Կալցիտ
Արտաքին տեսք
| Կալցիտ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | CaCO₃ |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.AB.05[1] |
| Դանա դասակարգում | 14.1.1.1 |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 3,04 |
| Ենթակատեգորիա | կալցիտային խումբ[2] |
Կալցիտ կամ կրաքարային սպաթ (լատին․՝ calx - կիր), միներալ։ Քիմիական բանաձը՝ CaCO3։
Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Հանդիպում է զանազան բյուրեղների ձևով։ Հաճախ առաջացնում է ստալակտիտներ։ Հիմնականում անգույն է կամ ունի կաթի սպիտակ գույն։ Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 2710 կգ/մ3։
Կալցիտի երկրակեղևի ամենատարածված միներալներից է։ Հայտնի է գլխավորապես հիդրոթերմալ գոյացումներում և հրաբխային ապարներում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Կալցիտի մաքուր և թափանցիկ տեսակը՝ իսլանդական սպաթը, օգտագործվում է օպտիկական արդյունաբերության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 184)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալցիտ» հոդվածին։ |
| ||||||