գրավում է Լեոնի թագավորությանը պատկանող Սալամանկան, իսկ այնուհետև, երեք հաջորդող մարտերում պարտության է մատնում քրիստոնեական Իսպանիայի կառավարիչներին, ջախջախելով Ռամիրո III-ին Սան Էստեբան դե Գորմասի մոտ, Կաստիլիայի կոմս Գարսիա Ֆերնանդեսին կրկին Լանգի մոտ, իսկ Նավարրայի արքա Սանչո II Աբարկին՝ Էստերկուելի մոտ։ Հասնելով մինչև Աստուրիայի սահմանները, ալ-Մանսուրը Կորդովա է վերադառնում հարուստ ավարով և բազմաթիվ գերիներով։ Նույն թվականին մավրերը ևս մեկ հարձակում են կազմակերպում Ռամիրոյի տիրույթների վրա։ Լեոնի թագավորություն ավելի մանր ներխուժումներ տեղի էին ունենում համարյա ամեն տարի։

981 թվականին արքա Ռամիրո III-ը իր մոտ մայրաքաղաքում ընդունում է իսլամադավան զորահրամանատար Ղալիբ ալ Նասիրիին, ով դժգոհ էր ալ-Մանսուրի կողմից խալիֆ Հիշամ II-ի իրական իշխանությունից հեռացվելուց և ով հեջուբի դեմ խռովություն էր բարձրացրել։ Միավորպվելով Ղալիբի կողմնակիցների ջոկատների հետ, լեոնյան բանակը արշավանքի է շարժվում Կորդովայի դեմ։ Նրա դեմ է դուրս գալիս մավրերի բանակը՝ ալ-Մանսուրի գլխավորությամբ։ Ճակատամարտը տեղի է ունենում հուլիսի 10-ին, Սան Վիսենտեի մոտ (Ատիենսայի մոտ)։ Սկզբնապես առավելությունը դաշնակիցների զորքերի կողմն էր, սակայն երբ Ղալիբը գլխին հարված է ստանում և ընկնում ձիուց, նրա կողմնակիցները որոշում են, որ նա զոհվել է և փախուստի են դիմում։ Նրանց հետևից, կրելով ծանր կորուստներ, նահանջում է նաև Ռամիրո III-ի զորքերը։ Ղալիբը գտնվում է։ Նրա գլխատված մարմինը, ալ-Մանսուրի հակառակորդներին վախեցնելու համար, համընդհանուր ցուցադրման համար ի ցույց է դրվում Կորդովայում։

Կորդովայի խալիֆայության մայրաքաղաքի պարիսպներից

Արքա Ռամիրոյի կողմից Ղալիբին պաշտպանելու համար որպես վրիժառություն ալ-Մանսուրը նույն թվականին մեծ արշավանք է կազմակերպում Լեոնի թագավորություն։ Մավրերի բանակի մի մասը՝ Աբդալա ալ Խաջարայի հրամանատարությամբ, գրավում է Սամորա քաղաքը, բացառությամբ նրա միջնաբերդի, սրի մատնելով մոտ 4 000 տեղական բնակիչների։ Միևնույն ժամանակ ալ-Մանսուրը ջախջախում է Ռամիրո III-ի, Սանչո II Աբարկի և Գարսիա Ֆերնանդեսի միավորված ուժերը Ռուեդեյի մոտ, ստիպելով նրան նահանջել մինչև Լեոն։ Ճանապարհին գրավելով և ավերելով Սիմանկասը, ալ-Մանսուրը մոտենում է Ռամիրո III-ի մայրաքաղաքին։ Չնայած բազմակի գրոհների, մավրերին հաջողվում է գրավել լավ ամրացված քաղաքի միայն մի քանի թաղամասերը, իսկ սկսված ձմեռը նրանց ստիպում է հանել պաշարումը։ Ավերելով իրենց կողմից գրաված քաղաքի մասը և սնանկացնելով մերձակայքը, ալ-Մանսուրը վերադառնում է Կորդովա։ Արքա Ռամիրոն, տեսնելով իր թագավորության սնանկացումը և հնարավորություն չունենալով շարունակելու ալ-Մանսուրի դեմ պատերազմը, ստիպված էր մավրերի հետ խաղաղություն կնքել՝ իրեն ճանաչելով Կորդովայի խալիֆայության հարկավճար։ Նրա հետևից խալիֆի վասալ է իրեն ճանաչում նաև Նավարրայի արքան։ Մավրերի դեմ պատերազմը շարունակում էր միայն Կաստիլիայի կոմս Գարսիա Ֆերնանդեսը։

Միաժամանակ, դեռևս իր ինքնուրույն կառավարման ամենասկզբում, Ռամիրո III-ը անհաջող փորձ է ձեռնարկում իր իշխանության տակ վերադարձնելու Գալիսիան և Պորտուգալիայի կոմսությունը, որոնք Էլվիրա Ռամիրեսի խնամակալության ժամանակ դուրս էին եկել թագավորության իշխանությունից։ Ռամիրոյի կառավարումից դժգոհությունը այստեղ էլ ավելի է ուժեղանում պարտությունց հետո, որը արքային մատնում է ալ-Մանսուրը և նրա կողմից իրեն Կորդովայի խալիֆայության վասալ ճանաչելու փաստը։ Պորիուգալական ազնվականության շրջանում 981 թվականի վերջին դավադրություն է ծագում՝ Ռամիրո III-ին գահընկեց անելու և այդ տարածքներու դաստիարակություն ստացած արքա Օրդոնյո III-ի որդի Բերմուդոյին նոր արքա ճանաչելու նպատակով։ 982 թվականի ամռան մոտ խռովութունը ներգրավում է նաև Գալիսիան, ինչը Բերմուդոյին հնարավորություն է տալիս նոյեմբերի 11-ին թագադրվել Սանտյագո դե Կոմպոստելեում (Բերմուդո II անվան տակ)։ Ռամիրո II-ի կողմնակիցներ, կոմս Ռոդրիգո Վելասկեսի և Սանտյագո դե Կոմպոստելայի եպիսկոպոս Պելայոի փորձերը, արգելք հանդիսանալ դրան, անարդյունք են ավարտվում։ Արքա Բերմուդո II-ի իշխանությունը ճանաչվում է թագավորության արևմտյան շրջաններում, այն ժամանակ, երբ երկրի կենտրոնական և արևելյան շրջանները իրենց արքա էին շարունակում համարել Ռամիրո III-ին։ Երկու մրցակիցներն էլ ռազմական օգնության համար դիմում են ալ-Մանսուրին, սակայն վերջինս չի աջակցում ոչ Ռամիրոյին, ոդ Բերմուդին, իրեն համար շահեկան համարելով, որ նրա մրցակիցները թուլացնում էին իրենց ուժերը երկպառակչական պայքարում։ 982-983 թվականների ձմռանը Ռաեմիրոն զորք է հավաքում և արշավանքի է դուրս գալիս խռովարարների դեմ։ Ճակատամարտը տեղի է ունենում Պորտիլյա դե Արենասի մոտ (Մոնտեռոսոյի մոտ), սակայն նրանում կողմերից և ոչ մեկը չի կարողանում որոշիչ հաղթանակ տանել, Ռամիրո III-ը վերադառնում է Լեոն, իսկ Բերմուդո II-ը ամրապնդվում է Գալիսիայում։

Կորդովայի խալիֆ ալ-Հաքամը

Բեկումը կայանում է 984 թվականին, երբ ալ-Մանսուրը նոր արշավանք է կազմակարպում Լեոնի թագավորություն, որի ընթացքում սնանկացնում է Սամորան և Սեպուլվեդուն։ Օգտվելով իրավիճակից, Բերմուդոին իր կողմնակիցների օգնությամբ հաջողվում է մտնել թագավորության մայրաքաղաք Լեոն և այսհեղ վերջնականապես հաստատել իր իշխանությունը։ Ռամիրոն փախչում է Աստորգա, որտեէ թաքնվում է Սան Միգել դե Դեստրիանի մենաստանում։ Այդ ժամանակ նրա կողմնակիցներից հավատարիմ են շարունակում մնալ միայն նրա մոր և կնոջ հարազատները՝ Մոնսոնի կոմս Ֆերդինանտ Անսուրեսը և Սալդանիայի կոմս Գոմես Դիասը։ Վերջին հրովարտակը, թվագրված Ռամիրո III-ի կառավարման ժամանակաշրջանում, տրված է 985 թվականի մայիսի 1-ին։ Ռամիրոն մահանում է հիվանդությունից, նույն թվականի հունիսի 26-ին, Սան Միգել դե Դեստրիանի մենաստանում և հենց այստեղ էլ թաղվում է։

Ստանձնելով Լեոնի թագավորության գահը, Բերմուդո II-ը բախվում է իր թագավորության արևելյան մասում հուզումների, կազմակերպված նախկին արքա Ռամիրո III-ի կողմնակիցների կողմից։ Նոր արքան միջոցներ է ձեռնարկում խռովարարների դեմ։ 985 թվականի նոյեմբերին նա Սալդանիի կոմս Գոմես Դիասին ՝հուզումների կազմակերպչին, մեղադրում է եկեղեցու ունեցվածքի յուրացման մեջ, դատապարտում է նրան և ստիպում է նրան հրաժարվել կոմսությունից՝ հօգուտ որդու, Գարսիա Գոմեսի։ Սակայն Բերմուդո III-ին չի հաջողվում վերականգնել Կաստիլիայի կոմսության վասալային կախումը Լեոնի թագավորությունից։ Գարսիա Ֆերնանդեսը, մավրների դեմ պայքարում արքա Ռամիրո III-ի նախկին դաշնակիցը, հրաժարվում է վասալային երդում տալ Բերմուդոյին և այդ ժամանակից ի վեր Կաստիլիան դառնում է անկախ տիրույթ։

