Jump to content

Պալենկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաիսպանական քաղաք և Պալենկեի ազգային այգի
Pre-Hispanic City and National Park of Palenque*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինական Ամերիկա
և Կարիբներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (11-րդ նստաշրջան)
Համար 411
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պալենկե (իսպ.՝ Palenque), մայաների խոշոր քաղաքի պայմանական անվանում, որը գտնվում է մեքսիկական Չյապաս նահանգի հյուսիս-արևելքում՝ մայաների քաղաքական և մշակութային կենտրոնը 3-8-րդ դարերում[1]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կառույցները - մ.թ.ա. 600-800 թվականներին։ Դրա կենտրոնը համարվում է պալատը՝ շինությունների համալիր երկու խոշոր և երկու փոքր պալատներով։ Պատկերասրահները և ներքին դահլիճները զարդարված են քարե բարձրաքանդակներով։ Պահպանվել են պալատի ավերակները (92 x 68 մ մակերեսով)՝ շենքերի համալիրը, որոնք տեղակայված են երկու մեծ և երկու փոքր պալատների շուրջ, քառակուսի հիմքով աշտարակով։ Պահպանվել են «Արևի տաճարը», «Խաչի տաճարը», ինչպես նաև «Գրությունների տաճարը», որտեղ 1949 թվականին մեքսիկացի հնագետ Ալբերտո Ռուզ Լուիլյերը հայտնաբերել է բարդ կամարով շենք, որի պատերին հարթաքանդակներ կային, իսկ կենտրոնում քարադագաղ էր գտնվում։ 1952 թվականին քարադագաղը, որտեղ գտնվում էին Պալենկեի թագավորի մասունքները, բացեցին և բոլոր գանձերը տեղափոխեցին Մեխիկոյի մարդաբանության ազգային թանգարան։ Պալենկեում մնաց հանրահայտ փորագրազարդ սալի կրկնօրինակը[2]։

Պալենկեն ընկավ, հավանաբար, IX դարում Մեքսիկակական ծովածոցի ափից հարձակված ցեղերի պատճառով։ Դրա ավերակները հայտնի են XVIII դարից և բազմիցս հետազոտվել են (հիմնականում, 1949-1968 թթ. մեքսիկացի հնագետների կողմից)։ 1999 թվականին հնագետները ХХ տաճարում հայտնաբերեցին դամբարան, իսկ ХIX տաճարում՝ գրություններով և բարձրաքանդակներով զոհասեղան, որի վրա պատկերված էր Պակալեյ տիրակալի թոռը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://olgatravel.com/2014/02/meksika-palenke/
  2. http://dic.academic.ru/dic.nsf/hist_dic/12666
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալենկե» հոդվածին։