Հասպիս
| Հասպիս | |
|---|---|
| Կատեգորիա | միներալների բազմազանություն |
| Գույն | դեղին, շագանակագույն, dark green?, կապույտ և սև |
| Մոոսի կարծրություն | 7[1][2] |
| Ենթակատեգորիա | խալցեդոն |

Հասպիս, (հուն․՝ ἴασπις — խայտաբղետ քար՝ եղնգաքար), նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանց, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։ Երկաթի և մանգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ)։ Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում)։ Առանձնացվում են ռադիոլարային և ոչ-ռադիոլարային տարբերակներ։ Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.steine-und-minerale.de/atlas.php?f=2&l=J&name=Jaspis
- ↑ Яшма (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
| ||||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 255)։ |
| ||||||||||||||||||||||||||