Իր կառավարման սկզբում չունենալով բավականին իշխանություն թագավորության ողջ տարածքի նկատմամբ, Բերմուդո II-ը խաղաղության պայմանագիր է ստորագրում հաջիբ ալ-Մանսուրի հետ, իրեն ճանաչելով Կորդովայի խալիֆայության հարկավճար, փոխարենը ստանալով նախկինում մավրերի կողմից գրավված մի քանի քաղաքներ (այդ թվում Սամորան) և իր թշնամիների դեմ մուսուլմանների կողմից ռազմական օգնություն ստանալու իրավունք։ Նմանատիպ օգնություն արքային շուտով պետք է գալիս, երբ արդեն 985 թվականին նրա դեմ ապստամբում են նրա նախկին դաշնակիցները՝ Գալիսիայի կոմսերը։ Մավրերի օգնությամբ Բերմուդոն կարողանում է ճնշել խռովությունը և ամրապնդել իր իշխանությունը թագավորության մյուս շրջանների նկատմամբ, սակայն, ալ-Մանսուրի պահանջով արքան պետք է համաձայնվեր իր թագավորության տարբեր քաղաքներում իսլամադավան-ռազմիկների ջոկատների տեղակայման հետ։ Քրիստոնյանեպի երկրում գտնվող մավրերը իրենց պահում էին ոչ որպես դաշնակիցներ, այլ որպես տիրակալներ, ամեն ձևով նեղելով տեղական բնակչությանը։ Իշխանություն հաստատելով թագավորության նկատմամբ, Բերմուդո II-ը բազմիցս խնդրել է հաջիբին ետ կանչել իր ռազմիկներին, քանի որ նրա իշխանությանը այլևս ոչինչ չէր սպառնում, սակայն ալ-Մանսուրը ամեն անգամ պատասխանում է մերժումով։ 986 թվականին[10] արքա Բերմուդո II-ը, տեսնելով, որ մավրերի գտնվելը իր տիրույթներում նրա դեմ ենթակաների դժգոհություն է առաջացնում, որոշում է ընդունում վտարել Լեոնի թագավորությունում գտնվող մավրերին։ Ամբողջ թագավորությունում միևնույն օրում բոլոր մուսուլման-ռազմիկները ձերբակալվում են, շատերը սպանվում, իսկ կանդանի մանացածները վտարվում են խալիֆայության սահմանակից տարածքները։

Կորդովայի արքունիքը

Իմանալով Լեոնի թագավորությունից իսլամական կայազորի վտարման մասին, ալ-Մանսուրը Բերմուդո II-ին հայտարարում է իր թշնամի և դրամական օգնություն է ցուցաբերում գալիսիացիներին, ինչպես նաև Սալդանիի կոմս Գարսիա Գոմեսին, ովքեր նույն ժամանակ նոր խռովություն էին բարձրացրել արքայի դեմ։ Բերմուդոն, զորքով ներխուժելով Գալիսիա, ջախջախում է խռովարարների զորքերը և ավերում է խռովարար կոմսերի բոլոր ամրոցները, մսակայն չի կարողանում ստիպել նրանց ճանաչելու իր իշխանությունը։ Օգտվելով արքայի բացակայությունից, միևնույն ժամանակ Սալդանիի կոմսը, ալ-Մանսուրի կողմից իրեն տրված մավրերի բանակի ուղեկցությամբ, գրավում և կողոպտում է թագավորության մայրաքաղաքը՝ Լեոն քաղաքը։

Իր հաջորդ հարվածը ալ-Մանսուրը հասցնում է Պորտուգալիայի կոմսությանը։ 987 թվականի հունիսի 29-ին մավրերը գրավում են Կոիմբրան և նրան սնանկացնում են այնպես, որ քաղաքը 7 տարի մանում է ոչ բնակեցված։ Ալ-Մանսուրը ամայեցնում է մինչև Դուերո գետը ընկած բոլոր տարածքները, ձեռք չտալով միայն Բերմուդո II-ի թշնամիների տիրույթները։

Արքա Բերմուդո II-ը սկսում է պատրաստվել Կորդովայի խալիֆայության, սակայն նրա հավաքած բանակը բավարար չէր որոշիչ ճակատամարտի համար։ Այդ պատճառով արքան անհետաձգելի միջոցներ է ձեռնարկում որոշ քաղաքների ամրացման համար։ Միջոցների շարքում, ձեռնարկած մավրերի հարձակման դեպքում, լինում է նաև Լեոնի բոլոր արքաների մնացորդների տեղափոխումը, սկսած Ալֆոնսո III Մեծից և նրանց ընտանիքի անդամներից Լեոնի և Աստորգայի գերեզմանատնից Աստուրիայի արքաների գերեզմանատուն, որը գտնվում էր Օվիեդոյում։

988 թվականի սկզբին հաջիբը նոր արշավանք է կատարում Լեոնի թագավորություն։ Լեոնյան բանակին ստիպելով նահանջել լեռները, իսկ Բերմուդոյին թաքնվել Սամորայում, ալ-Մանսուրը մոտենում է Լեոն քաղաքին, որի պաշտպանութչյունը արքան հանձնարարել էր կոմս Գոնսալո Գոնսալեսին։ Չնայած պաշարվածների հուսահատ դիմադրությանը, 4-օրյա գրոհից հետո մավրերը ներխուժում են քաղաք։ Հաջիբի հրամանով քաղաքը կրակի է մատնվում, նրա համարյա բոլոր բնակիչները սպանվում (կոմս Գոնսալո Գոնսալեսը սպանվել էր դեռևս պաշարման ժամանակ)։ Լեոնից ալ-Մանսուրը շարժվում է դեպի Սամորա, որտեղից Բերմուդոն գաղտնի փախչում է Լուգո։ Իմանալով թագավորության մայրաքաղաքի ճակատագպրի մասին, Սամորայի բնակիչները առանց մարտի հանձնում են քաղաքը, սակայն, հաջիբի հրամանով, այս քաղաքը նույնպես ամբողջությամբ ավերվում է, իսկ բակիչները՝ կոտորվում։ Ալ-Մանսուրի զորքը սնանկացնում է Լեոնի թագավորության ամբողջ հարթավայրային մասը, այդ թվում ոչնչացնելով հարուստ Սաագուն և Սան Պեդրո դե Էսլոնցա մենաստանները։ Արքա Բերմուդո II-ի իշխանության տակ մնում են միայն թագավորության հյուսիսարևմտյան մասը, նրա տիրույթների ժամանակավոր մայրաքաղաք է դառնում Աստորգան։ Արքային հասցված պարտությունները նոր խռովություն են առաջացնում Լեոնի կոմսերի շրջանում՝ ընդդեմ Բերմուդոյի։

Աստուրիայի մայրաքաղաք Օվիեդոյի եկեղեցին

989 թվականին, Լեոն նոր արշավանքի ժամանակ, ալ-Մանսուրը ավերում է թագավորության ամենահին քաղաքը՝ Գրահալ դե Կամպոսը։ Այստեղ նրա մոտ են ժամանում արքա Բերմուդո II-ի հակառակորդները՝ լեոնյան կոմսերը, Սալդանիի կոմս Գարսիա Գոմեսի և կոմս Գոնսալո Բերմուդեսի գլխավորությամբ, ովքեր իրենց ճանաչում են Կորդովայի խալիֆայության վասալներ։ Կոմս Գարսիային հանձնարարելով Լեոնի թագավորության մնացած մասի կառավարումը, որը գրավված էր մավրերի կողմից և նրան աջակցման թողնելով իր զորքի մի մասը, ալ-Մանսուրը շարժվում է դեպի Կաստիլիա։

Հետագա 5 տարիներին հաջիբի ուշադրությունը կենտրոնացած էր Կաստիլիայի հետ պատերազմի վրա, ինչպես նաև խալիֆայության ներքին խնդիրների լուծման վրա, այդ պատճառով այդ ժամանակաշրջանում խոշոր ներխուժումներ Լեոնի թագավորություն չեն իրականացվում։ Թագավորությունը, սնանկացած մավրերի նախորդ արշավանքներից, բաժանվում է երկու մասի. հյուսին-արևմտյանը վերահսկում էր Բերմմուդո II-ը, կենտրոնական և արևելյանը՝ Սալդանիի կոմս Գորսիա Գոմեսը, քանի որ 990 թվականի սկզբին Սալդանիի կոմսին մոտ գտնվող, Կոնանսիո անունոմ մի մարդ, ամբողջ թագավորությունով տարածում է արքա Բերմւոդոյի մահվան մասին լուր։ Քանի որ այդ ժամանակ վերջինս գտնվում էր Գալիսիայի մեկուսացված տարածքներում, այդ լուրին հավատում են։ Երկյուղելով կորցնել նաև իր թագավորության մնացած մասի վրա վերահսկողությունը, Բերմուդոն գարնանը վերադառնում է Աստորգա։ Շնորհիվ առատ ընծաների, նրան հաջողվում է իր կողմը ներգրավել խռովարար կոմսերի մեծ մասին։ Լեոն քաղաքի, որոնք դեռևս գտնվում էին Գարսիա Գոմեսի վերահսկողության տակ, և Սանտիագո դե Կոմպոստելայի եկեղեցիներին ընծաները նույնպես ամրացնում են արքայի ազդեցությունը, իսկ Կաստիլիայի կոմս Գարսիա Ֆերնանդեսի հետ դաշինքը, որի անկախությունը նա ճանաչում է, Բերմուդոյին թույլ են տալիս կոմսից ստանալ բավարար ռազմական ուժ, որպեսզի 991 թվականի վերջին կրկին մուտք գործի մայրաքաղաք՝ Լեոն, և վերականգնի իր աշխանությունը համարյա ամբողջ (բացի Պորտուգալիայից և Գալիսիայի մի մասից) թագավորության տարածքի վրա։ Կաստիլիայի հատ միությունը ամրապնդվում է Բերմուդո II-ի ամուսնությամբ կոմս Գարսիա Ֆերնանդեսի դուստր Էլվիրայի հետ։ Այդ ամուսնությունը լեոնյան կոմսերի մոտ նոր խռովության առիթ է առաջացնում, ովքեր դժգոհ էին Կաստիլիայի անկախության ճանաչումից, սակայն այն արագորեն ճնշվում է արքայի կողմից՝ կաստիլյան զորքի օգնությամբ։ Բերմուդո II-ը չի հետապնդում խռովարար կոմսերին, չնայած նրանցից մի քանիսը նախկինում, նույն թվականին, մավրերի ջոկատի հետ հարձակում գործելով Լունա ամրոցի վրա, կողապտել էին այնտեղ պահվող արքայական գանձարանը։ Խռովարարների հանդեպ այդքան մեղմ վերաբերմունքը նրան թույլ է տալիս շուտով հաշտվել նրանցից համարյա բոլորի հետ, այդ թվում նաև կոմս Գարսիա Գոմեսի։

994 թվականին ալ-Մանսուրը վերսկսում է դեպի Լեոնի թագավորություն իր արշավանքները։ Այդ թվականին մեվրերը սնանկացնում են Ավիլան, ավերում են Արբոլիո, Լունա, Գորդոն, Ալբա ամրոցները և կողոպտում են Լեոնի մերձակայքը։ Հաջորդ՝ 995 թվականին, մավրերը սնանկացնում են Սալդանիան, կողոպտում են Աստորգան և կրկին ամայացնում են մայրաքաղաքի մերձակայքը։ Արքա Բերմուդո II-ը ստիպված էր ալ-Մանսուրի հետ հաշտություն կնքել՝ իրեն Կորդովայի խալիֆայության վասալ ճանաչելու և ամենամյա հարկ վճարելու պայմաններով։

