Ալեքսանդր Ֆերսման
Ալեքսանդր Եվգենիի Ֆերսման ռուս.՝ (Александр Евгеньевич Ферсман, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1883[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 20, 1945[2][3][1], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երկրաքիմիկոս և հանքաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1919)։
Վլադիմիր Վերնադսկու աշակերտը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1907-09 թթ. աշխատել է Փարիզում և Հայդելբերգում։ 1909 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս։ 1919-30 թթ. ԽՍՀՄ ԳԱ միներալոգիական թանգարանի տնօրեն։ Եղել է «Պրիրոդա» («Природа») հանդեսի կազմակերպիչներից (1912) և խմբագիրներից։ Ֆերսմանւ մասնակցել է Կոլա թերակղզու, Տյան Շանի, Կզլկումի և Կարակումի, Ուրալի, Անդրբայկալի և այլ շրջանների հետազոտություններին։ Առավել կարևոր կիրառական նշանակություն ունեցան Խիբինի տունդրայի (1920 թվականից) և Մոնչետունդրայի (1930 թ.-ից) ուսումնասիրությունները, ուր Ֆերսմանի մասնակցությամբ հայտնաբերվեցին ապատիտի և պղինձ-նիկելի հանքավայրեր։
Ալեքսանդր Ֆերսմանը ԽՍՀՄ-ում երկրաքիմիայի հիմնադիրներից Է։ Նա զբաղվել է կլարկների պրոբլեմով և տարրերի միգրացիայով։ Հետազոտությունների զգալի մասը վերաբերում է գրանիտային պեգմատիտների ուսումնասիրությանը։
1922-45 թթ.-ին եղել է ԳԱ տարբեր ինստիտուների (ռադիումի, միներալոգիայի և երկրաքիմիայի, երկրաբանական գիտությունների) տնօրենը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ստեղծել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքին առընթեր՝ խորհրդային բանակին գիտական օգնություն ցույց տվող հանձնաժողովը։
Լայն ճանաչում են ստացել Ֆերսմանի հանրամատչելի գրքերը և հոդվածները («Հիշողություններ քարի մասին», 1940, «Հետաքրքրաշարժ միներալոգիա», «Հետաքրքրաշարժ երկրաքիմիա», 1950 և այլն)։
Ֆերսմանի հիշատակին ՌԴ աշխարհագրական ընկերությունը սահմանել է նրա անվան շքանշան[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է մի շարք մրցանակներ՝
- Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1929)
- ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942)
- Լոնդոնի երկրաբական ընկերության Վոլաստոնի անվան պալլադիումե մեդալ (1943)
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ալեքսանդր Ֆերսմանի անունն են կրում ֆերսմիտ և ֆերսմանիտ միներալները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Избр․ труды, т․ 1—7, М․, 1952—62
- Երկրաքիմիա, հ․ 1-4, Ե․, 1933-39
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ферсман Александр Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Миронова Н. П. Советский ученый Константин Алексеевич Моисеев (1904–1985): жизнь в науке (по документам Научного архива Коми НЦ УрО РАН), The Soviet Scientist Konstantin Alekseevich Moiseev (1904–1985): Life in Science (On the Basis of the Scientific Archive of the Komi Scientific Center of the Ural Branch of the Russian Academy of Sciences Documents) (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 4. — С. 72—94. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2018-11977
- ↑ Фандо Р. А. Московский городской народный университет имени А. Л. Шанявского: у истоков экспериментальной биологии, The A. L. Shanyavsky Moscow City People’s University: at the Beginning of Experimental Biology (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 4. — С. 57—78. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Вахромеева О. Б. Е.Ф. Серова — озеленитель посёлков в пустынной зоне, E.F. Serova — Planter’s Desert (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 3. — С. 39—53. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 773. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 138. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 198. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- ↑ Ферсман А.Е. (о нём) на странице о минералогии (geo.web.ru)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ֆերսման» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1945 մահեր
- Սոչի քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Ռուս երկրաբաններ
- Ռուս հանքաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային երկրաքիմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս ճանապարհորդներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային քիմիկոսներ
