Երեսակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեսակողը աշխատանքի ընթացքում

Երեսակում, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակման տեխնոլոգիական գործընթաց, որի ընթացքում քարերին հատուկ տեսք են տալիս, վերջիններիս գեղեցկությունը ընդգծելու և փայլը ավելի արտահատիչ դարձնելու նպատակով: Գոյություն ունեն երեսակման տարբեր տեսակներ, նրանցից մեծ մասը այն քարերի անվանումներն են կրում, որոնց համար և ստացվել է ամենատպավորիչ արդյունքը:

Երեսակումը, ինչպես կարելի է գուշակել անվանումից, ենթադրում է քարի մակերեսի վրա երեսակների՝ երկրաչափական կանոնավոր պատկերների, ստեղծում: Նրանք բյուրեղի մեջ ներթափանցող լույսը բազմաթիվ արտացոլումներից և բեկումներից հետո բաժանում են լուսապատկերի (օպտիկական սպեկտրի) բաղադրիչների և քարից դուրս գալիս լույսը երանգների խաղ է ստեղծում բյուրեղի մակերեսին:

Երեսակումը բարդության տարբեր մակարդակներ ունի: Սովորական երեսակման ընթացքում քարի վրա 30 հարթություններ են ստեղծվում, իսկ ադամանդի ամենաբարդ երեսակման ժամանակ՝ մինչև 240:

Որակյալ կատարած երեսակումը քարի արժեքը զգալիորեն բարձրացնում է, մինչդեռ անորակ երեսակման արդյունքում քարը կարելի է «փչացնել» և արատավորել: