Մալաքիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաքիտ
Malachite, Zaire.jpg
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu2CO3(OH)2
Նիկել-Շտրունցի դասակարգում 5.BA.10[1]
Դանա դասակարգում 16a.3.1.1
Բյուրեղային համակարգ Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիա rosasite mineral group[2]

Մալաքիտ (հունարեն μαλάκη-մոլոշավարդ, տերևի գույնի նմանությամբ), կարբոնատների դասի միներալ։ Քիմիական կազմը՝ Cu2((0H)2C03)։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ։ Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի։ Կարծրությունը՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ3։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ ԽՍՀՄ-ում խոշոր կուտակումները հայտնի են Ուրալում։ ՀԽՍՀ-ում կա Ալավերդու, Շամլուղի, Ղափանի և այլ պղնձի հանքավայրերում։ Խիտ Մալաքիտ օգտագործվում է որպես դեկորատիվ քար և պղնձի հանքանյութ (պարունակում է մոտ 57% պղինձ), իսկ հողախառը՝ որպես ներկանյութ՝ «մալաքիտային կանաչ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 153 CC-BY-SA-icon-80x15.png