Դեմանտոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմանտոիդ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների բազմազանություն
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ca3Fe2Si3O12
Նույնականացում
ԳույնԲաց կանաչից վառ կանաչ
Բյուրեղային համակարգԽորանարդաձև
Մոոսի կարծրություն6.5–7.0
ՓայլԱդամանդափայլ
Ձգողականություն3.84
Օպտիկական հատկություններԵզակի բեկում
Բեկման ցուցանիշ1.880–1.889[1]
ՊլեոքրոիզմՉունի
Դիսպերսիա.057
Հիմնական խառնուրդներCr
Ենթակատեգորիաandradite?

Դեմանտոիդ, նռնաքարերի խմբի կանաչ միներալ, անդրադիտ։ Քիմիական բանաձևը՝ Ca3Fe2(SiO4)3, քրոմի (Cr) ներառունմերով, որն էլ դեմանտոիդին հաղորդում է կանաչ գույն։ Երկաթի պարունակությունը ապահովում է դեղին գույնը։ Երբեմն այս քարն ունենում է ոչ ճիշտ անուններ՝ օլիվին[2], ուրալյան զմրուխտ։

2003 թվականին թանկարժեք քարերի առևտրի բնագավառում լուրեր տարածվեցին այն մասին, որ ռուսական որոշ դեմանտոիդային նռնաքարեր ենթարկվում են ջերմամշակման գույնը բարելավելու նպատակով։ Համարվում է, որ ջերմամշակումը կատարվում է ցածր ջերմաստիճաններում և, որ գեմոլոգիական փորձարկումներով հնարավոր չէ որոշել քարը ենթարկվել է ջերմային մշակման, թե՝ ոչ[3][4]։

Դեմանտոիդի հանքաքար, Բոնի միներալոգիական թանգարան
Դեմանտոիդի քարերով բրոշ և կախազարդ

Պատմություն, հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նռնաքարերը հայտնի են եղել հնագույն ժամանակներից, դեմանտոիդ տարատեսակը հայտնաբերվել է 1868 թվականին Ռուսաստանի Միջին Ուրալի արևմտյան մասում։ Այդ վայրը իրենից ներկայացնում է ալյուվիալ հանքավայր՝ Եկատերինբուրգից 110կմ հեռավորության վրա, Բոբրովկա գետի երկայնքով դեպի հյուսիս արևմուտք, Ելիզավետինսկոե գյուղի շրջկայքում։ Հանքափորները ապշած էին այդ բնական թանկարժեք քարի լույսի բեկման հատկանիշով, որը բնութագրական չէ նռնաքարին։ Քարի «դեմանտոիդ» անվանումը տրվել է ֆին միներալոլոգ, քիմիկոս Ն. Գ. Նորդենշյոլդի կողմից[5], ֆրանսերեն «demant» բառից, որը նշանակում է «ալմաստ»։ Պատճառը ակնհայտ է՝ քարի ուժեղ փայլը և դիսպերսիան[6]։

Երկրորդ հանքատեղը հայտնաբերվեց Եկատերինբուրգից 75կմ դեպի հարավ, Պոլդնեվայա գյուղից հարավ արևմուտք։ Ձևավորվեց դեմանտոիդային զոնա հինգ հանքատեղերով[7], հանքավայրեր գտնվեցին նաև հողի շերտի խորքերում՝ 3մ խորության տակ։ Ունենալով յուրահատուկ կանաչ գույն և ավելի մեծ դիսպերսիա քան ալմաստը, դեմանտոիդը անմիջապես անցավ թանկարժեք քարերի շարքը և դարձավ թանկարժեք զարդաքար։ Այս քարի հայտնագործման ժամանակից մինչև 1919 թվականը դրանք շատ հանրահայտ էին Ռուսաստանում, քանի որ ճանաչված Պետեր Կառլ Ֆաբերժեն դեմանտոիդով բազմաթիվ զարդեր էր պատրաստում։ Դեմանտոիդները նորաձև դարձան Սիբիրուրալյան գիտաարդյունաբերական ցուցահանդեսից հետո 1887 թվականին և հատկապես 1889 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսից հետո (1889)։ Կոմունիստական խստաբարո ժամանակաշրջանում դեմանտոիդը դուրս եկավ նորաձևությունից։

