Ամեթրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեթրին
ԵնթակատեգորիաՔվարց
Ամեթիստ. ամեթրինը գոյացնող երկու հանքատեսակներից մեկը
Ցիտրին. ամեթրինը գոյացնող երկու հանքատեսակներից մեկը

Ամեթրին (բոլիվիանիտ, ամեթիստ-ցիտրին, երկգույն ամեթիստ), իր գույնով աչքի ընկնող քվարցի տարատեսակներից մեկը։ Հազվագյուտ գեղեցիկ գունավորմամբ, որը բյուրեղի մեջ բաշխված է անհամաչափ, կամ ամեթիստի ու ցիտրինի իրար հաջորդող գունային հատվածներով։ Թափանցիկ, խոշոր, դրա հետ մեկտեղ տարբեր գունավորումներով բյուրեղները բավականին հազվագյուտ են, և ամեթրինը հանդիսանում է այդ դեպքերից մեկը։ Դրանք գունավորված են մանուշակագույն, բաց մանուշակագույն, եղրևանագույն կամ դեղնագույն երանգներով։

Հայտնագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդազրույցի՝ XVI դարում իսպանացի զավթիչ Ֆելիպե դե Ուրիոլա ի Գոիթիան ամուսնանում է բոլիվիական հնդկացիների Աուրեոս ցեղի առաջնորդի աղջկա հետ, և որպես օժիտ ստանում է ամեթրինի հանքավայր։ Իսպանիա տեղափոխվելու նախօրեին՝ ապստամբած բնիկներն սպանում են առաջնորդի աղջկան՝ Անահիին։ Մահվան մահճում նա ամուսնուն նվիրում է երկգույն շքեղ ամեթրին, որն իր սրտի խորհրդանիշն է, իր ամուսնու և իր ժողովրդի նկատմամբ երկու սերերի խորհրդանիշը՝ գույներով երկու մասի բաժանված։ Ասում են նաև, որ դոն Ֆելիպեն այդ քարը տարավ հայրենիք և նվիրեց իր միապետին։

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր որակի գրեթե բոլոր ամեթրինները արդյունահանում են Բոլիվիայում, Անահայի հանքավայրում։ Դա հենց այն հանքավայրն է, որի մասին խոսվում է վերոնշյալ ավանդազրույցում։ Այստեղից էլ առաջացել է հանքատեսակի երկրորդ անվանումը՝ բոլիվիանիտ։ Քիչ քանակությամբ և ավելի քիչ հագեցած գույներով ամեթրին կա Բրազիլիայում։ Ամեթրին երբեմն հանդիպում է Սիբիրում։

Ամեթրինը արտադրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեթրինը հարմար հումք է քանդակելու համար, դրա համար էլ օգտագործվում է մատանիներ, կախազարդեր, ուլունքներ պատրաստելու համար։ Գոյություն ունեն նաև արհեստական ամեթրիններ, որոնք ստացվում են ամեթիստը ճառագայթելու ու տաքացնելու արդյունքում։ Բայց այդ՝ քարերի գինը մի քանի անգամ ավելի ցածր է, քան իսկական բոլիվիական քարերինը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джаспер Стоун. «Всё о драгоценных камнях». Москва, «Кристалл», :ru:Служебная:Источники_книг/9785306003467|ISBN 978-5-306-00346-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]