Ռաուխտոպազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաուխտոպազ
USDA Mineral Smokey Quartz 93v3949.jpg
Շերտի գույնսպիտակ
Մոոսի կարծրություն7
ԵնթակատեգորիաՔվարց

Ռաուխտոպազ, (գերմ. Rauch «ծուխ» և հին հուն. τόπαζος «տոպազ»), հոմանիշները՝ ծխագույն քվարց և ծխագույն բյուրեղապակի, քվարցի տարատեսակ: Չնայած իր անվանը՝ ոչ մի կապ չունի տոպազի հետ:

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավորված է դարչնագույնի տարբեր երանգներով, հազիվ նշմարվող ծխագույն երանգից մինչև մուգ դարչնագույն, շագանակագույն: Հանդիպում է նաև ծխագույն քվարցի ամբողջովին սև տարատեսակը, որին անվանում են մորիոն: Սովորաբար գույնը խորանում է բյուրեղի հիմքից սկսած դեպի գագաթը, իսկ ճեղքերն ու այլ դեֆեկտներն ավելի հաճախ հանդիպում են հիմքում: Էլեկտրական վառարանում զգուշորեն մինչև 350° տաքացնելիս ծխագույն քվարցի գունային քողը կորում է, և այն դառնում է անգույն ու թափանցիկ, ինչպես լեռնային բյուրեղապակին: Այլ տվյալների համաձայն՝ նրա գույնը կայուն է մինչև 450°: Ռաուխտոպազի գունավորումը պայմանավորված է ալյումինի ստրուկտուրային խառնուրդներով:

Անվան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռաուխտոպազ» բառը ծագում է գերմաներենից (գերմ. Rauchtopaz «ծխագույն տոպազ»), հանդիսանում է ապրանքային, առևտրական ոչ ցանկալի տերմին, քանի որ հաճախ «ռաուխ» բառը բաց է թողնվում հարմար լինելու համար, մնում է միայն «տոպազը», իսկ այս միներալը տոպազի հետ որևէ առընչություն չունի: Իր արժեքով, բացառիկությամբ, վերամշակման դժվարությամբ և այլ հատկություններով տոպազն անհամատաղելի է քվարցի հետ, և այդ տերմինը դառնում է խաբեության միջոց: Բայց մինչև հիմա «ռաուխտոպազը» մնում է շատ տարածված ոսկերիչների միջավայրում: Հանդիպում է նաև հնացած «ռաուխքվարց» անվանումը, որն ըստ էության ավելի ճիշտ է քան «ռաուխտոպազը»:

Երբեմն ծխագույն տոպազն անվանում են նաև ծխագույն լեռնային բյուրեղապակի, որն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ լեռնային բյուրեղապակին համապատասխանում է քվարցի անգույն ու թափանցիկ բյուրեղներին:

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուխտոպազից պատրաստած բվի քանդակ

Հանդիպում է թափանցիկ և կիսաթափանցիկ բյուրեղների ձևով, երբեմն շատ մեծ (մինչև 1 մ երկարությամբ)՝ հաճախ ձևավորելով գեղեցիկ սերտաճած բյուրեղներ և բյուրեղաբույլեր: Հաղորդագրություններ են եղել մի քանի տոննա քաշով ծխագույն քվարցի հսկայական բյուրեղների գտնվելու մասին: Ռաուխտոպազի հանքերը հիմնականում ունեն հիդրոթերմալ ծագում և հարմարված են քվարցի խոշոր հանքերակների ներսում եղած դատարկություններին: Դրանք բազմաթիվ են և տարածված են աշխարհով մեկ:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուխտոպազը հանդիսանում է հասանելի ու էժան 3-րդ կարգի թանկարժեք քարերից մեկը: Ըստ Ա. Ֆերսմանի և Մ. Բաուերի դասակարգման՝ այս հանքատեսակը վերաբերվում է առաջին կարգի կիսաթանկարժեք դեկորատիվ քարերին: Համեմատության համար կարելի է նշել, որ այդ նույն առաջին կարգի դեկորատիվ քարերից են նեֆրիտը, լազուրիտը, գլաուկոնիտը, սոդալիտը, ամազոնիտը, լաբրադորը, ռոդոնիտը, մալաքիտը, ավենտուրինը, քվարցիտը, վեզուվիանը, լեռնային բյուրեղապակին, ագաթը (իր տարատեսակներով), հասպիսը, հրեական քարը և վարդագույն քվարցը [1]:

Լեռնային բյուրեղապակու, ամեթիստի ու ցիտրինի նման, ռաուխտոպազը հանդիսանում է քվարցի տարատեսակ, որը լայն կիրառություն ունի ոսկերչության մեջ: Ակնագործության մեջ օգտագործվում են այս հանքատեսակի ավելի բաց գույնի տարատեսակները: Ծխագույն քվարցի բյուրեղների սերտաճվածքները շատ գեղեցիկ են և հանդիսանում են հանքաբանական թանգարանների ու մասնավոր հավաքածուների ավանդական զարդարանքը: Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում պահպանվում է 4500 կարատ զանգվածով ծխագույն քվարցից երեսակված ձու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В.Петров. «Драгоценные камни». — М.: журнал «Химия и жизнь», № 10 за 1965 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]