Ալֆոնսո V

997 թվականի սկզբին, իմանալով ալ-Մանսուրի դեմ դավադրության և Հյուսիսային Աֆրիկայում խալիֆի կուսակալի խռովության մասին, արքա Բերմուդո II-ը հրաժարվում է Կորդովայի խալիֆայությանը հարկ վճարելուց։ Ի պատասխան դրան, երկրում խաղաղություն հաստատելուց հետո, ալ-Մանսուրը մեծալանակ բանակի գլուխ անցած արշավանքի դուրս գալիս Լեոնի թագավորության հյուսիսարևմտյան շրջանների վրա, որոնք դեռևս ձեռք չէին տրվել մավրերի կողմից։ Միավորելով իր զորքերը Օպորտոյում, մի քանի պորտուգալական կոմսերի՝ Բերմուդոյի թշնամիների, ուղեկցությամբ, նա շարժվում է դեպի Գալիսիա։ Ճանապարհին սնսնկացնելով Վիզեուն, Բրագան, Էլ Բիերսոն, Վիգոն և Իրիան, օգոստոսի 10-ին կամ 11-ին մավրերը մտնում են բնակիչների կըողմից լքված Սանտիագո դե Կոմպոստելա։ Քաղաքը ենթարկվում է լիակատար ավերածության։ Ալ-Մանսուրի հրամանով ձեռք չի տրվում միայն Սուրբ Հակոբի գերեզմանը, որտեղ ծառայության էր մնացել միայն մեկ սպասավոր։ Քաղաքի մայր տաճարի զանգերը գերի քրիստոնյաների ուսերին տեղափոխվում է Մեսկիտա, Կորդովայի գլխավոր մզկիթ, որտեղ նրանցից պատրաստում էր աշտանակներ։ Սանտիագո դե Կոմպոստելայից մավրերի ջոկատները ասպատակություններ են իրականացնում Լեոնի թագավորության ամբողջ տարածքով, որոնց ընթացքում կողոպտում են Լա Կորունյան և փրկագին են վերցնում ոչ մի դիմադրություն ցույց չտված Լեոն քաղաքից։ Հետադարձ ճանապարհին մավրերի բանակում համաճարակ է սկսվում, որը խլում է բազմաթիվ ռազմիկների կյանքը։ Դա քրիստոնյաների կողմից ընդունվում է որպես Սուրբ Հակոբի վրեժ՝ նրան նվիրված քաղաքի կողոպտման համար։ Արքա Բերմուդո II-ը, ով գտնվում էր Գալիսիայի հեռավոր շրջաններում, ոչ մի միջոց չի ձեռնարկում, որպեսզի խանգարի ալ-Մանսուրին ավերելու քրիստոնեական Իսպանիայի սրբավայրերից մեկը, իսկ այնուհետև սնանկացնելու նրա թագավորությունը։ Արքայի անգործությունը առաջացնում է ազնվականության խիստ դժգոհությունը, ինչը արագորեն բերում է իր ենթակաների շրջանում Բերմուդոյի հեղինակության անկմանը։

Իր կյանքի վերջին տարիները Բերմուդո II-ը նվիրում է ալ-Մանսուրի կողմից ավերված Գալիսիայի և Սանտիագո դե Կոմպոստելայի վերականգնմանը։ 999 թվականի ամռան վերջին նա Գալիսիայից ուղևորվում է իր մայրաքաղաքը՝ Լեոն, սակայն ճանապարհին ծանր հիվանդանում է հոդատապով, իսկ սեպտեմբերի անսպասելիորեն մահանում է Բիերսո գետի վրայով անցման ժամանակ, Վիլյանուէվա դել Բիերսո վայրում։ Լեոնի թագավորության գահին Բերմուդո II-ի ժառանգորդ է դառնում նրա 3-ամյա որդի Ալֆոնսո V-ը, ում մանկահասակության պայմաններում, որպես խնամակալ, թագավորությունը կառավարում էր նոր արքայի մայր Էլվիրա Գարսիան և Պորտուգալիայի կոմս Մենենդո II Գոնսալեսը։

11-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնամակալության հավակնություններ ուներ նաև Ալֆոնսո V-ի քեռին՝ Կաստիլիայի կոմս Սանչո Գարսիան, սակայն Լեոնի թագավորությունից Կաստիլիայի անջատումից դժգոհ լեոնյան ազնվականությունը արգելք է հանդիսանում խնամակալության խորհուրդ նրա մուտք գործելուն։ Սակայն Կաստիլիայի կոմսը կարողանում է ազդեցություն գործել Լեոնի կառավարման վրա իր քրոջ՝ արքայի մայր Էլվիրա Գարսիայի միջոցով, որի արդյունքում Լեոնի արքունիքում ձևավորվում է ազնվականության երկու խումբ՝ կաստիլամետ, որի գլխին կանգնած էր արքայի մայրը և հակա-կաստիլական, որը գլխավորում էր Պորտուգալիայի կոմսը։ Ավելիմեծ կշիռ ուներ հակա-կաստիլական կուսակցությունը և Ալֆոնսո V-ը Մենեդո Գոնսալեսի կողմից տարվում է Գալիսիայի իր տիրույթները և դաստիարակվում է նրա ընտանիքում։ Խնամակալի պաշտոնում Մենենդո Գոնսայեսի առաջին գորպծողություններից է լինում մավրերի կողմից ավերված Սամորայի բնակեցումը։

Ամենասկզբին խնամակալները բախվում են ալ-Մանսուրի գքխավորությամս մավրերի նոր ավերիչ արշավանքների վտանգի հետ։ Լեոնի արքայի արքունիքում գերակշռություն է վերցնում ազնվականության այն խումբը, որը պնդում էր մուսուլմանների հետ պատերազմի շարունակման մասին։ 1000 թվականին, Լեոնի թագավորության, Նավարրայի թագավորության և Կաստիլիայի կոմսության միջև դաշինք է կնքվում մավրերի դեմ, սակայն նույն թվականին դաշնակիցների զորքերըծանր պարտություն են կրում ալ-Մանսուրից, Սերվերի ճակատամարտում, որում զոհվում է Նավարրայի արքա Գարսիա II Սանչեսը։ Դրանից հետո, երկու տարվա ընթացքում, ալ-Մանսուրը մի քանի արշավանքներ է կազմակերպում Կաստիլիա և Նավարրա։ 1002 թվականի օգոստոսի 10-ին նրա մահը, որկ հետևոմւ է միավորված քրիստոնեական բանակի հաղթանակին Կալատանյոսորի ճակատամարտում[11], չի կանգնեցնում մավրերի հարձակումը Պիրենեյան թերակղզու հյուսիսի քրիստոնեական պետությունների վրա և տարվա վերջին ալ-Մանսուրի որդի և ժառանգորդ, հաջիբ Աբդ ալ-Մալիկ ալ-Մուզաֆարը արշավանք է կատարոմ դեպի Լեոն։ Այդ արշավանքից հետո Լեոնի թագավորության խնամակալները որոշում են ընդունում հաշտություն կնքել Կորդովայի խալիֆայության հետ և 1003 թվականի փետրվարին Կորդովայում Պելայոն՝ Բերմուդո II-ի արտամուսնական որդին, հաստատում է Լեոնի և Կորդովայի միջև հաշտության պամանագրի պայմանները։

Որպես Աբդ ալ-Մալիկ ալ-Մուզաֆարի դաշնակից, լեոնյան բանակը մասնակցւթյուն է ունենում Բարսելոնայի կոմսության վրա 1003 թվականի արշավանքին, որի ժամանակ մավրերը սկզբում ջախջախվում են Բարսելոնայի կոմս Ռամոն Բորել I-ի և այլ կատալոնական կառավարիչների կողմից Տորի ճակատամարտում, իսկ այնուհետև, փետրվարի 25-ին, կատալոնական բանակին պարտության են մատնում Ալբեսեի ճակատամարտում[12]։

1004 թվականին Պորտուգալիայի կոմս Մենենդո II Գոնսալեսի և Կաստիլիայի կոմս Սանչո Գարսիայի միջև նոր ընդհարում է ծագում՝ արքա Ալֆոնսո V-ի նկատմամբ խնամակալության հարցում։ Միջնորդության համար երկու թեկնածուներն էլ դիմում են Աբդ ալ-Մալիկ ալ-Մուզաֆարին, ով իր դաշնակից Մենենդո Գոնսալեսին, ով անձամբ ժամանել էր Կորդովա, ճանաչում է Լեոնի թագավորության մանկահասակ արքայի օրինական խնամակալ։ Այդ որոշմանը ենթարկվելուն հրաժարված Կաստիլիայի կոմսի նկատմամբ Աբդ ալ-Մալիկը և կոմս Մենդեսը համատեղ արշավանք են կազմակերպում։

Սակայն 1005 թվականին Լեոնի և Կորդովայի խալիֆայության միջև կրկին պատերազմ է սկսվում։ Հաջիբ ալ-Մուզաֆարը արշավանք է իրականացնում Լեոնի լեռնային շրջաններ և գրավում է Լունա ամրոցը, իսկ նրա զորահրամանատար Վադիհը կրկին սնանկացնում է Սամորան։ Կաստիլիայի կոմս Սանչո Գարսիան 1006 թվականին հաշտություն է կնքում Կորդովայի խալիֆայության հետ և ալ-Մուզաֆարին ուղեկցում է դեպի Ռիբագորսի կոմսություն արշավանքում։ Մավրերի դեմ ելույթ է ունենում Ռիբագորսի, Լեոնի և Նավարրայի միավորված բանակը, սակայն դաշնակիցները չեն կարողանում խանգարել մուսուլմաններին գրավելու Ռիբագորսի կոմսության մեծ մասը։

1007 թվականին Կաստիլիայի կոմսը կրկին խախտում է մավրերի հետ հաշտությունը, Լեոնի և Նավարրայի զորքերի հետ միասին նա ներխուժում է Կորդովայի խալիֆայության տարածք և գրավում է Կլունիա ամրոցը։ Միայն 1008 թվականին Աբդ ալ-Մալիկ ալ-Մուզաֆարի մահը և դրանից շատ չանցած Կորդովայի խալիֆայությունում սկսված ճգնաժամը, դադարեցնում են Պիրենեյան թերակղզու քրիստոնեական պետությունների վրա մավրերի կանոնավոր արշավանքները և քրիստոնյաներին թույլ են տալիս անձամբ անցնելու հարձակման արաբների տիրույթների վրա։

1007 թվականին Ալֆոնսո V-ը հասնում է չափահաս տարիքի և սկսում է ինքնուրույն կառավարել թագավորությունը։ Նրա մայրը՝ Էլվիրա Գարսիան, հեռանում է մենաստան։ Կոմս Մենենդո II Գոնսալեսը մեկնում է Պորտուգալիայի իր տիրույթները, սակայն մեկնումից առաջ Ալֆոնսո V-ից համաձայնության է հասնում ամուսնանալու իր դուստր Էլվիրայի հետ։ Քանի որ վերջինս դեռևս ամուսնության տարիքի չէր հասել, որոշում է ընդունվում հետաձգել ամուսնությունը մինչև նրա չափահասությունը և միայն 1015 թվականին Էլվիրա Մենենդես դե Մելանդան դառնում է Լեոնի արքայի օրինական կինը։ Կոմս Մենենդո II-ը զոհվում է 1008 թվականի հոկտեմբերի 6-ին, նորմանների հետ ճակատամարտում, Ավենոզո քաղաքի մոտ[13]։ Նրա ժառանգորդ Նունյո I Ալվիտեսն արքա Ալֆոնսո V-ի վրա արդեն ոչ մի ազդեցություն չուներ։

