Բրոքեն Հիլ (հանքավայր)
Արտաքին տեսք
(Վերահղված է Բրոկեն հիլ (հանքավայր)ից)
Բրոքեն Հիլ | |
---|---|
Տեսակ | հանքահոր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
![]() | |
![]() |
Բրոքեն Հիլ (անգլ.՝ Broken Hill), կապարի֊ցինկի հանքավայրերի խումբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Հանքաքարի հետախուզված պաշարները՝ ավելի քան 17 միլիոն տոննա է։ Հանքաքարը պարունակում է 8–13% կապար, 10–13% ցինկ, 100–150 գ/տ արծաթ։ Հանքաքարից կորզում են նաև կադմիում, ոսկի, պղինձ, ծարիր և կոբալտ։ Կենտրոնը Բրոքեն Հիլ քաղաքն է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը անգլերենից բառացի թարգմանած նշանակում է «կոտրված բլուր»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոքեն Հիլ (հանքավայր)» հոդվածին։ |
|