Էպիդոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիդոտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
{Ca₂}{Al₂Fe³⁺}(Si₂O₇)(SiO₄)O(OH)
Նիկել-Շտրունցի դասակարգում9.BG.05a[1]
Դանա դասակարգում58.2.1a.7
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ[2]
Ենթակատեգորիաepidote mineral group?[3] և epidote-törnebohmite series?[4]

Էպիդոտ, (հուն. επιδοσις epidosis «սերտաճում») կալցիումի, ալյումինի և երկաթի բարդ սիլիկատներ։ Պրիզմայաձև բյուրեղի կտրվածքում պրիզմայի մի կողմն ավելի երկար։ Հիմնականում կանաչ գույնի, երբեմն երանգավորված սևականաչից, կապտականաչից մինչև խոտի կանաչ, դեղնավուն, հազվադեպ՝ օքրադեղնավուն։ Ամենաբնութագրական ու արժեքավոր գույնը՝ կանաչապիստակագույն։

Էպիդոտ Ալյասկայից

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյանում է կոնտակտային մետամորֆիզմի ժամանակ որպես հիմնական ապարների փոփոխության արդյունք և ալպիական հանքերակներում։ Բյուրեղները պրիզմայաձև են, պրիզմայի նիստերի վրա կարելի է նկատել հստակ արտահայտված նրբագծեր։ Առանց խառնուրդների, կանոնավոր գոյացած բյուրեղներն ունեն մեծ քանակությամբ նիստեր, մինչև 200։ Թերթավորվելու հատկությունը կատարյալ է։ Ջարդվածքը խեցանման է, անհարթ, երբեմն փշոտ։

ՈՒժեղ արտահայտված անիզոտրոպիայի արդյունքում էպիդոտն ունի պլեոքրոիզմի էֆեկտ։ Կանաչ, դեղին և կարմրավուն բյուրեղների գույները լուսավորության փոփոխության հետ համապատասխան փոխում են իրենց գույները մինչև դարչնավուն կամ դեղին։

Էպիդոտի բյուրեղի ամենատարածված ձևը երկարաձգված պրիզմատիկն է, հազվադեպ են հանդիպում ասեղնաձև կամ սյունաձև տարատեսակները։

Հալեցնելիս քայքայվում է առաջացնելով մագնիսային գնդիկ (երկաթի միացություն)։

Այս միներալը, որպես կանոն, ունի պիստակականաչ կամ մուգ կանաչ գույն։ Բյուրեղները կարող են լինել ինչպես թափանցիկ, այնպես էլ անթափանց, կախված ծագումից ու խառնուրդների առկայությունից։

Արտաքինից նման է վեզուվիանին, որի հետ էլ նրան հաճախ շփոթում են։

Էպիդոտն իրենով գոյացնում է միներալների մի շարք մոտիկ ընտանիքներ, որոնք այդպես էլ կոչվում են՝ էպիդոտի խումբ։ Այդ խմբի բոլոր միներալներն ունեն քիմիական հատկությունների և բյուրեղային կառուցվածքի նմանություններ, սովորաբար բյուրեղանում են երկու՝ ռոմբիկ և մոնոկլին սինգոնիաներով։ Առաջինների շարքին պատկանում է միայն մեկ միներալ՝ ցոիզիտը։ Երկրուրդն ավելի ընդարձակ է և, բացի էպիդոտից, ներառում է կլինոցոիզիտ, պիեմոնտիտ և ալանիտ, որը երբեմն անվանում են նաև օրթիտ[5]։

Բյուրեղում մի քանի տարրերի ալյ տարրերով իզոմորֆ տեղակալման արդյունքում էպիդոտի քիմիական բաղադրությունը խիստ փոփոխական է։ Միներալում կալցիումը կարող է փոխարինվել մագնեզիումով կամ երկաթով, իսկ ալյումինն իր հերթին երկաթով, մանգանով, ցերիումով, կամ իտրիումով։ Մանգանի բաղադրության աճի հետ տեղի է ունենում անցում էպիդոտից պիեմոնտիտ, իսկ հազվագյուտ մետաղների մասնաբաժինն ավելանալու դեպքում՝ ալանիտ[5]։ Բացի դրանից երկրորդ սերնդի էպիդոտը կարող է ռադիոակտիվ լինել , ուրանի մեծ պարունակությամբ։ Առաջին սերնդի էպիդոտը որպես կանոն ուրան չի պարունակում[6]։

Էպիդոտի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ միներալներ նկարագրված էին որպես նոր ապարներ, բայց պարզվեց դրանք էպիդոտի տարատեսակներ են։ Դրանցից են՝

  • կլինոցոիզիտ, երկաթի համեմատաբար փոքր քանակություն։ Էպիդոտի այս տարատեսակը կարող է ունենալ տարբեր գույներ՝ բաց պիստակագույնից մինչև գորշականաչ
  • պիստացիդ, պիստակագույն, կիսաթափանցիկ քար
  • պուշկինիտ, կանաչ շշի գույնի[7] թափանցիկ բյուրեղներով էպիդոտի տարատեսակ
  • պիեմոնտիտ, Մանգանի մեծ քանակությունը բյուրեղին հաղորդում է բալի գույն

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեմոնտիտի անթափանց տարատեսակը (մանգան պարունակող էպիդոտ) արտահանվում է Պիեմոնտում, ունի վարդագույն կամ բալի կարմիր գունավորում։

ՈՒրալում հանդիպում է էպիդոտի կանաչ շշի գույնի թափանցիկ տարատեսակը՝ պուշկինիտը, որը հայտնաբերել է Պ․Ի․Վագները։

Էպիդոտի քիչ քանակությամբ երկաթ պարունակող տարատեսակն ունի բաց կանաչից մինչև գորշ կանաչ գունավորում, անվանում են կլինոցոիզիտ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիդոտ դեկորատիվ քարը, որը պիտանի է երեսակման համար, հանդիպում է Մեքսիկայում, Մոզամբիկում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա), Ավստրիայում։

Երբեմն օգտագործում են ոսկերչության մեջ։

Ունակիտը էպիդոտից, մոխրագույն քվարցից ու վարդագույն դաշտային սփաթից կազմված հանքային ապար է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nickel E. H., Nichols M. C. IMA/CNMNC List of Mineral Names (March 2009) — 2009.
  2. mineralienatlas
  3. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
  4. Ralph J., Nikischer T., Mineralogy H. I. o. Mindat.org: The Mineral and Locality Database[Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
  5. 5,0 5,1 Г.Смит. «Драгоценные камни» (перевод с G.F.Herbert Smith «Gemstones», London, Chapman & Hall, 1972). — Москва, «Мир», 1984 г.
  6. «Восходящие и нисходящие потоки флюидов в литосфере, их роль в образовании рудных компонентов и углеводородов». — М.: «Геоинформатика», № 4 2001 г.
  7. Описаніе новаго минерала Пушкинита // Ученыя записки Императорскаго Казанскаго Университета. — 1840. — Т. II. — С. 134—150. Краткое сообщение о пушкините также опубликовано здесь: Nouveau minéral trouvé en Russie(ֆր.) // Bulletin de la Société Impériale des Naturalistes de Moscou. — 1841. — № 1. — С. 112—116.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вернадский, Владимир Иванович (1890–1907). «Эпидот». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Шуман В. Мир камня. Драгоценные и поделочные камни. — М.: Мир, 1986. С.176.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 62