Կորդովայի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորդովայի մզկիթ
Mezquita de Córdoba desde el aire (Córdoba, España).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար, տեսարժանություն և հուշարձան[1]
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Կորդովա[1]
Թեմ Roman Catholic Diocese of Córdoba
Մասն է Historic centre of Córdoba
Ժառանգության կարգավիճակ Bien de Interés Cultural[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Moorish architecture
Հիմնադրված 7-րդ դար
Կորդովայի մզկիթը գտնվում է Իսպանիաում
Կորդովայի մզկիթ
Կոորդինատներ: 37°52′45.100000098412″ հս․ լ. 4°46′47.000000099921″ ամ. ե. / 37.87919444447177852° հս․. լ. 4.77972222224997800° ավ. ե. / 37.87919444447177852; 4.77972222224997800
catedraldecordoba.es

Մեսկիտա կամ Կորդովայի մզկիթ (իսպ.՝ mezquita — «մզկիթ»), հռոմեակաթոլիկական տաճար, (նախկինում՝ մզկիթ)՝ տեղակայված Անդալուզիայի Կորդովա քաղաքում[2]։ Միջնադարում աշխարհի երկրորդ մզկիթն էր իր մեծությամբ։ Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո վերածվել է եկեղեցու։

Իսպանական Կորդովայի հպարտությունը՝ մզկիթը, աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ այն ժամանակներում, երբ Կորդովան Եվրոպայի ամենածաղկուն քաղաքներից մեկն էր և օրինակ էր ծառայում գիտության, արվեստի ու մշակույթի իր նվաճումներով։ Մզկիթը գործել է նաև որպես կաթոլիկական տաճար, որի արդյունքում շինությունը ձեռք է բերել ճարտարապետական տարբեր ոճեր, որոնք խորհրդանշում են քաղաքի խառնածին ճակատագիրը։

Մզկիթի շինարարությունը սկսվեց 784 թ․՝ Կորդովայի առաջին իսլամադավան տիրակալի՝ Աբդ ալ–Ռահման առաջինի հանձնարարությամբ։ Շինությունը բարձրացավ ու ընդլայնվեց մինչև 987 թ․։ Այդ ժամանակ այն համարվում էր քաղաքի 1000 մզկիթներից ամենասքանչելին։

Մզկիթում միավորված են հսկայական կամարները, հասպիսից, գրանիտից և մարմարից կառուցված 850 ցնցող սյուները և բազմաթիվ զարդանախշերով աղոթասրահները[3]։ Սակայն ամենավեհաշուք առանձնահատկությունը մեհրաբն է՝ աղոթելու որմնախորշը, բյուզանդական ոսկե խճանկարներով պատված մարմարե սքանչելի գմբեթը։ Մի ժամանակ այստեղ էին պահվում Ղուրանի բնօրինակը և Մուհաբեդ մարգարեի ոսկորներից մեկը՝ մզկիթը դարձնելով ուխտագնացության կարևոր վայր։ Սովորաբար մզկիթներում մեհրաբները ուղղված են դեպի Մեքքան, սակայն Կորդովայի մզկիթի մեհրաբը այդ ուղղվածությունը չունի, որի պատճառով էլ այն համարվում է եզակի մզկիթ։

Շինության եզակիության ավելի են ընդգծում քրիստոնեական ճարտարապետությանը բնորոշ որոշ գծեր, ներառյալ մատուռները և XVI դարի բարիկկո ոճի մայր տաճարը՝ վարպետորեն փորագրված առաստաղով։ Սրանք ավելացվել են ավելի ուշ՝ Ֆերդինանդ Երրորդ թագավորի օրոք, ով 1236 թ․ Կորդովան խլեց մավրերից և պատվիրեց մզկիթը վերակառուցել որպես քրիստոնեական եկեղեցի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]