Քվարցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվարցիտ
Quartzite 2 jpg.jpg
Մոոսի կարծրություն7
Ենթակատեգորիափոխակերպված ապար

Քվարցիտ կամ ջեսպիլիթ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiO2)։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուիրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են քվարցիտի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն։ Քվարցիտի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Երկաթային (մագնետիտային) քվարցիտները երկաթի արժեքավոր հանքանյութ են։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Տարածված է Հայաստանի Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Մարտակերտի շրջանում։

Անգլիա-հասպիս և Հունաստանի-քարավանը հասպիսի նմանությամբ երկաթախառն քվարցիտ խիստ մետամորֆացած նստվածքային կամ հրաբխածին-նստվածքային քվարկեց-երկաթա-յին ապար։ Կազմված է ցայտուն շերտավորված, սովորաբար զոլավոր քվարց կամ սիլիկատ-մագնետիտային կամ հե-մատիտային ապարներից, որոնց առանձին բարակ շերտերում գերակշռում է որևէ միներալ՝ քվարց, մագնետիտ կամ մաբտիտ հեմատիտ քլորիտ սերիցիտ, բիոտիտ, ամֆիբոլ և այլն։ Տարածված է մինչքեմբրիի գոյացումներում։ 25-30% ավելի երկաթի պարունակության դեպքում հարստացման ենթակա երկաթի արդյունաբերական հանքանյութ է։ Ջեսպիլիթ-ի խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում Բրազիլիայում Հնդկաստանում Հարավային Աֆրիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 488 CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png