Տուրմալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուրմալին
Tourmaline-121240.jpg
Ընդհանուր
ԿատեգորիաՍիլիկատներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
(Ca,K,Na,)(Al,Fe,Li,Mg,Mn)3(Al,Cr, Fe,V)6
(BO3)3(Si,Al,B)6O18(OH,F)4
[1][2]
Նույնականացում
ԳույնԱմենասովորականը սևն է, բայց կարող է անգույնից մինչև շագանակագույն,կարմիր նարնջագույն, դեղին կանաչ,կապույտ, մանուշակագույն, վարդագույն գունավորումներ ունենալ, նաև երկգույն, եռագույն, հազվադեպ՝ էլեկտրական կապույտ, նեոնային կանաչ
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղի հատկությունԶուգահեռ, երկարաձգված, ասեղնաձև պրիզմաներ, երբեմն լուսարձակող, հոծ կամ ցրված հանգույցներով (գրանիտի մեջ)
Բյուրեղային համակարգՏրիգոնային
ԹերթականությունԱնորոշ
ԲեկումԱնհարթ, քիչ կոնխոիդալ, դյուրաբեկ
ԴիմադրողականությունԴյուրաբեկ
Մոոսի կարծրություն7–7.5
ՓայլԱպակենման, երբեմն խեժանման
ՇերտերՍպիտակ
ԹափանցիկությունԿիսաթապանցիկից մինչև անթափանց
Ձգողականություն3.06 (+.20 -.06)[1]
Խտություն2.82–3.32
Օպտիկական հատկություններԿրկնակի ռիֆրակցիա, միառանցք, բացասական[1]
Բեկման ցուցանիշnω=1.635–1.675
nε=1.610–1.650
Երկճառագայթաբեկում0.018 −0.040 սովորաբար մոտավորապես 0.020 մուգ գույնի քարերում այն կարող է հասնել 0.040[1]
Պլեոքրոիզմ
  • Սովորաբար թույլից մինչև ուժեղ[1]
  • Կրմիր տուրմալին՝ որոշակի, մուգ կարմիրից բաց կարմիր
  • Կանաչ տուրմալին՝ ուժեղ, մուգ կանաչից դեղնականաչ
  • Դարչնագույն տուրմալին՝ որոշակի, մուգ դարչագույնից բաց դարչնագույն
  • Կապույտ տուրմալին՝ ուժեղ, մուգ կապույտից բաց կապույտ
Դիսպերսիա0.017[1]
Ուլտրամանուշակագույն ճառագայթումՎարդագույն քարերը իներտ են կարմիրի շատ կարճ և մանուշակագույնի կարճ ու երկար ալիքների նկատմամբ[1]
Կլանման սպեկտրԽիստ նեղ շերտեր 498նմ, կապույտ և կանաչ քարերում կարմիր գույնի համարյա ամբողջական կլանում մինչև 640նմ, կարմիր և վարդագույն քարերը ցուցաբերում են կլանման 458-451նմ սահմանները[1]
Ենթակատեգորիաcyclosilicates


Տուրմալին, (սինհալերեն՝ turmali « սարդիոն»), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ NaR3Al6[(OH)1+3/ (B03)3Si6O18]։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ3։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ»[3]:125 անունով:

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրմալինի բյուրեղները սովորաբար պրիզմայաձև են, երկարաձգված, երբեմն համարյա մինչև ասեղնաձև, լայնակի կտրվածքում՝ քիչ թե շատ կլորացված եռանկյունի, քիչ չեն մի քանի պրիզմաների համակցությունները, որոնք զուգահեռ են բյուրեղի գլխավոր առանցքին՝ երկայնակի հստակ նրբագծերով:

Տուրմալինի պլեոքրոիզմ

Երկբեկման ցուցիչը՝ 0,014-0,044: Դիսպերսիան՝ 0,017: Սովարաբար լինում է ուժեղ կամ հստակ արտահայտված պլեոքրոմիզմ: Կարմիր տուրմալինը՝ մուգ կարմիրից մինչև դեղին կամ բաց դեղին, դարչնագույնը՝ մուգ դարչնագույնից մինչև գորշ, կանաչը՝ մուգ կանաչից բաց կանաչ, կապույտը՝ մուգ կապույտից մինչև երկնագույն:

Ռուբելիտ տուրմալին

Սպեկտրում կլանված ճառագայթների երկարությունները նանոմետրերով. կարմիր տուրմալին— 555, 537, 525, 461, 456, 451, 428, կանաչ տուրմալին — 497, 461, 415[4]: Լյումինեսցենցիան սովորաբար թույլ է, անգույն տուրմալինի մոտ կանաչակապտավուն է, կարմիրի մոտ՝ վարդամանուշակագույն: Վարդագույնի, կանաչի ու կապույտի մոտ լյումինեսցենցիան բացակայում է: Տուրմալինների գույները կախված են նրանց քիմիական բաղադրությունից: Որոշ բյուրեղներ ունեն զանազան գույներով ներկված տեղամասեր: Այդպիսի բյուրեղներին անվանում են «պոլիքրոմ»[5] բյուրեղներ:

