Երկրաքիմիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Երկրաքիմիա, գիտություն Երկրի քիմիական կազմի, քիմիական տարրերի տարածման ու տեղաբաշխման օրինաչափությունների, բնական պրոցեսների ընթացքում ատոմների զուգակցման և միգրացիայի մասին։ Ուսումնասիրում է նաև երկնաքարերի և երկնային այլ մարմինների (Լուսին, Արուսյակ) քիմիական կազմը, երկրաբանական պրոցեսների քիմիան, մշակում օգտակար հանածոների հանքավայրերի որոնման նոր մեթոդներ, կանխատեսում հանքային հումքի նոր աղբուրներ։
Երկրաքիմիան որպես գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաքիմիան որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դարի վերջերին։ Օգտվում է քիմիական, սպեկտրալ, ռենտգենյան, ռադիոքիմիական և այլ վերլուծություններից, սերտ կապված է երկրաբանության մյուս ճյուղերի, քիմիայի, ֆիզիկայի, թերմոդինամիկայի, վիճակագրական մաթեմատիկայի և այլ գիտությունների հետ։ Երկրաքիմիայի ասպարեզում մեծ ծառայություն ունեն խորհրդային գիտնականներ Վլադիմիր Վերնադսկին, Ալեքսանդր Ֆերսմանը, Վինոգրադովը, Իփտարովը, արտասահմանում՝ Կլարկը, Վիկտոր Հոլդշմիդը, Արհենսը, Կարլ Թուրեքյանը և ուրիշներ։ Երկրաքիմիայի բնագավառում հրատարակվում են երկրաքիմիական բազմաթիվ ամսագրեր («Геохимия», «Geochimica et cosmodiimica Acta»)։ Հայաստանի տարածքում երկրաքիմիական ուսումնասիրություններ է կատարում ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաքիմիայի բաժինը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Геохимия изотопов радиоактивных элементов (U, Th, Ra)
- Словарь геохимических терминов
- Учебник Геохимии Archived 2013-07-13 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 626)։ ![]() |