Հելիոդոր (հանքանյութ)
| Հելիոդոր (հանքանյութ) | |
|---|---|
![]() | |
| Կատեգորիա | միներալների բազմազանություն |
| Գույն | chartreuse? |
| Ենթակատեգորիա | Բերիլ և թանկարժեք քար |
Հելիոդոր, (հուն․՝ «արևի պարգև» ), հանքանյութ, կանաչադեղնավուն, ոսկեդեղին, նարնջադեղնավուն կամ նարնջագույն բյուրեղի թափանցիկ տեսակներից մեկն է։ Գունավորումը պայմանավորված է Fe3+ իոնների խառնուրդով։ Հանդիպում է պրիզմայանման բյուրեղների տեսքով, հաճախ լավ կազմավորված և բավականին մեծ չափերով՝ բարձր ջերմաստիճանային և բարձր ջերմաստիճան ունեցող ջրային գոտիներում։ Համանման հանքանյութերից են տոպազը, տուրմալինը, քվարցը, դաշտային սապաթը կաոլինիտը, լեպիդոլիտը[1]։ Երբեմն բաղադրության մեջ ունենում է ուրանի աննշան խառնուրդ[2]։ Լավ է երեսակվում և կիրառվում է ոսկերչական աշխատանքներում։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քարը ավելի մեծ ճանաչում է ունեցել հին հույների մոտ։ Այս քարի ծայրերը կարող են ունենալ կապույտ գույն, իսկ կենտրոնը՝ դեղին Սանկտ Պետերբուրգի թանգարանում կա բացառիկ հելիոդորր՝ 20 սմ երկարությամբ, որը գտնվել է Ուրալում։
Թափանցիկ նմուշներն ավելի բարձր են գնահատվում, քան պակաս թափանցիկները։ Այս քարից առավել հաճախ պատրաստել են կախազարդեր, մատանիներ և ականջօղեր Վաշինգտոնի թանգարաններից մեկում պահպանվում է 2054 կարատանոց հելիոդոր[3]։
Ծագման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելիոդորի ծագման վայրերից հայտնի են Արգենտինան, Բրազիլիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Նամիբիան, Մադագասկարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://dna.com.ua/, Гороскоп |. «Камень Гелиодор - свойства». Астровестник: Гороскопы, Астрология, Затмения, Тайны человечества, Астрономия, Созвездия, Народный каленарь. (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite news}}: External link in(օգնություն)|last= - ↑ Баландин Р. К. «Энциклопедия драгоценных камней и минералов», М. «Вече», 2000
- ↑ «Гелиодор это минерал. Разновидность минерала Берилл. Физические свойства, описание, месторождения и фото. Камень Гелиодор». www.catalogmineralov.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гелиодор Արխիվացված 2019-01-06 Wayback Machine
