Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, տարբեր միներալային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։

Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ Հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, քրիզոլիտ, լաբրադորիտ և այլն) և գրանիտային պեգմատիտների (ծովակն, տոպազ, զմրուխտ, ամազոնիտ և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են հանքային ջրերից (արևակն, լեռնային բյուրեղապակի, փիրուզ, ագաթ և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքար և այլն)։

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամշակված ռուբին
Զմրուխտի բյուրեղներ

(«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասին» 1998 թվականի մարտի 26-ի թիվ 41-FZ դաշնային օրենքի համաձայն, թանկարժեք քարեր են բնական ադամանդները, զմրուխտները, ռուբինները, սափֆիրները և ալեքսանդրիտները, ինչպես նաև բնական մարգարիտները և նրանց վերամշակումները: Ռուսաստանի Դաշնության կառավարության սահմանած կարգի համաձայն, թանկարժեք քարերի ցուցակին են ավելացվում յանտարի տարատեսակները: Թանկարժեք քարերի այս ցանկը կարող է փոփոխվել միայն դաշնային օրենքով:)

Դեկորատիվ քարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Quartz crystals druse.jpg

Օրգանական ծագում ունեցող քարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դասակարգումն ըստ գույների[խմբագրել | խմբագրել կոդը]

գույն Թափանցիկ քարեր Անթափանց կամ կիսաթափանցիկ քարեր
Անգույն կամ սպիտակ Ալմաստ+, կորունդ+, տոպազ+, շպինել+*, բերիլ+*, լեռնային բյուրեղ Մարգարիտ+(գունավոր փայլով), օպալ
Սև Ադամանդ+ Մորիոն, ագաթ, մելանիտ, դիոպսիդ, գիշերասաթ, օնիքս
Վարդագույն տոպազ+*, ռուբելիտ+, շպինել+, մորգանիտ+, կունցիտ Վարդագույն կվարց, ռոդոնիտ
Կարմիր Ռուբին+, ալեքսանդրիտ+ (էլեկտրական լուսավորության համար), տոպազ+*, շպինել+, գիացինտ+, մորգանիտ+, պիրոպ, ալմանդին Յաշմա, կորնեոլ
Շագանակագույն Տոպազ+, շպինել+, գիացինտ+, տուրմալին, ռուտիլ, գրոսուլյար, սլեսարտին Սարդեր, յաշմա, կարնեոլ, վագրի աչք, մոխրագույն կվարց, նեֆրիտ*, յանտար
Մանուշակագույն Ամետիստ+, տոպազ+*, տուրմալին+*, տաֆեիտ+*, կորունդ+ Չարոիտ, ամեթիստե կվարց
Երկնագույն ծովակն+, տոպազ+*, սապֆիր+, ինդիգոլիտ+, շպինել+*, էվկլազ+ Փիրուզ, լազուրիտ
Կապույտ Շափյուղա+, ինդիգոլիտ+, տոպազ+, բերիլ+, շպինել+*, տանզանիտ Փիրուզ, լազուրիտ, ազուրիտ, սոդալիտ, լոբրադորիտ
Կանաչ Զմրուխտ+, խրիզոբերիլ+, խրիզոլիտ+, սապֆիր+, տոպազ+*, ալեքսանդրիտ+ (ցերեկային ժամերին), ծովակն+, տուրմալին+, էվկլազ+, շպինել+, անդրադիտ, գրոսուլյար, դիոպսիդ, էպիդոտ, էնստատիտ, օլեվին Զմրուխտ+, դիոպտազ, խրիզոպրազ, Յաշմա*, պրազեմ, գելիոտրոպ, խրիզոպալ, ամազոնիտ, Նեֆրիտ, ժադեիտ, մալախիտ, ապատիտ, Սերպանտին
Դեղին կամ նարնջագույն Տոպազ+, Գելիոդոր+, խրիզոբերիլ+, կորունդ+, շպինել+, Գիացինտ, ցիտրին, գիդենիտ, տուրմալին* սարդիոն, Յաշմա, Նեֆրիտ, Յանտար
Շերտագծերով, բազմագույն Մավրի գլուխ Յաշմա, ագաթ, ազնիվ օպալ, օնիքս և սարդոնիքս, սարդիոն, ավանտյուրին, Վագրի աչք,

+ Թանկարժեք քարեր

* Այս գույնով նշված քարերը հազվադեպ են հանդիպում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում հայտնի են ագաթի, քաղկեդոնի (Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզեր), մեղեսիկի, լեռնային բյուրեղապակու, սարդիոնի (Տավուշի մարզ), նեֆրիտի, ուվարովիտի (Գեղարքունիքի մարզ), փիրուզի, մալաքիտի (Լոռու, Սյունիքի մարզեր), արծաթափայլ վանակատի, արևակնի (Կոտայքի, Արարատի մարզեր) թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրերը։

Հայկական լեռնաշխարհում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են դեռևս բրոնզի դարում, որի վկայությունն են Լճաշենի, Օշականի, Գառնիի պատմական հուշարձանների դամբարանադաշտերից պեղված զարդաքարերն ու պաշտամունքային առարկաների հարուստ հավաքածուները։ Միջնադարյան Հայաստանում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ զարդարելու համար (Լճաշենի պեղումներից գտնվել են փիրուզազարդ կոճակներ)։

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը բաժանվում են 3 կարգի՝

  • թանկարժեք ոսկերչական
  • կիսաթանկարժեք ակնագործական
  • գեղազարդիչ երեսպատման

Արտաքին հղումներ =[խմբագրել | խմբագրել կոդը]