Հանդիպում են կարմիր միջուկով տուրմալինի հանքատեսակներ՝ եզրապատված կանաչ, բաց կանաչ, մուգ կանաչ գոտիներով (Բրազիլիա)[6], կանաչ միջուկով ու կարմիր արտաքին գոտևորումով (ՀԱՀ): Տուրմալինային «կատվի աչքը» լինում է տարբեր գույների:

Տուրմալինի բյուրեղներն օժտված են պիրո և պիեզոէլեկտրական հատկանիշներով: Տաքացնելիս, շփումից ու ճնշում գործադրելիս նրանք լիցքավորվում են, ընդ որում մի ծայրը լիցքավորվում է դրականապես, իսկ մյուսը՝ բացասականապես:

Առաջին անգամ տուրմալինի բյուրեղների վրա է հայտնաբերվել լույսի բևեռացման երևույթը:

Տարբեր գունավորումների պատճառով առաջին հայացքից տուրմալինը կարելի է շփոթել շատ այլ միներալների հետ, դրանցից են ամեթիստը, անդալուզիտը, վեզուվիանը, քրիզոլիտը, ծխագույն քվարցը, զմրուխտը, պրազիոլիտը, ռուբինը, քրիզոբերիլը, ցիրկոնը, ցիտրինը, կանաչ շպինելը և այլն:

Բյուրեղագոյացման պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը՝ էնդոգեն, բարձրջերմաստիճանային, պեգմատիտային մետամորֆիկ, հիդրոթերմալ, մետասոմատիկ: Տուրմալինի շատ տարատեսակներ կապված են թթվային բնույթի հրաբխային հանքատեսակների հետ: Այստեղ տուրմալինը գոյանում է ինտրուզիայի սառեցման վերջին էտապում: հանդիպում են նաև պնևմատոլիտային հիդրոթերմալ հանքատեսակներում, դաշտային սփաթ քվարցային հանքերակներում կասիտերիտի, վոլֆրամիտի, բերիլի, տոպազի հետ միասին:

Հանդիպում է գրեյզենների մեջ (էլբայիտ), բարձրջերմաստիճանային հիդրոթերմալ սուլֆիդքվարցային հանքերակներում և լեռնային ապարների հարերակային փոփոխությունների գոտիներում: Փոքր քանակներով հանդիպում է կոնտակտային փոխակերպված ապարներում՝ թթվային գրանիտների, սկառնի, դաշտաքարի հետ կապված:

Այս միներալը կայուն է ֆիզիկական հողմահարման, վերանստվածքավորման նկատմամբ, որի հետևանքով կուտակվում է քվարցային նստվածքների փխրուն հանքաշերտերում, հեմատիտի, կորունդի, ցիրկոնի, շպինելների հետ համակցված:

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսակված տուրմալիններ

Տուրմալինի հանքավայրերը լայնորեն տարածված են և բազմաթիվ: Հայտնի հանքավայրերը գտնվում են Շրի Լանկայում, Մադագասկարում, Չինաստանում, Մոզամբիկում (պոլիքրոմ և կարմիր տուրմալին), Բրազիլիայում (Մինաս Ժերայս, Բահիա), Մյանմայում, Անգոլայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, ՀԱՀ, Կանադայում (Օնտարիո նահանգ), ԱՄՆ (Կալիֆոռնիա, Մեն, Կոլորադո նահանգներ), Իտալիայում (Էլբա կղզի), Շվեյցարիայում, Տաջիկստանում (Կանիբադամ, Կուչկակ լեռներ), Ռուսաստանում (ՈՒրալ, Անդրբայկալ): ՈՒրալում տուրմալինի հիմնական հանքավայրերը տեղակայված էին ԼԻպովկա, Մուրզինկա, Սարապուլկա, Շայտանկա, Յուժանկովո գյուղերի շրջաններում: Ներկայումս այդ հանքերը սպառվել են և դրանցում տուրմալինը չափազանց հազվադեպ է լինում: Ամենալավ տուրմալինը հանքարդյունահանում են Անդրբայկալում (Մալխանյան հանքավայրում), Կոլայի թերակղզում (վարդագույն և կանաչ տուրմալին), Կարելիայում (շեռլ):

