Լաբրադոր (միներալ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբրադոր (այլ կիրառումներ)
| Լաբրադոր (միներալ) | |
|---|---|
| Կատեգորիա | միներալների բազմազանություն |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.FA.35 |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | տրիկլինային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 6,3 ± 0,2 |
| Ենթակատեգորիա | անորթիտ |
Լաբրադոր (Կանադայի Լաբրադոր թերակղզու անվանումից), միներալ պլագիոկլազների խմբից։ Լաբրադոր ալբիտի և անորթիտի (50-70%) իզոմորֆ խառնուրդն է։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2680-2720 կգ/մ3։ Գույնը՝ անգույն, սպիտակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապտականաչ երանգներով։ Լաբրադոր հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտների, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է։ Ամբողջապես լաբրադորից կազմված ապարը կոչվում է լաբրադորիտ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 466)։ |