Ալֆոնսո V-ի միաիշխան կառավարման ամենասկզբից սկսում են սրվել Լեոնի թագավորության և Կաստիլիայի կոմսության հարաբերությունները։ Կոմս Սանչո Գարսիան, ով ցանկանում էր ավելացնել իր տիրույթները ինչպես Կորդովայի խալիֆայության, այնպես էլ Լեոնի թագավորության հաշվին, դեռևս մինչև կոմս Մենենդո II Գոնսալեսի մահը, գրավում է Սեա և Պիսուերգա գետերի միջև ընկած Լեոնի տարածքները, որոնց նկատմամբ իշխանությունը միշտ վիճարկվում էր Լեոնի և Կաստիլիայի միջև։ Արքա Ալֆոնսո V-ը, զբաղված լինելով իր թագավորության վերականգմամբ, չի կարողանում խանգարել այդ տարածքները Կաստիլիային միավորմանը։ Հետագայում Սանչոն մի քանի անգամ փորձում է խռովություններ կազմակերպել Լեոնի իր կողմնակիցների շրջանում, որպեսզի Ալֆոնսո V-ից առավել զիջողությունների հասնի, սակայն այդ գործողությունները արդյունք դեն տալիս։

Կոմս Մենենդո Գոնսալեսի մահվան լուրից անմիջապես հետո Ալֆոնսո V-ի դեմ խռովություն է բարձրացնում նրա վասալների մեկը՝ Սալդանիի կոմս Գարսիա Գոմեսը։ 1008 թվականին նա ժամանում է Կորդովա, որպեսզի Լեոնի արքայի դեմ ռազմական օգնություն խնդրի հաջիբից, իր հեռավոր ազգական Աբդ ար-Ռահման Սանչուելոյից, ստանում է այն և 1009 թվականի ձմռանը մավրերի զորքերի հետ արշավանքի է դուրս գալիս Լեոն, սակայն խիստ ցրտի պատճառով ստիպված է լինում վերադառնալ, այդպես էլ չսկսելով ոչ մի ռազմական գործողություն։ Ալֆոնսո V-ի դեմ հետագա պատերազմելուն Գարսիա Գոմեսին խանգարում է նույն թվականին Կորդովայի խալիֆայությունում սկսված քաղաքացիական պատերազմը։ Սալդանիի կոմսը հաշտվում է Լեոնի արքայի հետ և ակտիվ մասնակցույթուն է ունենում այդ պատերազմին։ 1009 թվականին գլխավորելով լեոնյան ջոկատի նա, որպես խալիֆ Սուլեյմանի և Կաստիլիայի կոմս Սանչո Գարսիայի դաշնակից, մասնակցություն է ունենում Կորդովայի գրավմանը և կողոպտմանը։

1014 թվականին տեղի է ունենում արքա Ալֆոնսո V-ի և կոմս Սանչո Գարսիայի վերջնական պառակտումը, կապված Կամստիլիայում սկսված լեոնյան արքայի կողմնակիցների հետապնդմամբ։ Կասմտիլյան բազմաթիվ ազնվականներ փախչում են Լեոնի արքայի արքունիք։ Փախստականների մեջ էին նաև Վելա ընտանիքը, ով արդեն 80 տարի վիճաբանում էր Կաստիլիայի կոմսական ընտանիքի հետ Ալավա կոմսության տիրապետության համար։

1015-1016 թվականներին կայանում է նորմանների հերթական հարձակումը Գալիսիայի վրա։ Կոնունգ Օլավ Գերի գլխավորությամբ վիկինգների զորքը անարգելք սնանկացնում է Գալիսիան և Պրոտուգալիան, կողոպտում է Տույը և այլ քաղաքներ։ Միայն 9 ամիս անց արքա Ալֆոնսո V-ին հաջողվում է նորմաններին դուրս շպրտել իր թագավորության սահմաններից։

1017 թվականին է վերաբերվում Ալֆոնսո V-ի կառավարման ժամանակաշրջանում ամենագլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ֆուերո Լեոնե»-ի հրատարակությունը։ Այդ ամսաթվից ավելի վաղ սկսվում է թագավորության մայրաքաղաքի՝ Լեոնի, կրկնակի բնակեցումը, որը համարյա ամբողջովին ավերվել էր X դարի վերջում ալ-Մոնսուրի արշավանքների արդյունքում։

Երբ 1017 թվականի փետրվարի 5-ին մահանում է կոմս Սանչո Գարսիան և Կաստիլիայի նոր կառվարիչ է դառնում նրա անչափահաս որդի Գարսիա Սանչեսը, Լեոնի արքա Ալֆոնսո V-ը արդեն մարտին արշավանք է կազմակերպում Կաստիլիայի դեմ և վերադարձնում է բոլոր հողերը, որոնք նախկինում գրավվել էին կոմս Սանչոյի կողմից։ Այդ տարածքների կառավարիչ է նշանակվում կոմս Պեդրո Ֆերնանդես Լայնես օ Ֆլագինեսը, ով նախկինում աչքի էր ընկել կաստիլամետ խռովարարների դեմ պայքարում։ Այդ ժամանակահատվածին է վերաբերվում նաև Լեոնի թագավորության պատմության մեջ նրա միապետի կողմից «Լեոնի և կամտիլիայի արքա» տիտղոսի օգտագործումը և Ալֆոնսոի տիտղասոկարգում «Ամբողջ Իսպանիայի կայսր» (լատ.՝ Imperator totius Hispaniae) տիտղոսի վերականգնումը, որով նրան ուղղված նամակներում նրան օծում է Սանտա Մարիա դե Ռիպոլ մենաստանի աբբա Օլիբան։

Սակայն անսպասելի իր համար Ալֆոնսո V-ը հանդիպում է նոր հակառակորդի՝ Նավարրայի արքա Սանչո III-ի, ով իրեն հայտարարում է իր ազգական[14] կոմս Գարսիա Սանչեսի խնամակալը։ 1020 թվականին Նավարրայի արքային հաջողվում է Ալֆոնսո V-ից կրկին հետ գրավել Սեա և Պիսուերգա գետերի միջև ընկած տարածքը, իսկ 1022 թվականին գրավել նաև Լեոնի թագավորության այլ տարածքներ։ 1022 թվականի դեկտեմբերի 2-ին մահանում է Ալֆոնսո V-ի կին Էլվիրա Մենենդեսը և Լեոնի արքան Սանչո III-ի առաջարկում է հաշտություն կնքել, որը պետք է ամրապնդվեր Ալֆոնսո V-ի և Նավարրայի արքայի քրոջ՝ Ուրակա Գարսեսի ամուսնությամբ։ Չնայած նրան, որ ամուսնությունը խախտում էր եկեղեցական օրենքները, որը արգելում էր մերձավոր հարազատների ամուսնությունը (Ալֆոնսոն և Ուրական ւչ հարազատ քույր ու եղբայր էին), 1023 թվականին կայանում է նրանց ամուսնության արարողությունը։ Լեոնի և Նավարրայի միջև խաղաղություն է կնքվում։ Տարածքները, որոնք գրավվել էին արքա Սանչո III-ի կողմից, վերադարձվում են Լեոնին որպես Ուրակա Գարսեսի օժիտ։

1028 թվականի ամռանը արքա Ալֆոնսո V-ը արշավանք է կազմակերպում երկպառակությամբ պատված Կորդովայի խալիֆայություն։ Լեոնական բանակը պաշարում է Վիզեու քաղաքը։ Օգոստոսի 7-ին, սաստիկ տապի պատճառով հանդերձավորված չլինելով իր զենք ու զրահով, արքան, շրջելով իր զորքերի մեջ, սպանվում է քաղաքի աշտարակներից մեկից արձակված նետով։ Ալֆոնսո V-ի զոհվելուց հետո քրիստոնյաների բանակը հանում է պաշարումը և վերադառնում Լեոն։ Ալֆոնսո V-ի ժառանգորդ է դառնում նրա 10-ամյա որդի Բերմուդո III-ը։

Լեոնի թագավորություն 1030 թվականին

Լեոնի մակահասակ արքայի արքունիքում գոյություն ունեին երկու մերձավորների խումբ, որոնք իրար մեջ պայքարում էին Բերմուդո III-ի վրա ազդեցության և նրա անունից պետության կառավարման համար, չնայած պաշտոնապես խնամակալական խորհուրդը չէր ձևավորվել։ Խմբերից մեկը՝ թագուհի Ուրակայի գլխավորությամբ (արքայի խորթ մայրը և Նավարրայի արքա Գարսիա II Սանչեսի դուստրը), այդ ժամանակներում Պիրենեյան թերակղզում ուժեղագույն քրիստոնեական պետության՝ արքա Սանչո III Նավարրացու հետ սերտ հարաբերությունների և Կաստիլիայի կոմսության հետ միության կողմնակից էր, որի խնամակալն էր նա հանդիսանում։ Պալատականների մյուս խումբը՝ Վելայի կոմսերի գլխավորությամբ, կանգնած էր նավարրական և կաստիլական ազդեցության սահմանափակման և Կաստիլիան Լեոնի թագավորության կազմի մեջ վերադարձնելու համար։

Բերմուդո III-ի կառավարման առաջին տերիներին արքունիքում առավելություն է ստանում ազնվականների նավարրամետ խումբը։ Ըստ նրա խորհուրդի, արքա Բերմուդո III-ը 1029 թվականի սկզբին հայտարարում է Կաստիլիայի կոմս գարսիա Սանչեսի հետ հաշտության ամրապնդման մտադրության մասին, նրան կնության տալով իր քույր Սանչա Ալֆոնսեսին[15]։ Կաստիլիայի կոմսը, Սանչո III-ի հավանությամբ, համաձայնություն է տալիս այդ ամուսնությանը։ Նույն թվականի մայիսին[16] Գարսին Սանչեսը Նավարրայի արքայի հետ ուղևորվում է Լեոն, որտեղ պետք է տեղի ունենար պսակադրության արարողությունը։ ժամանելով Սաագուն, Սանչո III ընդհատում է ուղևորությունը, որպեսզի խոնարհվի այստեղ գտնվող սրբավայրերին, իսկ այդ ժամանակ Կաստիլիայի կոմսը ժամանում է Լեոնի թագավորության մայրաքաղաք։