Շատ քարեր են գտնվել Բոբրովկա գետի մեջ 1970-1980 թվականներին։ 1999 թվականին Կենտրոնական Ուրալում շատ սահմանափակ արտադրություն բացվեց։ Այն ժամանակվանից գտնված քարերից շատերը վաճառվում են այսօր։ Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարանում կարելի տեսնել «Ալեքսանդրովի Դեմանտոիդը» 63.45 կարատ զանգվածով։

Ներկայումս համաշխարհային շուկայում ոսկերչական դեմանտոիդի հիմնական մատակարարները Մադագասկարի և Իրանի հանքավայրերն են, բայց ամենաորակյալ դեմանտոիդները 2017 թվականի տվյալներով արդյունահանվել են Ուրալում։ 20-րդ դարի վերջին Կամչատկայում նույնպես հայտնաբերվեց դեմանտոիդի հանքավայր, որն սկսեցին ինտենսիվորեն ուսումնասիրել[7]։ Այս քարի խոշոր հանքավայրերը տեղակայված են միայն Միջին Ուրալում, որտեղից ոսկերչական դեմանտոիդի առավելագույն արդյունահանումը եղել է 1913 թվականին, այն կազմել է 104կգ։ Ընդ որում այդ բյուրեղների չափերը հազվադեպ էին գերազանցում 5մմ-ը, իսկ 10մմ-ոց քարը ընդհանրապես համարվում էր և հիմա էլ համարվում է եզակի։ Ուրալյան դեմանտոիդների ամենախոշոր նմուշներն ունեցել են 252,5 և 149,0 կարատ զանգվածներ։

Դեմանտոիդի և անդրադիտի նոր ու նշանակալի հանքավայր է հայտնաբերվել 1996 թվականին Նամիբիայում, ներկայումս այդ հանքավայրը անվանում են «Կանաչ վիշապ»[8]։

Դեմանտոիդի հանքավայրեր են հայտնաբերվել նաև որոշ այլ վայրերում, օրինակ՝ Իտալիայում, Իրաքում և Աֆղանստանում[9]։

2009 թվականին Մադագասկարում հայտնաբերվեց դեմանտոիդի և անդրադիտային նռնաքարի նշանակալի հանքավայր[10]։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմանտոիդը դա անդրադիտային նռնաքարի կանաչ տարատեսակն է[11], բայց ճշգրիտ գույնը տատանվում է վառ արտահայտված դեղնականաչից մինչև համարյա կատարյալ զմրուխտի գույն։ Որոշ քարեր ունեն դարչնագույն երանգ երկաթի պարունակության պատճառով։ Նրա դիսպերսիան անսովոր բարձր է (0,057), արդյունքում քարի ներսում հաճախ նկատելի են լույսի ծիածանային բռնկումներ, չնայած որոշ դեպքերում քարի կանաչ գույնն այդ էֆեկտը դարձնում է քիչ նկատելի։ Ունի ադամանդի փայլ, պատճառը նրա բարձր բեկման ցուցիչն է՝ 1.80-1.89[12]:

Որպես կանոն դեմանտոիդները մանր են լինում, արդեն ավարտուն զարդաքարը ունենում է 1 կարատ զանգված, 2 կարատից մեծ քարերը հազվադեպ են հանդիպում, իսկ 3 կարատից ավելի մեծերը եզակի են։

Դեմանտոիդի ավելի կանաչավուն քարերը որպես կանոն ավելի բարձր են գնահատվում, բայց բաց գույնի դեղնականաչավուն քարերը ավելի գեղեցիկ լուսային էֆեկտ են ցուցադրում։ Այդ պատճառով քարի գույնի և լուսային էֆեկտի միջև ընտրությունը անձնական նախապատվության հարց է, ոմանք դեղնականաչավուն քարերը գերադասում են կանաչներից։

Ձիապոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական դեմանտոիդը հաճախ պարունակում է քրիզոտիլի ներառումներ[13][14], որը ասբեստի տարատեսակ է։ Քարի մեջ թելիկներն առաջանում են քրոմիտի բյուրեղից[15] և իրենցից ներկայացնում են փետրավոր ոսկե թելեր, որոնք սովորաբար կորանում են և հիշեցնում են ձիու պոչ։ Գեմոլոգիայում այդպիսի ներառումների առկայությունը դիտարկվում է որպես «դիագնոստիկա» բնական դեմանտոիդի համար, այսինքն այդ ներառումները չեն հայտնաբերվել ոչ մի այլ կանաչ թանկարժեք քարի մեջ[15]։ Որոշ թանկարժեք քարեր ավելի արժեքավոր են իրենց ներառումների շնորհիվ[16], և ձիապոչի առկայությունը դիտարկվում է որպես ցանկալի հատկանիշ դեմանտոիդի մեջ, քանի որ այն խորհրդանշում է ռուսական հեղինակավոր ծագման մասին[13][17], չնայած այն բանին, որ այլ վայրերում ևս կան դեմանտոիդի այդպիսի տեսակներ, օրինակ՝ Իտալիայում, Իրանում[18], մյուս կողմից ոչ բոլոր ռուսական դեմանտոիդներն են ձիապոչով[19]։ Համարվում է, որ որոշ դեմանտոիդների միկրոստրուկտուրայի վրա ազդում է «ձիապոչի» առկայությունը, այն բացվում ու ճյուղավորվում է՝ քարի մակերևույթին առաջացնելով լուսարձակումներ։ Իսկ առանց «ձիապոչի» դեմանտոիդները հաճախ արտացոլում են բյուրեղային հարթ մակերևույթ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Idar-Oberstein. «Demantoid». International Colored Gemstone Association. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.
  2. Shipley, Robert M. (1951). «Olivine». Dictionary of Gems and Gemology (5th ed.). Gemological Institute of America. էջեր 62–3.
  3. Wording in «grading report» (PDF). Gemological Institute of America. 2012 թ․ հուլիս.
  4. http://www.gia.edu/research-resources/gems-gemology/issues/winter2012-contents/WN12AB.pdf(չաշխատող հղում)
  5. Владимир Филатов Алмазоподобный // Наука и жизнь. — 2017. — № 4. — С. 76—80. — URL: http://www.nkj.ru/archive/articles/31018/
  6. «Demantoid Garnet Value, Price, and Jewelry Information». International Gem Society.
  7. 7,0 7,1 Я. П. Самсонов, А. П. Туринге Самоцветы СССР, Москва, "Недра", 1984, стр. 71
  8. «Subject Index 1981–2010» (PDF). Gemological Institute of America.
  9. "Demantoid Gallery", Mineralogy Database
  10. Federico Pezzotta, Ilaria Adamo, and Valeria Diella. "Demantoid and Topazolite from Antetezambato, Northern Madagascar: Review and New Data," Gems & Gemology (Spring 2011), Gemological Institute of America
  11. C. Ghisoli, and F. Caucia, "A contribution to the study of FTIR spectra of opals" (abstract), Gems & Gemology (Spring 2011), Gemological Institute of America
  12. Duda, Rudolf; Rejl, Lubos (1990). Minerals of the World. Arch Cape Press. ISBN 0-517-68030-0. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  13. 13,0 13,1 Robert Weldon (2000 թ․ սեպտեմբեր). «A Horse Tale». Gems & Gemology. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  14. Michael S. Krzemnicki (1999). «Diopside Needles as Inclusions in Demantoid Garnet from Russia: A Raman Microspectrometric Study». Gems & Gemology. Gemological Institute of America. doi:10.5741/GEMS_35_4_192.
  15. 15,0 15,1 Wm. Revell Phillips; Anatoly S.Talantsev (1996). «Russian Demantoid, Czar of the Garnet Family». Gems & Gemology. Gemological Institute of America. doi:10.5741/GEMS_32_2_100.
  16. «Inclusions & Value». Gemological Institute of America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  17. «Demantoid Garnet». Modern Jeweler. 2011 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  18. Ilaria Adamo; և այլք: (2009). «Demantoid from Val Malenco, Italy: Review and Update». Gems & Gemology. doi:10.5741/GEMS_45_4_280.
  19. «Does a horsetail inclusion guarantee Russian origin?». Gemological Institute of America.
  20. «Gem News» (PDF). Gems & Gemology. Fall 1997. էջեր 222–23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=y (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]