Չապուլտեպեկ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Չապուլտեպեկ ամրոց
Castillo de Chapultepec (Museo Nacional de Historia).JPG
Տեսակ պալատ
Երկիր Flag of Mexico (1934-1968).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տեղագրություն Մեխիկո
Ճարտարապետական ոճ նեոդասական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Սեփականատեր Bernardo de Gálvez y Madrid, Count of Gálvez
Կառուցման սկիզբ 1785
Հիմնադրված է սեպտեմբերի 27, 1944
Բացված 1863
Ճարտարապետ Carl Gangolf Kayser
Կառուցման ավարտ 1863
Կոորդինատներ: 19°25′14.000000101599″ հս․ լ. 99°10′54.000000101196″ ամ. ե. / 19.42055555558377833° հս․. լ. 99.18166666669478104° ավ. ե. / 19.42055555558377833; 99.18166666669478104
Պաշտոնական կայք

Չապուլտեպեկ ամրոց (իսպ.՝ Castillo de Chapultepec), Մեքսիկայի կայսրերի, միապետերի ու նախագահների նախկին նստավայր Մեխիկոյի Չապուլտեպեկ բարձունքին՝ ծովի մակարդակից 2325 մետր բարձրության վրա, Չապուլտեպեկ զբոսայգու կենտրոնում: Չապուլտեպեկ բառը ծագում է ացտեկական chapoltepēc բառից, որը նշանակում է «մորեխների բլուր»: Բլուրը գտնվում է ացտեկների համար սրբազան վայրում: Այդտեղ գտնվող կառույցները ժամանակի ընթացքում ծառայել են մի քանի նպատակների, որոնցից են Ռազմական ակադեմիան, արքայական նստավայրը, թագավորական տունը, աստղադիտարանը և ներկայումս Պատմության ազգային թանգարանը[1]:

Սա Հյուսիսային Ամերիկայի միակ թագավորական ամրոցն է, որը ծառայել է որպես միապետի նստավայր. Մեքսիկական երկրորդ կայսրության օրոք այստեղ են ապրել Մեքսիկայի միապետ Մաքսիմիլան I-ը և նրա կինը՝ Մեքսիկայի կայսրուհի Շառլոտան:

Գաղութատիրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականին Իսպանիայի փոխարքա Բերնարդո դե Գալվեսը հրամայեց Չապուլտեպեկ բարձունքի ամենաբարձր կետում իր համար կառուցել մի վեհաշուք տուն: Իսպանական բանակի փոխգնդապետ և ինժեներ Ֆրանցիսկո Բամբիտելին կազմեց կառույցի նախագիծը, և շինարարությունը սկսվեց նույն տարվա օգոստոսի 16-ին:

Երբ Բամբիտելին մեկնեց Հավանա, նախագծի ղեկավարությունն իր վրա վերցրեց կապիտան Մանուել Ագուստին Մասկարոն, ում ղեկավարությամբ աշխատանքներն ընթացան արագ տեմպերով: Մասկարոն մեղադրվում է իսպանական գահի դեմ ընդդիմանալու մտադրությամբ այդտեղ ամրոց կառուցելու մեջ: Փոխարքա Բերնարդո դե Գալվեսը 1786 թվականի նոյեմբերի 8-ին հանկարծամահ է լինում: Ըստ շահարկումների նրան թունավորել էին, սակայն ոչ մի ապացույց չի գտնվել:

Չունենալով գլխավոր ինժեներ՝ իսպանական միապետությունից հրամայում են շենքն աճուրդով վաճառել կառուցման համար օգտագործված գումարի մեկ հինգերորդին համարժեք գնով: Գնորդ չգտնելով՝ փոխարքա Խուան Վիսենտե դե Գուեմես Պաչեկո դե Պադելա ի Օրկասիտասը մտադրվում է շենքն օգտագործել Նոր Իսպանիայի թագավորության ընդհանուր արխիվի համար, սակայն այդ գաղափարը չիրականացավ, քանի որ շենքը նախագծված չէր այդ նպատակի համար:

1806 թվականին Մեխիկո քաղաքի իշխանությունը գնում է կառույցը:

Անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի անկախության պատերազմի (1810-1821) տարիներին Չապուլտեպեկ ամրոցը լքված է եղել մինչև 1833 թվականը, երբ որոշվել է շենքը դարձնել Ռազմական ակադեմիա (Heroico Colegio Militar): Կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում ավելացվել է «Caballero Alto» («բարձրահասակ ասպետ») պահակադիտանոցը:

Ամերիկա-մեքսիկական պատերազմի Չապուլտեպեկի ռազմաճակատում 1847 թվականի սեպտեմբերի 13-ին զոհվեցին հերոս կադետները ( Niños Héroes): Ի հիշատակ նրանց՝ ամրոցի գլխավոր մուտքի առաստաղին ստեղծվել է մի մեծ որմնանկար[2]:

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը պատվով է կատարել իր գործը Չապուլտեպեկի ճակատամարտում[3]: Համաձայն ծովային հետևակի կորպուսի ավանդույթի՝ սպաների տաբատների կարմիր շերտագծերը սովորաբար հայտնի են որպես արյան շերտագծեր և արվել են ի հիշատակ ծովային հետևակի կորպուսի սպաների, ովքեր զոհվել են 1847 թվականի Չապուլտեպեկի ճակատամարտում:

Մեքսիկայի նախագահ Միգել Միրամոնի (ով նաև Ռազմական ակադեմիայի շրջանավարտ էր) ղեկավարության տարիներին ամրոցի երկրորդ հարկում կառուցվեցին բազմաթիվ սենյակներ:

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չապուլտեպեկ ամրոցի ներքին հարդարանքներ

Մեքսիկայի երկրորդ կայսրության անկումից հետո՝ 1867 թվականից ամրոցը չէր օգտագործվում: 1876 թվականի հրամանով 1878 թվականին ամրոցի տեղում բացվեց աստղադիտարան, որը գործեց միայն հինգ տարի, և այն որոշվեց տեղափոխել Տակուբայայի նախկին արքեպիսկոպոսի նստավայր, որպեսզի ամրոցի շենքում կրկին տեղակայվի ռազմական ակադեմիան, ինչպես նաև շենքը դառնա նախագահական նստավայր:

Տեսարան զբոսայգուց

1882 թվականից և Պորֆիրիո Դիասի նախագահության ընթացքում պալատը ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների: Ամրոցը որպես նախագահական նստավայր է եղել հետևյալ նախագահների համար՝ Ֆրանսիսակո Իգնասիո Մադերո, Վենուստիանո Կառանսա, Ալվարո Օբրեգոն, Պլուտարկո Էլիաս Կալես, Էմիլիո Պորտես Գիլ, Պասկուալ Օրտիս Ռուբիո, Աբելարդո Ռոդրիգես: Որոշ ժամանակ այն նաև օգտագործվել է որպես հյուրերի կամ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակների համար պաշտոնական տուն:

1939 թվականի փետրվարի 3-ին նախագահ Կարդենաս ի դել Ռիոյի հրամանով Չապուլտեպեկ ամրոցում է տեղակայվել Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), ինչպես նաև նախկին Հնագիտության, պատմության և ազգագրության ազգային թանգարանի հավաքածուն (այժմ՝ Մշակույթների ազգային թանգարան): Թանգարանը բացվել է 1944 թվականի սեպտեմբերի 27-ին: Նախագահ Կարդենաս ի դել Ռիոն տեղափոխվել է Մեքսիկայի պաշտոնական նախագահական նստավայր՝ Լոս Պիյոս, և երբեք Չապուլտեպեկ ամրոցում չի ապրել:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին ամրոցում է նկարահանվել «Ռոմեո + Ջուլիետա» ֆիլմը, գլխավոր դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո և Կլեր Դենս[4]
  • 1954 թվականի ամերիկյան պատերազմական Վերա Կրուս ֆիլմում ամրոցը ներկայացվել է՝ օգտագործելով հավաքածուներ և դեկորներ
  • 2006 թվականի «Ghost Recon: Advanced Warfighter» վիդեո խաղում մակարդակներից մեկում խաղն ընթանում է ամրոցում
  • Չապուլտեպեկ ամրոցն օգտագործվել է որպես ճարտարապետական ամրոցի մոդել՝ նախագծելու այնպիսի շենքեր, ինչպիսիք են 13-րդ գնդի զինագործարանը[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]