Ակնագործական տուրմալին կա նաև Ավղանստանում (Նուրիստան), Դարաե Պիչ, Կանոկան, Ջաբո, Չորմակս, Կանտիվա, Մանդանեշա, Ցոցում, Մուալեվի, Պապրու հանքավայրերում:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուրմալինի խոշոր բյուրեղներն օգտագործում են ռադիոտեխնիկայում[7]:
  • Տուրմալինի պիեզոէլեկտրական հատկությունները, որպես բացասական իոնների աղբյուր, օգտագործվում է բժշկական սարքավորումներում՝ առողջարար ներքնակներ, կիսավարտիքներ, կիսագուլպաներ, բարձեր, գոտիներ, ծնկակապեր և այլ կոնտակտային հարմարանքներ, որոնք իբր էֆեկտիվ են հենաշարժային համակարգի ֆունկցիաների բարելավման համար: Բայց միջազգային բժշկությունը թերահավատորեն է վերաբերվում բուժման այդ եղանակներին:
  • Գույնից ու թափանցիկությունից կախված տուրմալինները պատկանում են կամ թանկագին, կամ էլ դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ավելի թանկ են գնահատվում կանաչ, կապույտ, կարմրամորեգույն, ինչպես նաև պոլիքրոմ կանաչակարմիր տուրմալինների թափանցիկ տարատեսակները:
  • ՈՒժեղ պլեոքրոիզմի պատճառով մուգ գույնի բյուրեղները երեսակում են այնպես, որ քարի մակերևույթը զուգահեռ լինի բյուրեղի առանցքին: Բաց գույնի բյուրեղների վերամշակվող մակերևույթը պետք է ուղղահայաց լինի գլխավոր առանցքին, դրանով գույնը ավելի խորքային են դարձնում:
  • Տուրմալինը մինչև 450—650 °C տաքացնելիս ստանում են թանկարժեք տեսակներ, կարմրադարչնագույնը դառնում է վարդագույն, իսկ մուգ կանաչը՝ զմրուխտի գույն: Հանդիպում են ապակուց պատրաստված նմանակումներ:

Ոսկերչական քարերի որակի գնահատումը հաշվի է առնում բյուրեղի անթերիությունը և պայծառ, հագեցած գույնը: Ոսկերչական շուկայում ավելի շատ պահանջված են 2 կարատից ավելի մեծ, երեսակված քարերը:

Տուրմալինի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Անլերեն անվանումը Բանաձևը Գույնը
Բյուրգերիտ Buergerite NaFe3+3Al6Si6O18(BO3)3O3F դարչնագույն, մուգ դարչնագույն
Քրոմդրավիտ Chromdravite NaMg3Cr6Si6O18(BO3)3(OH)4 Մուգ զմրուխտականաչից մինչև սևականաչ
Դրավիտ Dravite NaMg3Al6Si6O18(BO3)3(OH)4 դարչնադեղնագույն
Էլբայիտ Elbaite Na(Li1.5,Al1.5)Al6Si6O18(BO3)3(OH)4 Մուգ կանաչ (վերդելիտ)

մուգ կապույտ (ինդիգոլիտ)

մուգ կարմիր, վարդագույն (ռուբելիտ)

սպիտակ, անգույն (աքրոիտ)

Ֆերուվիտ Feruvite CaFe2+3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)4
Ֆոիտիտ Foitite (Fe2+2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4
Լիդիկոատիտ Liddicoatite Ca(Li2Al)Al6Si6O18(BO3)3(OH)3F
Մագնեզիոֆոիտիտ Magnesiofoitite (Mg2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4
Օլենիտ Olenite NaAl3Al6Si6O18(BO3)3O3OH
Պովոնդրիտ Povondraite NaFe3+3(Fe3+4Mg2)Si6O18(BO3)3(OH)3O
Ռոսմանիտ Rossmanite (LiAl2)Al6Si6O18(BO3)3(OH)4
Շեռլ Schorl NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4 սև
ՈՒվիտ Uvite CaMg3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)3F
Վանադիումդրավիտ Vanadiumdravite NaMg3V6Si6O18(BO3)3(OH)4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Gemological Institute of America, GIA Gem Reference Guide 1995, 0-87311-019-6
  2. «Tourmaline group»։ mindat.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2005-12-28-ին։ Վերցված է September 12, 2005 . This website details specifically and clearly how the complicated chemical formula is structured.
  3. Б.Ф.Куликов «Словарь-справочник камней-самоцветов». — М.: Издательский Дом МСП, 2000. — 320 с. — ISBN 5-7578-0044-5
  4. Gemstones of the World: Newly Revised & Expanded Fourth Edition Schumann, Walter , Կաղապար:Isbn [1]
  5. По окраске различают несколько разновидностей турмалина:
    • Ахроит — редкая бесцветная или почти бесцветная разновидность. Название с греческого переводится как «без цвета».
    • Верделит — различных оттенков зелёного цвета. Самый распространённый из благородных турмалинов. Название получил по цвету (итальянское наименование зелёного цвета). Самая ценимая изумрудно-зелёная окраска.
    • Дравит — от желтовато-коричневого до тёмно-коричневого. Название получил от месторождения Драве в Каринтии (Австрия).
    • Индиголит — различных оттенков синего цвета. Название получил по цвету.
    • Рубеллит — от розового до красного.
    • Сибирит — густо-малинового, лиловато-красного, красно-фиолетового цвета. Название получил по географическому признаку (Сибирь), хотя найден был на Урале. Иногда название употребляется как синоним рубеллита.
    • Шерл — чёрная распространённая разновидность. Название дано немецкими горняками (от слова чёрный). Иногда используется в ювелирном деле для траурных украшений.Названия полихромных разновидностей, применяемые коллекционерами:
    • Голова мавра — светлоокрашенные кристаллы с чёрной головкой.
    • Голова турка — светлоокрашенные кристаллы с красной головкой.
  6. Такие турмалины коллекционеры называют «арбузными».
  7. Пьезоэлектрические преобразователи — статья о применении турмалина в радиотехнике.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]