Սերպենտինիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերպենտինիտ
Ենթակատեգորիա Փոխակերպված ապար

Սերպենտինիտ (օձաքար), ներժայթուք ջրաջերմային, փոխակերպային ապար՝ կազմված սերպենտինային միներալներից (քրիզոտիլ, լիզարդիա, անտիգորիա) և կարբոնատի, մագնետիտի, տալկի, քվարցի և այլ խառնուրդներից։ Կառուցվածքը թերթաքարային է, հոծ, գույնը՝ կանաչամոխրագույն, կանաչ, երբեմն՝ բծավոր (որոշ սերպենտինիտների գունավորումը հիշեցնում է օձի կաշի, այստեղից՝ անվանումը)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված է Սևանի և Վեդու օֆիոլիթային գոտիներում։ Առաջացել են պերիդոտիտների, դունիտների փոխակերպումից։ Սերպենտինիտների հետ են կապված նիկելի, կոբալտի, պղնձի, քրոմի, լեռնավուշի (ասբեստ), պլատինոիդների, մագնեզիտի ու տալկի հանքանյութերը։ Ակտինոլիտ-տրեմոլիտային տարբերակներն օգտագործվում են որպես զարդաքար։ Հայաստանում սերպենտինիտի ուսումնասիրությամբ զբաղվել է երկրաբան Վ․ Մ․ Լոդոչնիկովը (Նավավարյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png