Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)
| Տեսակ | ազգային թանգարան, թանգարանի շենք, հնագիտական թանգարան և թանգարան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Միգել Իդալգո[1] |
| Վայր | Primera Sección del Bosque de Chapultepec? |
| Մասն է | Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ[1] |
| Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Հասցե | Av. Paseo de la Reforma esq. Calz. Gandhi s/n , Col. Chapultepec Polanco , 11560[1] և Avenida Paseo de la Reforma s/n, Chapultepec Polanco, Miguel Hidalgo, 11560, Ciudad de México, México11560[1]Պասեո դե լա Ռեֆորմա պողոտա () |
| Հիմնադրվել է | 1964[1] |
| Մակերես | 8 հեկտար |
| Այցելուներ | 2 000 000 մարդ |
| 19°25′34″N 99°11′10″W / 19.42611°N 99.18611°W | |
| Կայք | mna.inah.gob.mx(իսպ.) |
![]() | |
![]() | |
Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, (իսպ.՝ Museo Nacional de Antropología), Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի կարևորագույն և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է։ Գտնվում է Չապուլտեպեկ զբոսայգում՝ Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայի և Մահաթմա Գանդի փողոցների մոտ։ Թանգարանն ունի էական հնագիտական և մարդաբանական արժեքներ Մեքսիկայի նախակոլումբյան ժառանգությունից, ինչպիսիք են քարե արևը (կամ ացտեկների քարե օրացույցը) և 16-րդ դարի ացտեկական Xochipilli արձանը[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը նախագծվել է 1964 թվականին Պեդրո Ռամիրես Վասկեսի, Ջորջ Կամպուզանոյի և Ռաֆայել Միխարեսի կողմից։ Շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծում ցուցասրահներով, բակի լճակով, ընդարձակ տարածքում բարձրացող մեկ սյունի վրա հենված հովանոցով, որը հայտնի է որպես "el paraguas" (իսպաներեն՝ հովանոց), որի շուրջ տարածվում է արհեստական կասկադը։ Սրահները կապված են զբոսայգիներով, որոնցից շատերն ունեն բացօթյա ցուցադրություն։ Թանգարանն ունի ցուցադրությունների 23 սենյակներ և զբաղեցնում է 79.700 քառակուսի մետր տարածք (գրեթե 8 հա)։
Սրահների թեմատիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անթրոպոլոգիայի (մարդաբանության) ներածություն
- Ամերիկայի բնակեցում
- Մեքսիկական բարձրավանդակը մինչկլասիցիզմյան դարաշրջան
- Թեոթիհուական
- Տոլտեկներ
- Ացտեկներ
- Օախակա
- Մեքսիկական ծոցի ափը
- Մայաներ
- Հյուսիսային ժողովուրդների մշակույթը
- Արևմտյան ժողովուրդների մշակույթը
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), որը տեղակայված է Չապուլտեպեկ ամրոցի տարածքում, ուսումնասիրում և Նոր Իսպանիայի տարածաշրջանը և ժամանակակից Մեքսիկան մինչև 20-րդ դար, և այս կառույցը չպետք է շփոթել Անթրոպոլոգիայի ազգային թանգարանի հետ։
Այնուամենայնիվ, երկու թանգարանները կառավարող վարչական մարմինը Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտն է (Instituto Nacional de Antropología e Historia)։
Ցուցադրությունների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայաների սենյակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 http://sic.gob.mx/ficha.php?table=museo&table_id=807
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Terra, Diana Magaloni, nueva directora del Museo Nacional de Antropología e Historia - Museos - Arte y Cultura». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||