Լեոնի թագավորության մայրաքաղաք կոմս Գարսիա Սանչեսի ժամանման պահին այնպեղ կազմավորվել էր հակա-կաստիլական դավադրություն, որի գլուխ էին կանգնած Վելա ընտանիքի երեք եղբայրներ՝ Ռոդրիգոն, Դիեգոն և Ինյիգոն[17]։ Նրանք մտադրվել էին սպանել Կաստիլիայի կոմսին վիրավորանքի համար, որը նրանց հորն էր հասցրել ներկայիս կաստիլական կոմսի հայրը և վրեժ լուծել նրանց ընտանիքի կողմից Ալավա կոմսության կորստի համար, խլված նրանց նախնիներից X դարում կոմս Ֆերնան Գոնսալեսի կողմից։ Մայիսի 13-ին, պսակադրության օրը, Վելա եղբայրները մի խումբ համախոհների հետ թափանցում են քաղաք և սպանում կոմսին։ Հարձակումն այնքան անսպասելի էր, որ ներկաների մեջ ծագած խառնաշփոթության ընթացքում Վելա եղսայրներին հաջվողվում է լքել քաղաքը և թաքնվել Մոնսոն ամրոցում (ժամանակակից Մոնսոն դե Կամպոս)։ Իմանալով տեղի ունեցածի մասին, արքա Սանչո III-ը, ով դեռևս գտնվում էր Սաագունում, զորք է հավաքում և պաշարում Մոնսոնը։ Չնայած պաշարվածների դիմադրությանը, ամրոցը գրավվում է և նրա բոլոր պաշտպանները մահապատժի են ենթարկվում։ գերևարված Վելա եղբայրներին, Նավարրայի արքայի հրամանով, կենդանի այրում են։ Անզավակ կոմս Գարսիա Սանչեսն մահից հետո Կաստիլիայի գահի իրավունքները անցծնում են Նավարրայի արքայի կին Մունիադոննա Սանչեսին, սպանված կոմս Գարսիայի ավագ քրոջը։ Նա պաշտոնապես համարվում էր Կաստիլիայի կոմսուհի, սակայն կոմսությունը փաստացիորեն կառավարում էր անձամբ Սանչո III-ը։

1032 թվականի ամռանը լեոնի թագավորությունում առավելություն ստանում ազնվականների հակա-նավարրական խումբը, որը իշխանությունից հեռացնում է թագուհի Ուրակա Գարսեսին[18] և արքա Բերմուդո III-ին հայտարարում է չափահաս։ Ի պատասխան արքա Սանչո III-ը, որպես Կաստիլիայի կառավարիչ, իր իրավունքներն է ներկայացնում Լեոնի թագավորության հետ վիճաբանական Սեա և Պիսուերգա գետերի միջև ընկած տարածքների նկատմամբ, վերադարձված Լեոնին արքա Ալֆոնսո V-ի կողմից։ Նավարրայի արքան զորքով ներխուժում է Բերմուդոյի տիրույթներ և այդ տարածքները ետ է միավորում Կաստիլիային։ Իր փաստաթղթերում Նավարրայի արքան սկսում է օգտագործել «Լեոնի արքա» տիտղոսը։ Միաժամանակ Սանչո III-ը Լեոնի արքային առաջարկում է հաշտություն կնքել, որը պատք է ամրապնդվեր Նավարրայի արքայի որդի Ֆերդինանտ Սանչեսի ամուսնությամբ Բերմուդո III-ի քույր Սանչայի՝ սպանված կոմս Գարսիա Սանչեսի նախկին հարսնացուի հետ։ Լեոնի արքան տալիս է իր համաձայնությունը և 1032 թվականի վերջին կայանում է Ֆերդինանտյի և Սանչա Ալֆոնսեսի պսակադրությունը։ Նաև հաշտություն է կնքվում Բերմուդո III-ի և Սանչո III-ի միջև, որի գլխավոր պայման է հանդիսանում Լեոնի արքայի համաձայնությունը նրան, որ Ֆերդինանտ Սանչեսը հռչակվի Կաստիլիայի կոմս և Բերմուդոյի հրաժարումը Կաստիլիայի տարածքի նկատմամբ ցանկացած հավակնություններից։

Սակայն 1033 թվականին, անհայտ պատճառներով, Նավարրայի արքան զորքով մտնում է արքա Բերմուդո III-ի տիրույթներ։ 1034 թվականի հունվարին արքա Սանչո III-ի վերահսկողության տակ է անցնում Լեոն քաղաքը, ամռանը նավարրական բանակը գրավում է Աստորգան։ Նավարրայի արքայի իշխանությունը տարածվում է Լեոնի թագավորության մեծ մասի վրա[19]։

Այդ ժամանակ Բերմուդո III-ը գտնվում էր Գալիսիայում և Աստուրիայում՝ երկրի միակ տարածքներում, որոնք մնացել էին նրա իշխանության տակ և այստեղ պայքարում էր բազմաթիվ խռովարարների հետ։ Միավորվելով կոմս Ռոդրիգո Ռոմանիսի և նորմանների առաջնորդ Օլաֆի հետ, նա հաղթանակ է տանում բասկերի բանակի նկատմամբ, որոնք ծառայության մեջ էին գտնվում Սանչո III-ի մոտ և ջախջախում է Նավարրայի դաշնակից, Գալիսիայի կոմս Սիսնանդո Գալիարիսին։ Հենց այդտեղ՝ Գալիսիայում, Բերմուդո III-ը գերևարում և բանտում կալանավորում է Նավարրայի արքայի կողմնակից, Սանտիագո դե Կոմպոստելի եպիսկոպոս Վիստրուարիոին (նա մահանում է բանտում), 1034 թվականի մարտին գրավում է Սանտա Մարիա ամրոցը, իսկ Վալակեսարեում գերևարում է ոմն Կիմեիայի, ով իրեն հայտարարում էր Լեոնի գահի հավակնորդ։

1034 թվականի վերջին տեղի է ունենում Բերմուդո III և Սանչո III արքաների հաշտությունը։ Չնայած Նավարրայի արքան շարունակում էր վերահսկել Լեոնի թագավորության մեծ մասը, միապետների միջև համաձայնություն է ձեռք բերվում Բերմուդո արքայի և Սանչոյի դուստր Խիմենա Գարսեսի ամուսնության վերաբերյալ։ 1035 թվականի փետրվարին Բերմուդո III-ը անարգելք ժամանում է իր մայրաքաղաք։ Սանչո III-ը ավելի վաց լքել էր Լեոնը և վերադարձել Կաստիլիա։ Չնայած նրան, որ Լեոնի արքան քաղաքից վտարում է Նավարրայի արքայի բոլոր կողմնակիցներին, փետրվարի 17-ին տեղի է ունենում նրա պսակադրությունը Խիմենայի հետ։

Հետագա ամիսների ընթացքում Բերմուդո III-ը աստիճանաբար վերականգնում էր իր աշխանությունը Լեոնի թագավորոթյան համարյա ամբողջ տարածքի վրա, իսկ 1035 թվականի հոկտեմբերին արքա Սանչո III-ի մահը և նրա թագավորության մասնատումը նրա որդիների միջև, թույլ են տալիս Բերմուդոյին հաստատելու իր իշխանությունը նաև մնացյալ շրջանների վրա։ Միայն Սեա և Պիսուերգա գետերի միջև տարածքներն են մնում Կաստիլիայի կոմս Սանչո III Ֆերդինանտի վերահսկողության տակ։ Նրա և արքա Բերմուդո III-ի հարաբերությունները շարունակում էին մնալ լարված, հիմնականում կորցրած տարածքները հետ վերադարձնելու Լեոնի արքայի ցանկության պատճառով։ Լեոնի կողմից ռազմական վտանգի առակայությունը Ֆերդինանտյին ստիպում է միջոցներ ձեռնարկել Կաստիլիայի ազնվականության կողմից առավել աջակցություն ստանալու համար։ Ցանկանալով հենվել հակա-լեոնական տրամադրությունների վրա, որը տարածված էր կաստիլական ազնվականության շրջանում, նա 1037 թվականի հուլիսի 1-ին ընդունում է «Կաստիլիայի արքա» տիտղոսը, իսկ իր հրովարտակներում սկսում է օգտագործել ձևակերպումներ, որոնք խոսում էին Լեոնի թագավորության նկատմամբ ավատատիրական իշխանության հավակնությունների մասին։ Այսպիսով երկու պետությունների միջև պատերազմը դառնում էր անխուսափելի։

Դեռևս տարվա առաջին կեսին արքա Բերմուդո III-ը սկսում է ակտիվորեն նախապատրաստվել պատերազմի, իսկ ամռան վերջին զորքով արշավանքի է դուրս գալիս Կաստիլիայի վրա, նպատակ ունենալով հետ գրավել Սեա և Պիսուերգա գետերի միջև ընկած տարածքները։ Իմանալով ներխուժման մասին, Ֆերդինանտ I-ը ռազմական օգնությամբ դիմում է եղբորը՝ Նավարրայի արքա Գարսիա III-ին, և կարողանում է միավորել իր զորքը եղբոր զորքի հետ մինչ այն, երբ Բերմուդո III-ի զորքը հասցնի խորանալ Կաստիլիայի տարածք։

1037 թվականի սեպտեմբերի 4-ին[20] հակառակորդների բանակները հանդիպում են Տամարոնեի ճակատամարտում։ Մարտի բուռն պահին Բերմուդո III-ը նետվում է մարտնչողների ամենախիտ մասը, որպեսզի սպանի արքա Ֆերդինանտ I-ին, սակայն ինքն է սպանվում գոտեմարտի ժամանակ։ Ժամանկագիրներից ոմանք գրում են, որ նա սպանվում է անձամբ Կաստիլիայի արքայի կողմից, մյուսները, որ ձիուց ընկներուց հետո[21] Լեոնի արքան սպանվում է յոթ կաստիլական հետևակայինների կողմից։ Իրենց արքայի զոհվելուց հետո լեոնյան բանակը փախուստի է դիմում։ Հաղթանակը մնում է Ֆերդինանտ I Կաստիլացի և Գարսիա III Նավարրացի արքաներին

Քանի որ Բերմուդո III-ը չուներ արական սեռի ժառանգորդ, ապա նրա ժառանգորդ է հայտարարվում նրա քույր Սանչա Ալֆոնսեսը, ով այդ ժամանակ Ֆերդինանտ I-ի կինն էր և ամուսնու իրավունքով Ֆերդինանտ I-ը իրեն հայտարարում է Կաստիլիայի և Լեոնի արքա։

Միավորելով հյուսիսային Իբերիան (Պիրենեյան թերակղզի), Ֆերդինանտը, 1039 թվականին իրեն հայտարարում է Իսպանիայի կայսր։ Տիտղոսի օգտագործումը բացասական է ընդունվում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ III-ի և Հռոմի պապ Վիկտոր II-ի կողմից և 1055 թվականին գնահատվում է որպես քրիստոնեական աշխարհում գլխավորության պահանջմունք և որպես Սրբազան Հռոմեական կայսրության իրավունքների բռնատիրութուն։ Միաժամանակ, որպեսզի իր կողմը գրավի լեոնցիներին, Ֆերդինանտը 1050 թվականին Կայանսում ժողով է հրավիրում, որտեղ հաստատում է նրանց նախկին իրավունքների անձեռնամխելիությունը։

Ֆերդինանտի կառավարումը միավորված պետության արագ աճի ժամանակաշրջան էր, ինչը նախանձ է առաջացնում նրա եղբայրների մոտ։ 1054 թվականին Գարսիա Նավարրացին, ով դժգոհ էր, որ իրեն հասել է հոր տիրույթների փոքր մասը, հարձակվում է Կաստիլիայի վրա, սակայն Ատապուերկեի ճակատամարտում զոհվում է։ Ֆերդինանտը գրավում է Էբրո գետի աջ ափին գտնվող նավարրական հողերի մի մասը։ Ֆերդինենտի աջակցութամբ մնացած հողերը աժին են հասնում նրա որդի Գարսիա Սանչո IV-ին։

Նավարրայի նկատմամբ հաղթանակից հետո Ֆերդինանտը պատերազմ է սկսում մավրերի դեմ։ 1057-1058 թվականներին Ֆերդինանտը մի շարք տարածքներ է գրավում ժամանակակից Պորտուգալիայի հյուսիսում, անցնում է Դուերոն,գրավում է Լամեգան, Վիեսուն և հարևան ամրոցները։ 1060 թվականի ժողովում նա ապահովվում է մեծատոհմիկների համաձայությամբ՝ պատերազմը շարունակելու համար և զորքը ուղղում է դեպի Ալկալե, սակայն Տոլեդոի էմիրը հարուստ ընծաներ է ուղարկում և հաշտություն է խնդրում։ Հաջորդ տարի Ֆերդինանտը անցնում է Տախո գետի վրայով և մոտենում Սևիլյաին։ Արաբները հաշտություն են խնդրում։ Ընդ որում էմիրը Ֆերդինանտին է հանձնում Սուրբ Իսիդորի և Սուրբ Վինսենտի մասունքները, որոնք վերահուղարկավորվում են Լեոնում հատուկ պատրաստված եկեղեցում։ Այդ մասունքները հետագայում հրապուրում են մեծ քանակի խաչակիրների։ Նաև Ֆերդինանտին հպատակվում են Բադախոսի և Սարագոսայի էմիրները, որոնք դառնում են նրա վասալները։

1063 թվականի սկզբին Ֆերդինանտի մյուս եղբայրը՝ Արագոնի արքա Ռամիրո I-ը, առշավանք է կազմակերպում Սարագոսայի վրա և պաշարում է Գրաուս ամրոցը, Բարբաստրոյի մոտ։ Սարագոսայի կառավարիչ ալ-Մուհտադիրը, ով այդ ժամանակ հարկ էր վճարում Ֆերդինանտին, օգնության համար դիմում է Կաստիլիայի և Լեոնի արքային։ Այդ արաբական կառավարիչը հույս ուներ, որ ավատատերը իրեն ռազմական աջակցություն կցուցաբերի։ Ֆերդինանտին ոչինչ չէր մնում, քան պատերազմ սկսել սեփական եղբոր դեմ, որի ընթացքում Ռամիրոն զոհվում է։ Ֆերդինանտի վերջին ռազմական հաջողույթունը լինում է Կոիմբրիի գրավումը 1064 թվականին, վեցամսյա պաշարումից հետո։

Ֆերդինանտը մահանում է 1065 թվականին Լեոնում։ Մահից առաջ Ֆերդինանտոն իր աճած թագավորությունը կրկին բաժանում է իր զավակների մեջ՝ Սանչոն ստանում է Կաստիլիան, Ալֆոնսոն՝ Լեոնը և Աստուրիան, Գարսիան՝ Գալիսիան և Պորտուգալիան։ Նրա երկու դուստրերը քաղաքներ են ստանում՝ Էլվիրան ստանում է Տորոն, իսկ Ուրական՝ Սամորան։ Նրանց տալով տիրույթները, նա ցանկանում էր, որ նրանք պահպանեն իր կտակը։ Սակայն 1067 թվականին մոր մահից հետո եղբայրների մեջ վիճաբանություններ է սկսվում։ Ավագ որդի Սանչոն համարում էր, որ նա արժանի է հայրական տիրույթների մեծ մասին և այդ պատճառով ձգտում էր գրավել այն տարածքները, որոնք բաժին էին հասել նրա հարազատ եղբայրներին և քույրերին։

1068 թվականին պատերազմ է սկսվում արքա Ալֆոնսի և նրա ավագ եղբայր, Կաստիլիայի արքա Սանչո II-ի միջև։ Վերջինս ջախջախում է եղբորը Լյանտադեի մոտ և դրանից հետո նրանք հաշտվում են, իսկ 1071 թվականին նույնիսկ միավորվելով հարձակվում են իրենց եղբայր, Գալիսիայի արքա Գարսիայի վրա, կիսելով նրա թագավորությունը։ Գարսիան փախչում է Սևիլյաի կառավարչի՝ ալ-Մութամիդի մոտ։

1072 թվականին Սանչոն և Ալֆոնսո VI-ը կրկին ընդհարվում են։ Սանչոն Սիդ Կամպեադորի օգնությամբ, Գալպեհարի ճակատամարտում նորից հաղթում է Ալֆոնսոին։ Վերջինս գերի է ընկնում և եղբայրը նրան փակում է իր ամրոցներից մեկում։ Սանչոն թագադրվում է Լեոնի թագով և այդպիսով դառնում է հոր տիրույթների մեծ մասի կառավարիչը (բացի քույրերի տիրույթներից)։ Էլվիրան, որ տիրում էր Տորոն, ճանաչում է եղբոր ավատատիրությունը։

Շնորտիվ քրոջ՝ Ուրակայի, Ալֆոնսոն փախչում է Տոլեդո, էմիր Մամունի մոտ։ Սանչոն զորքը շարժում է դեպի Սամորա, որտեղ ապաստանել էր Ուրական։ Երկարատև պաշարումից հետո Սամորայի բնակիչները երկյուղում էին նրա անկումից։ Դասալիքի անվան տակ քաղաքից Սանչոյի ճամբար է գալիս Վելիդո Ալֆոնսոն, ով 1072 թվականի հոկտեմբերի 7-ին սպանում է Սանչոյին։

Սանչոի մահից հետո Գարսիան կրկին դառնում է Գալիսիայի արքա, իսկ Ալֆոնսո VI-ը ժառանգում է ավագ եղբոր տիրույթները։ Կաստիլցիների միմասը Ալֆոնսոյին մեղավոր էին համարում Սանչոյի մահվան համար և այդ պատճառով վերջինս, Կաստիլիայի արքա դառնալու համար, երդում է տալիս, որ զերծ է դրանից։ Այսպիսով, Լեոնի և Կաստիլիայի թագավորությունները միավորվում են մեկ միասնական գավազանի տակ երկրորդ անգամ։

Սակայն Ալֆոնսոն չի բավարարվում դրանով։ 1073 թվականին նա խաբեությամբ գերում է Գարսիային և նրան աքսորում է Լունա ամրոց, որտեղ վերջինս բանտարկվում է մինչև մահ, որը տեղի է ունենում տասնյոթ տարի անց։ Այսպիսով, Ալֆոնսոն տիրում է հոր ամբողջ պետությանը՝ Կաստիլիային, Լեոնին և Գալիսիային։

Օգտվելով նրանից, որ Սևիլյաի էմիր ալ-Մութամիդը օգնում էր Գարսիային, Ալֆոնսոն նրա դեմ պատերազմ է սկսում։ Էմիրին հաջողվում է կանխել քրիստոնյաների ներխուժումը միայն մեծ հարկ վճարելու խոստումով։ 1082 թվականին, ահմեդականներին մեղադրելով հարկի վճարման ուշացման համար, Ալֆոնսոն շարժվում է դեպի Սևիլյա և երեք օր պաշարում է այն։

Դրանից քիչ անց տոլեդցիները իրենց քաղաքից վտարում են իրենց էմիր ալ-Քադիրին։ 1084 թվականին Ալֆոնսոն նրան է վերադարձնում Տոլեդոն նրանից պահանջելով ավելացնել հարկը և մի քանի ամրոցների հանձնումը։ Հաջորդ տարի, հավաքելով մեծաքանակ բանակ, Ալֆոնսոն երկրոդ անգամ շարժվում է դեպի Տոլեդո։ Կարճատև պաշարումից հետո ալ-Քադիրը համաձայնվում է հանձնվել։ 1085 թվականի մայիսի 25-ին Ալֆոնսոն հանդիսավորապես մտնում է վեստգոթերի հինավուրց մայրաքաղաք։

Վախեցած Ալֆոնսոի հաջողություններով, իբերիական էմիրները օգնության են կանչում աֆրիկյան Ալ-Մորավիների պետության առաջնորդ Յուսուֆին։ 1086 թվականի հոկտեմբերին, Զալակի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նա Ալֆոնսոյին ծանր պարտության է մատնում։ Քրիստոնյաները հսկայական կորուստներ են ուենում։ 1090 թվականին ալմորավիդները կաստիլիացիներին ստիպում են հեռանալ Ալեդոյից։

1108 թվականին Յուսուֆի որդի Ալին ջախջախում է կաստիլցիներին ուկլեսեի մոտի ճակատամատում։ Այդ մարտում զոհվում է Սանչոն՝ Ալֆոնսոյի միակ որդին։ Այդ կորուստը այնպես է ցնցում ծերունուն, որ նա հիվանդանում է և շուտով մահանում Տոլեդոյում։ Մահից առաջ նա Կաստիլիայի և Լեոնի գահի ժառանգորդուհի է դարձնում իր դստերը՝ Ուրակային։ Սակայն, չցանկանալով, որ կնոջ ձեռքում հայտնվի միանձնյա իշխանությունը, մահացող արքան և կաստիլիական ազնվականութունը պնդում են նրանում, որ Ուրական ամուսնանա իր զարմիկ, ոչ հարազատ եղբայր, Արագոնի և Նավարրայի արքա Ալֆոնսո I Ռազմիկի հետ։

12-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարելով հոր ցանկությունը, նոր թագուհին մահացածի մնացորդները տեղափոխում է Լեոն, իսկ նույն թվականի հոկտեմբերի 1-ին ժամանում է Բուրգոս, որտեղ ամուսնանում է Ալֆոնսո I Ռազմիկի հետ։ Ամուսինները ամուսնական պայմանագիր են ստորագրում, համաձայն որի նրանց միավորված տիրույթը պետք է ժառանգի նրանց ապագա որդին։ Այդ պայմանագիրը ժառանգությունից զրկում էր Ալֆոնսոյին, Ուրակայի որդուն նախկին ամուսին Ռայմունդ Բուրգունդացուց՝ հոր ռազմիկից, ով վերջինիս կողմից 1092 թվականին նշանակվել էր Գալիսիայի և Կոիմբրիի կոմս։ Այդ պայմանագիրը դժգոհություն է առաջացնում Գալիսիայի ազնվականության շրջանում, հետևում է ապստամբություն։ Ապստամբության ղեկավարներ Պեդրո Ֆրոյլասը, կոմս Տրավան և Կոմպոստելայի եպիսկոպոս Դիեգո Հելմիրեսը իրենց հայտարարում են ինֆանտի (արքայազնի) իրավունքների պաշտպաններ։ Նրանք ռազմական պարտություն են կրում Արագոնի աքայից, սակայն չեն հաշտվում և 1111 թվականին Հելմիրեսը Սանտիագո դե Կոմպոստելա հայրենի եկեղեցում թգադրում է ինֆանտ Ալֆոնսոյին (Ուրակայի համաձայնությամբ) որպես Գալիսիայի արքա։

