Տոլտեկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոլտեկների մայրաքաղաք Տուլան.

Տոլտեկներ, հնդկացիական ժողովուրդ, որոնց լեզուն պատկանում էր ուտո-ացտեկյան լեզվաընտանիքին։

8-րդ դարում տոլտեկները հյուսիսից ներխուժել են կենտրոնական Մեքսիկա և 9-րդ դարում ստեղծել հսկա պետություն, որն ընդգրկում էր Մեքսիկայի կենտրոնական և հյուսիսային տարածքները։ Նրանք ունեին զարգացած մշակույթ և մայաների նման կառուցում էին հիասքանչ տաճարներ` բուրգերի կատարներին։

10-րդ դարում Յուկատան թերակղզում և Գվատեմալայի լեռնային շրջաններում տոլտեկները ճնշում էին մայաներին։ 12-րդ դարի կեսերին ացտեկները Մեքսիկայում վերջ տվին տոլտեկների իշխանությանը։ Տոլտեկների մշակույթը մեծ ազդեցություն է թողել ացտեկների մշակույթի վրա։ Պահպանված ճարտարապետական հուշարձանները և քանդակները աչքի են ընկնում իրենց մեծությամբ և հիասքանչությամբ։

Զոհաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլտեկների գլխավոր Աստվածը Կեցալկոատլ անունով փետրավոր օձն էր։ Նրանց զոհաբերությունների ծիսակարգը համարվում է մարդկության պատմության ամենադաժան ծեսերից մեկը։ Տոլտեկների ծիսակարգը համարվում է ամենահինը և ամենաառեղծվածայինը ամբողջ մարդկության պատմության մեջ. նրանք զոհաբերություններ էին տալիս աստծուն ոչ թե ինչ որ բան խնդրելով կամ աղերսելով, այլ ի նշան առանձնահատուկ սիրո` հենց զոհերի, երիտասարդ, գեղեցիկ կանանց հանդեպ: Զոհաբերությունները իրականացվում էին պարբերաբար՝ տարվա կոնկրետ ժամանակահատվածներում: Ծիսակարգը սկսվում էր դրա անցկացման օրվանից ավելի վաղ, ապագա զոհին նվերներ էին ուղարկվում, որոնք զարդարված էին փետուրներով: Յուրաքանչյուր անգամ նվերները ավելի թանկարժեք էին դառնում: Զոհը, որը կարող էր լինել միայն երիտասարդ կին, հասկանում է, որ ժամը հասել է: Արևածագին փետրավոր հագուստներ հագած երեք քրմերը, պարաններով կապկպված զոհի հետ երկար ճանապարհ էին անցնում դեպի խորանը, որը գտնվում էր անանցանելի ջունգլիներում գտնվող բուրգի բարձունքին: Բոլոր քրմերի վզին կախված էր քարե դիմակ՝ աստծո դեմքով, իսկ գոտկատեղին կապված էր «սատանի եղունգ» կոչվող քարից պատրաստված զոհաբերության դանակը: Դահիճի ձեռքին կար հարուստ զարդարված կացին: Ծիսակարգն իրականացվում էր մի քանի տասնյակ տոնական հագուստներ հագած մարդկանց ներկայությամբ, որոնք արարողությունը սկսելուն պես սկսում էին երգել: Կնոջը տանում էին ծիսակարգի եռանկյունաձև քարի մոտ և կացնով կտրում էին նրա ողնաշարը, այնուհետև կտրում էին նրա գլուխը մեջքի հետ միասին: Արարողությունը իրականացնում էր քարե դիմակներով հագնված դահիճը, կարծես թե զոհին սպանում էր դիմակի վրա պատկերված աստվածը: Տոլտեկները գտնում էին, որ այդ զարհուրելի արարքի մեջ ոչ մի հանցանք չկա, այլ նման կերպ ցուցադրում էին իրենց սերը զոհի նկատմամբ և փառաբանում են բարձրյալին:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլտեկների մոտ զարգացած էր Տեոտիուականի և Շոչիկալկոյի ավանդույթները: Նրանց մշակույթի վրա մեծ ազդեցություն են ունեցել ացտեկները: Տոլտեկների մշակույթից պահպանված ճարտարապետությունը և քանդակագործությունը շլացնում են իրենց հոյակերտությամբ և աչքի ընկնող կառույցներով: Տոլյանեի աստիճանավոր բուրգը զարդարված էր մարտիկի, արծվի և յագուարի քանդակներով, իսկ տաճարի տանիքը պահում էին չորս վիթխարի մարտիկի տեսք ունեցող քարե սյուները (բարձրությունը՝ 4մ, 6մ): Տոլտեկների արվեստում զարգացած էին պատերազմի, մարտի թեմաները, ինչպես նաև կիսապառկած աստծու ֆիգուրները՝ զոհաբերության բաժակը ձեռքին:

Տիրակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են տոլտեկների ինը տիրակալների անունները.

  • Չալիուտլանեցին
  • Իշտլիլկուեչաուկ
  • Ուեցին
  • Տոտենեյ
  • Նակոշեկ
  • Միթլ-Տլակոմիյա
  • Շիուիկենիցին թագուհի
  • Իստակկալցին
  • Տոպիլիցին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]