Ագաթ
Ագաթ | |
---|---|
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | polla |
Շերտի գույն | սպիտակ |
Ենթակատեգորիա | Քվարց և թանկարժեք քար |
Ագաթ, միներալ, նուրբ շերտավոր քվարցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6, 5 է։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։
Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հուն․՝ Ἀχάτης) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ։ Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման։ Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար։ Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից։ Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք։

Ագաթի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ։ Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ։ Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք[1]։ Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ։
Ֆիզիկո-քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարծրությունը 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ։ Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ։ Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է։ Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ։ Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ։



Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաստիոնային ագաթ
- Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
- Ակնային ագաթ
- Երկնագույն ագաթ
- Սև ագաթ («մոգական ագաթ»)
- Կանաչավուն ագաթ
- Փայտանման ագաթ
- Շերտավոր ագաթ
- Աստղափայլ ագաթ
- Երփներանգ ագաթ
Հայրենիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ։ Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդակում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր։ Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից։ Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաստանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում։ Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիդ Պ. Գեմմոլոգիա. — Մ.: Միր, 2003։
- Սինկենկես Ջ. Թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի մշակման ձեռնարկ— Մ.: Միր, 1989։
- Ֆերսման Ա. Պատմություններ գույների մասին —Մ.: Գիտություն, 1974։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։ ![]() |
![]() |
Ընթերցե՛ք «ագաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|