Բացի այդ, 1110 թվականին Հռոմի պապ Պասքալիս II-ը, եկեղեցուց վտարման սպառնալիքի տակ, լեղարկում է Ուրակայի և Ալֆոնսո I Ռազմիկի ամուսնությունը՝ մտերիմ հարազատության պատճառով, երկու ամուիններն էլ Սանչո III Նավարրացու ծոռներն էին։ Այնուամենայնիվ, Ալֆոնսոն հավակնում էր Կաստիլիայի իշխանությանը, Կաստիլիայի նշանակալից պաշտոններին ներդնելով իր մարդկանց, ինչը տաղական ազնվականության շրջանում դժգոհություն և նոր բախումներ է առաջացնում։

1126 թվականի սկզբին Ուրական, դստեր ուղեկցությամբ, ժամանում է Սալդանիա, որտեղ նրա առողջությունը վատթարանում է և մարտի 8-ին՝ քառասունհինգ տարեկան հասակում, նա մահանում է։

1126 թվականի մարտի 9-ին, մոր մահից մեկ օր անց, Ալֆոնսո VII-ը, արդեն լինելով Գալիսիայի արքա, ժամանում է Լեոն, որտեղ 19 տարեկան հասակում, Սանտա Մարիա եկեղեցում, հռչակվում է Լեոնի արքա։ Թագադրումից հետո նրա խնդիրն է դառնում Կամստիլիայի նկատմամբ իրական իշխանության վերականգնումը, որը վերահսկում էր Ալֆոնսո I Ռազմիկը։ Երկու արքաների զորքերը հանդիպում են Տամարա հովտում, սակայն մարտ չի կայանում և 1127 թվականի հունիսին Կաստիլիայի և Արագոնի միջև կնքվում է Տամարայի հաշտության պայմանագիրը, որը արձանագրում էր այդ պետությունների սահմանները։

Դրանից հետո Ալֆոնսո VII-ը շարժվում է Պորտուգալիա, որպեսզի հնազանդության հարկադրի մորաքույրին՝ Թերեզա Լեոնցուն, Պորտուգալիայի կոմսուհուն։ 1128 թվականին ջախջախելով նրա բանակը, նա հարկադրում է ճանաչել իրեն որպես սենյոր։ Չնայած, նույն թվականին Թերեզան կորցնում է իշխանությունը, պարտություն կրելով Գիմարաեշի մոտ գտնվող Սան Մամեդեում, հարազատ որդի Աֆոնսու Էնրիկեշից, որն էլ, իր հերթին, 1130 թվականին ներխուժում է Գալիսիա և հակամարտությունը վերսկսվում է։

1128 թվականին Ալֆոնսոն ամուսնանում է Բերենգելի՝ Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգեր III-ի դստեր հետ, իսկ 1130 թվականին պաշտոնից հեռացնում է Լեոնի, Սալամանկի և Օվիեդոյի եպիսկոպոսներին, ովքեր դժգոհ էին այդ ամուսնությունից։ Դա ազնվականության խռովություն է առաջացնում Պալենսիտայում՝ Պեդրո Գոնսալես դե Լարայի գլխավորությամբ, որը ճնշվում է արքայի կողմից։

1134 թվականին Ալֆոնսո I Ռազմիկը մահանում է, ժառանգներ չթողնելով։ Ալֆոնսո VII-ը անմիջապես հավակնություններ է ներկայացնում Արագոնի և Նավարրայի գահին՝ որպես Սանչո III Նավարրացու ծոռ։ Սակայն արագոնական ազնվականությունը հանդես է գալիս մահացած արքայի եղբայր Ռամիրոյի կողմում, ով պատմության մեջ մտել է որպես Ռամիրո II Միապետ, իսկ նավրրացիները առաջադրում են Գարսիա Ռամիրեսի թեկնածությունը[22], ով դառնում է Նավարրայի արքա Գարսիա IV։ Այդպիսով, Ալֆոնսո VII-ը այլևս թագ չի ստանում, սակայն գրվում է լայնածավալ տարածքներ մինչև Էբրո գետը, այդ թվում Սարագոսան, որը Գարսիա Նավարրացուն է հանձնում վասալային երդման փոխարեն։

1135 թվականի մայիսի 26-ին, որպեսզի ամրապնդի Իսպանիայի ուժեղագույն միապետի հավակնությունները, Ալֆոնսո VII-ը թագադրվում է Լեոնի մայր տաճարում, որպես համայն Իսպանիայի կայսր։ Թագադրումը իրականացնում է պապ Իննովկենտիոս II-ի պատվիրակը, նրանում ներկա են գտնվում և նոր կայսրին երդում են տալիս նրա աներ, Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգեր IV-ը, նրա ազգական, Նավարրայի արքա Գարսիա IV-ը, Թուլուզի կոմս Ալֆոնս I Հորդանը, Հարավայի Ֆրանսիայի մի շարք սենյորներ, Ուրխելի կոմս Արմենգոլ VI-ը և նույնիսկ մի քանի արաբական էմիրներ, այդ թվում Սաֆադոլի (Սաիֆ ադ-Դաուլ) «արքա», նույն ինքը Բենի Հուդ ալ-Մուստանսիրը, Ռուեդի կառավարիչը։ Ոչ Աֆոնսու Էնրիկեշը՝ Պորտուգալիայի կոմսը, ոչ Արագոնի արքա Ռամիրո II-ը, չեն ներկայանում։ Պորտուգալացին իրեն վերջնականապես ճանաչում է կայսերական վասալ միայն 1143 թվականին, ըստ Սամորայում կայացած համաձայնագրի, արդեն որպես Պորտուգալիայի արքա Աֆոնսու I, որից հետո կայսրը նրան ճանաչում է որպես արքա (կայսրի վասալը կարող էր լինել արքա)։

1139 թվականից Ալֆոնսո VII-ը պայքար է սկսում ալմորավիդների հետ Հարավային Իսպանիայում, կազմակերպելով կողոպտչական արշավանքներ և սադրելով դաշնակից արաբական առաջնորդներին, որոնցից էին, Վալենսիայի և Մուրսիայի էմիրները, Սաֆադոլայի էմիրը և իբն Մարդանիշը։ 1139 թվականին նա գրավում է Կոլմենար դե Օրեխա ամրոցը, որտեղից մավրերը կարող էին սպառնալ Տոլեդոյին, 1142 թվականին՝ Կորիան, 1144 թվականին՝ Հաենը և Կորդովան, չնայած վերջինս երկար պահել չի կարողանում։

1146 թվականին Իսպանիա են ներխուժում ալ-Մոհադները, որոնք օգնության էին եկել ալ-Մորավիներին։ Ալֆոնսո VII-ը նրանց դեմ դաշինք է կնքում Ռամոն Բերենգեր IV-ի հետ, այդ ժամանակ արդեն Արագոնի խնամակալ՝ կնոջ անունից, Նավարրայի արքա Գարսիա IV-ի հետ, ինչպես նաև արաբական մի շարք իշխանների հետ, առաջին հերթին Բանու Գանիա տոհմի հետ։ Ջենովացիների, պիզացիների և Բարսելոնայի կոմսի օգնությամբ նրան հաջողվում է 1147 թվականին գրավել Ալմերիան։ Չնայած, 1157 թվականին ալ-Մոհդները կարողանում են իրենց վերադարձնել այդ քաղաքը։

1157 թվականին, մահից առաջ, Ալֆոնսո VII-ը հերթական անգամ տիրույթները բաժանում է որդիների մեջ, Կաստիլիայի թագավորությունը թողնելով ավագ որդի Սանչոյին, իսկ Լեոնի և Գալիսիայի թագավորությունները՝ Ֆերդինանտին։

Հոր մահից հետո եղբայրների մեջ երկպառակություն է տեղի ունենում։ 1158 թվականին երկու եղբայրները հանդիպում են Սահագունում և խաղաղությամբ լուծում ժառանգության հարցերը։ Սակայն Սանչոն մահանում է նույն թվականին, ժառանգորդ թողնելով իր մանկահասակ որդի Ալֆոնսո VIII-ին։ Այդ ժամանակ Ֆերդինանտը բռնագրավում է Կաստիլիայի շրջանների որոշ մասը, որոնք պահպանում էր մինչև 1164 թվականը, երբ Լարա ընտանիքի հետ բանաւկցութունների ընթացքում, որոնք ներկայացնում էին Ալֆոնսո VIII-ին, պայմանավորվածություն է ձեռք բերվում ալ-Մորավիների դեմ համատեղ գործողությունների հարցում, որոնց պատկանում էր Իսպանիայի հարավի մեծ մասը։

Ռեկոնկիստայի ընթացքում Ֆերդինանտը գրավում է Ալբուկերկեն և Ալկանտարան։ այդ նույն ժամանակ արքան պարտության է մատնում պորտուգալական արքա Աֆոնսու I-ին, ով 1163 թվականին գրավում է Սալամանկան՝ ի հատուցումն Լեոնի արքայի կարգադրությամբ շրջանի բնակեցման։ 1165 թվականին Ֆերդինանտը ամուսնանում է Ուրակայի՝ Աֆոնսուի դստեր հետ, սակայն դրանից հետո Պորտուգալիայի հետ պայքարը չի դադարում։ 1168 թվականին Աֆոնսուն, դժգոհ Սիուդադ Ռոդրիգոյի բնակեցումից, հարձակվում է Գալիսիայի վրա։ Սակայն, երբ Աֆոնսուն պաշարում էր Բադախոս միջնաբերդը, Ֆերդինետը սկզբում պորտուգալացիներին վտարում է Գալիսիայից, իսկ այնուհետև իր բանակն ուղղում է այդ քաղաքի վրա։ Աֆոնսուն փորձում է փախչել, սակայն ձիուց վայր ընկնելու ժամանակ կոտրում է ոտքը և գերի է ընկնում։ Հաջորդ տարի Պոնտևերդայում, Պորտուգալիայի և Լեոնի կառավարիչների միջև հաշտություն է կնքվում, ըստ որի Աֆոնսուն ճանաչում է Գալիսիայում գրաված իր տիրույթների կորուստը։ Երբ մի քանի տարի անց արաբները պաշարում են պորտուգալական Սանտարեն քաղաքը, Ֆերդինանտը օգնության է գալիս իր անորը և քաղաքը ազատում է պաշարումից։

