Խալցեդոն
Արտաքին տեսք
| Խալցեդոն | |
|---|---|
| Կատեգորիա | միներալների բազմազանություն |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 7 |
| Ենթակատեգորիա | Քվարց[1] |
Խալցեդոն (հնագույն Քաղկեդոն քաղաքի անունից), միներալ, քվարցի մանր-բյուրեղային տարատեսակը։ Գույնը՝ սպիտակ, գորշ, դեղին, կանաչ, փայլը՝ մոմի։ Կարծրությունը 6 - 7 է, խտությունը՝ 2600 կգ/մ3։ Առաջանում է հրաբխային ապարների դատարկություններում հանքային տաք ջրերի կամ հիդրոթերմալ լուծույթների նստեցումից։ Նուրբ գծաշերտերով և նախշերով տարբերակը հայտնի է ագատ անունով։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում կա Ուրալում և Հայաստանում (Իջևանի շրջան)։ Օգտագործվում է ոսկերչական գործում և որպես տեխնիկական քար։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |
| ||||||||||||||||||||||||||||||||