1170 թվականին Ֆերդինանտը ստեղծում է Սանտիագո դե Կոմպոստելա ռազմա-հոգևորական միաբանությունը, որի առջև խնդիր էր դրված պաշտպանել ուխտագնացներին Կոմպոստելա տաճար Հակոբ առաքյալի գերեզմանին ուխտագնացության ժամանակ։

1175 թվականին Հռոմի պապ Ալեքսանդր III-ը որոշում է ընդունում, որ Ֆերդինանտ II-ը և Ուրական Պորտուգալացին հանդիսանում են բավականին մերձավոր հարազատներ և նրանց ստիպում է բաժանվել։ Այդ ժամանակ արքան ամուսնանում է Թերեզա Նունիես դե Լարաի՝ Նունո դե Լարա կոմսի դստեր հետ։

1178 թվականին նոր պատերազմ է սկսվում Կաստիլիայի հետ։ Ֆերդինանտը գրավում է Կաստրոհերիսը և Դուենյասը։ Ռազմական գործողությունները ավարտվում են 1180 թվականին Տորդեսիլյասի խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Նույն թվականին, ծննդաբերության ժամանակ, մահանում է Ֆերդինանտի երկրորդ կինը։

1184 թվականին, մի շարք անհաջող փորձերից հետո, ալ-Մոհադյան խալիֆ Աբու Յակուբ Յուսուֆը Հյուսիսային Աֆրիկայում հավաքած բանակով կրկին ներխուժում է Պորտուգալիա և մայիսին պաշարում է Աֆոնսու I-ին Սանտարեմում։ Պորտուգալացիներին օգնում են հունիսին Սանտիագո դե Կոմպոստելաի արքեպիսկոպոսի, իսկ հուլիսին Ֆերդինանտ II-ի ուղարկած զորքերը։

Ֆերդինանտ II-ը մահանում է 1188 թվականին Բենավենտեում, Սամորա, Սանտիագո դե Կոմպոստելա ուխտագնացությունից վերադառնալու ժամանակ։ Նրա ժառանգորդ է դառնում նրա առաջնեկ Ալֆոնսո IX-ը։

Պիրենեյան թերակղզին 1210 թվականին

Դառնալով Լեոնի կառավարիչ, Ալֆոնսո IX-ը ակտիվ մասնակցություն է ունենում Ռեկոնկիստային։ նրա կառավարման ժամանակ ամենավառ իրադարձություններից է լինում 1188 թվականին Լեոնի Կորտեսի գումարումը՝ եվրոպական խորհրդարաններից առաջիններից մեկը։ Արքային այդ քայլին դիմելում ստիպում է դժվարին տնտեսական իրավիճակը նրա թագավորության սկզբում և հարկերի ավելացման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ էր բարձրացնել հարկերը ընչազուրկ դասակարգի վրա, ովքեր բողոքում էին։ Այդ ժամանակ Ալֆոնսոն գումարում է ազնվականների, հոգևորականների և քաղաքների ներկայացուցիչների համագումար, որոնք պահանջում են փոխհատուցում և գահի ծախսերի վերահսկողություն։

Նրանից հետո, երբ Կաստիլիայի արքա Ալֆոնսո VIII-ը ջախջախվում է 1195 թվականին, Ալարկոսի ճակատամարտում, Ալֆոնսո IX-ը մուսուլմանների օգնությամբ ներխուժում է Կաստիլիա։ 1197 թվականին Ալֆոնսոն ամուսնանում է Կաստիլիայի արքայի դստեր, իր ազգականուհի Բերենգարիա Կաստիլիացու հետ՝ Կաստիլիայի և Լեոնի միջև հաշտության ամրապնդման համար։

Քանի որ ամուսինները գտնվում էին մերձավոր հարազատության մեջ, արքաի և թագավորության վրա Կելեստինոս III պապի կողմից եկեղեցական գործողությունների ժամանակավոր արգեք է դրվում, իսկ ամուսնություն չեղարկվում է։ Հետագայում պապը փոխում է որոշումը, միայն Ալֆոնսոյին թողնելով Եկեղեցուց վտարված, ինչը, սակայն, շատ չէր անհանգստացնում արքային, ով ուներ սեփական հոգևորականության աջակցությունը։

1212 թվականին Ալֆոնսոն հիմնադրում է համալսարան Սալամանկում, հնագույնը Իսպանիայում։

1217 թվականին Կաստիլիայի արքա Էնրիկե I-ի մահից հետո, ով օրինածին զավակներ չի թողնում, Կաստիլիան ժառանգում է Ալֆոնսոյի նախկին կին Բերենգարիան, ով թագավորության կառավարումը հանձնում է իրենց ընդհանուր որդի Ֆերդինանտին։

Ալֆոնսո IX-ը նույնպես Կատիլիայի նկատմամբ իր իրավունքներն է ներկայացնում, ցանկանալով Կաստիլիան միավորել իր տիրույթներին։ Սակայն Ալֆոնսոյի բանակը ջախջախվում է Բուրգոսի մոտ։ Իսկ 1218 թվականի օգոստոսի 26-ին Ֆերդինանտը և Ալֆոնսոն հաշտության պայմանագիր են կնքում Տորոյում, որում նույնպես պայմանավորվում են մավրերի դեմ իրենց ուժերի միավորման մասին։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջում Լեոնի արքան ուղևորվում է Սանտիագո դե Կոմպոստելա՝ այցելելու Սուրբ Հակոբի մասունքները, որոնց շատ էր պաշտում։ Ճանապարհին իրեն վատ է զգում և կանգ է առնում Վիլյանուեվա դե Սարիայում, որտեղ և մահանում է 1230 թվականի սեպտեմբերի 23-ին կամ 24-ին։ Համաձայն իր կտակի, Ալֆոնսո IX-ը իր թագավորությունը թողնում է առաջին ամուսնությունից երկու դուստրերին՝ Սանչային և Դուլսեին, սակայն Ֆերդինանտը այդ կտակը վիճարկում է, պատճառաբանելով գահաժառանգման մասին Լեոնոմ ընդունված օրենքները, համաձայն որոնց ժառանգման ժամանակ առավելությունը տրվում էր արական ժառանգին։ Արդյունքում, Ֆերդինանտին հաջողվում է հարթեցնել արյունակից քույրերի հետ վեճը։ Նա նրանց տրամադրում է զգալի դրամական փոխհատուցում, իսկ քույրերը հրաժարվում են Լեոնի նկատմամբ իրավունքներից։ Արդյունքում, Ֆերդինանտը ճանաչվում է Լեոնի և Գալիսիայի արքա, կրկին միավորելով նրանք Կաստիլիայի հետ։ Կազմավորված միասնական Կաստիլիայի և Լեոնի թագավորությունը այլևս երբեք չի բաժանվում։ Կաստիլիայի հետագա արքաները շարունակում էին անվանվել նաև Լեոնի արքա և առյուծին ներառել իրենց դրոշների խորհրդանիշների մեջ։

Ժամանակակից Լեոնի նահանգը հիմնվել է 1833 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альтамира-и-Кревеа Р. История средневековой Испании. - Издательство «Евразия», 2003. - С. 608. - ISBN 5-8071-0128-6.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мюллер А. История ислама. — С. 676-678., Реконкиста. Сражение при Симанкасе, Historia del Condado de Castilla VI,2, Historia de Leon, XII и Fernán González, el Buen Conde
  2. Об Урраке нет упоминаний в королевских хартиях в период с 5 декабря 952 года по 8 июня 954 года. Где она находилась в это время - неизвестно. Предполагается, что она могла уехать к своему отцу в Кастилию.
  3. Точная дата смерти Ордоньо III неизвестна. Последняя подписанная им хартия датирована 30 августа 956 года, первая, подписанная его преемником, Санчо I - 13 ноября. Согласно некоторым данным, Санчо I упоминается в документах как король уже в октябре 956 года. Согласно хронике Сампиро, Ордоньо III правил 5 лет и 6 месяцев. Данные о 955 годе как дате смерти короля Ордоньо III следует считать ошибочными.
  4. Historia del Condado de Castilla VI,7, Fernán González, el Buen Conde
  5. es:Clavijo
  6. Мюллер А. История ислама. — С. 686., Historia de Leon, XVIII, García Prado J. El reino de Najera. (www.vallenajerilla.com/berceo/jgarciaprado/reinodenajera.htm)
  7. Написанные на латыни испанские хроники передают его имя как Гундисальвус Муннеонис, которое на современный испанский язык переводится в различных источниках то как Гонсало Мониз, то как Гонсало Муньес (или Нуньес).
  8. Различные источники по разному излагают события, произошедшие во время этого набега викингов на Галисию, часто путая и совмещая их с событиями, произошедшими во время предыдущего набега викингов, состоявшегося в 964-965 годах.
  9. Одни источники называют имя галисийского графа Гонсало Санчеса, другие - герцога Гаскони Гильома II.
  10. Точная дата этого события неизвестна. 986 год - наиболее распространённая в источниках дата, однако некоторые историки, опираясь на хронологию последующих событий, называют датой изгнания мавров 987 год.
  11. Согласно исследованиям современных историков, битва при Калатаньясоре, в которой мавры потерпели сокрушительное поражение, а сам аль-Мансур был ранен, является только легендой, придуманной христианскими хронистами XII века. Современные событиям испано-мусульманские историки не пишут о подобном сражении и говорят о естественных причинах смерти аль-Мансура.
  12. «La batalla de Albesa (25 de febrero de 1003) y la primera aceifa de 'Abd al-Malik al-Muzaffar (verano del mismo año)»։ Dolors Bramon (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-03-ին։ Վերցված է 2 января 2010 
  13. Это наиболее распространённая в источниках версия гибели Менендо II, однако некоторые источники указывают, что граф Португалии мог погибнуть или в результате мятежа в его графстве, или во время похода в Кастилию.
  14. Граф Кастилии Гарсия Санчес был братом жены короля Санчо III, Муниадонны.
  15. Согласно некоторым источникам, договор о таком браке был достигнут ещё при короле Альфонсо V.
  16. Средневековые испанские хроники называют разные даты гибели граф Гарсии Санчеса. Упоминаются даты 1018, 1026, 1028 и даже 1034 годы. Дата 13 мая 1029 года установлена в ходе анализа всего комплекса сохранившихся до нашего времени источников.
  17. Народные предания об убийстве графа Гарсии Санчеса называют имена графов Бернардо, Непотиано и Родриго Вела.
  18. предполагается, что она была убита, так как после этого о ней больше в современных событиям документах не упоминается
  19. Историки из-за ограниченности свидетельств источников пока не выработали единую точку зрения на события 1033-1035 годов: большинство историков считают их агрессией Санчо III против королевства Леон, однако некоторые предполагают, что король Наварры прибыл в Леон по просьбе короля Бермудо III, чтобы помочь тому бороться с мятежной знатью.
  20. по другим данным - 1 сентября
  21. Хроники сохранили имя любимого коня Бермудо III, на котором тот сражался в битве при Тамароне - Пелагиоло.
  22. был внуком внебрачного сына Гарсии III, сына Санчо III