Տանզանիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանզանիտ
Ընդհանուր
ԿատեգորիաՍիլիկատներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
(Ca2Al3(SiO4)(Si2O7)O(OH)) + (Cr,Sr)
Նիկել-Շտրունցի դասակարգում09.BG.10
Նույնականացում
ԳույնԿապույտ, ինդիգո, մանուշակագույն
Բյուրեղի հատկությունԱկոսներով պրիզմայաձև բյուրեղներ, հոծ, սյունաձև[1][2]
Բյուրեղային համակարգՕրթոռոմբիկ[1]
Թերթականությունլավ {010}, վատ {100}[1]
ԲեկումԱնհարթից կոնխոիդալ[1]
Մոոսի կարծրություն6.5
ՓայլԱպակեփայլ, մարգարտափայլ
ՇերտերՍպիտակ կամ անգույն
Ձգողականություն3.10–3.38
Օպտիկական հատկություններԵրկառանցք, դրական
Բեկման ցուցանիշ1.69–1.70
Երկճառագայթաբեկում0.006–0.018
ՊլեոքրոիզմՈւնի, դիքրոիզմ կամ տրիքրոիզմ՝ կախված ջերմամշակումից
Ենթակատեգորիաzoisite?

Տանզանիտ, էպիդոտի խմբին պատկանող միներալ, կալցիում ալյումինի հիդրօքսիսիլիկատ, ցոիզիտ միներալի կապույտ և մանուշակագույն տարատեսակ, գույնը պայմանավորված է վանադիումի քիչ քանակների առկայությամբ[3]։ Այս թանկարժեք քարը հայտնաբերվել է Ջումաննե Մերո Նգոմայի կողմից 1967 թվականին հյուսիսային Տանզանիայի Մանյարա շրջանի բլուրներում, Առուշա քաղաքից ոչ հեռու՝ Կիլիմանջարո լեռան մոտակայքում։ Տանզանիտ հայտնաբերվել է միայն Տանզանիայում՝ ոչ մեծ հանքավայր (մոտավորապես 7կմ (4.3 մղոն) երկարությամբ և 2կմ (1.2 մղոն) լայնությամբ)[4], Միրերանի բլուրների մոտ[5]։

Տանզանիտն հայտնի է իր արտասովոր ուժեղ տրիքրոիզմով՝ փոփոխվող կապույտ, մանուշակագույն և մուգ կարմիր գուներանգների մեջ, կախված բյուրեղի կողմնորոշումից[6]։ Լուսավորության տարբեր պայմաններում տանզանիտը կարող է տարբեր տեսք ունենալ։ Ֆլուորեսցենտային լույսի տակ երկնագույնը ավելի տեսանելի է, իսկ շիկացման թելիկով լամպերի տակ ավելի դոմինանտ է մանուշակագույնը։ Անմշակ վիճակում տանզանիտը կարմրադարչնագույն հանքաքար է, այն մաքրելու համար անհրաժեշտ է անցկացնել ջերմամշակման գործընթաց, որպեսզի հեռացվի դարչնագույն փառը և առանձնանա մանուշակագույն քարը[7]։ Այս թանկարժեք քարը իր «տանզանիտ» անունը ստացել է Tiffany & Co. կազմակերպության կողմից այն երկրի պատվին, որտեղ այն հայտնաբերվել է։ 1968 թվականին Tiffany մարքեթինգի բաժինը շուկայում այս քարը ներկայացնելու համար նրա գիտական անունը (կապտամանուշակագույն ցոիզիտ) համարեց ոչ բավականաչափ ներկայանալի։ 2002 թվականին թանկարժեք քարերի առևտրի Ամերիկյան Ասոցիացիան փոփոխություն կատարեց թանկարժեք քարերի ցուցակի մեջ և այս քարի համար ընտրեց «տանզանիտ» տարբերակը, դա առաջին փոփոխություն էր իրենց ցուցակում 1912 թվականից սկսած[8]։

Կոմերցիոն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստագործը տանզանիտ մշակելիս

Մանուել դե Սոուզան, որն Առուշայում (Տանզանիա) ապրող դերձակ էր, երբեմն ոսկի էր փնտրում և գտավ թափանցիկ կապույտ, կապտամանուշակագույն բյուրեղներ մոտավորապես 40կմ (25մղոն) Առուշայից հարավ արևելք[9]։ Նա ենթադրեց, որ գտել է պերիդոտ, բայց հետո եկավ այն համոզման, որ դա դյումորտիերիտ է (կապույտ ոչ զարդաքարային միներալ)։ Շուտով այդ քարերը ներկայացվեցին Ջոն Սաուլին՝ Նայրոբիի թանկարժեք քարերի մեծածախ վաճառքի մասնագետ և խորհրդատու երկրաբան, որը զբաղվում էր Քենիայի լեռների շրջակայքից ակվամարինի արդյունահանմամբ։ Սաուլը, որը հետագայում հայտնաբերեց Քենիայի Ցավո շրջանի ռուբինի շերտերը, բացառեց այդ քարի դյումորտիերիտ կամ կորդիերիտ լինելը և նմուշներն ուղարկեց իր հորը՝ Նյու Յորքի Saks Fifth Avenue ընկերության վիցեպրեզիդենտ Հայման Սաուլին։ Նա այդ նմուշները տարավ Ամերիկայի Գեմոլոգիական ինստիտուտ, որտեղ այն գնահատվեց որպես նոր թանկարժեք քար՝ ցոիզիտ միներալի տարատեսակ։ Քարի նույնականցում կատարվեց նաև Հարվարդի համալսարանի հանքաբանների, Բրիտանական Թանգարանի և Հայդելբերգի համալսարանի կողմից, բայց առաջին մարդը, որը նույնականացման իրավունք ստացավ, դա Յան Մակ Քլաուդն էր՝ Տանզանիայի կառավարության երկրաբանը[10][11]։

Թանկարժեք քարը անվանափոխվեց Tiffany & Co ընկերության կողմից, քանի որ նրանք կարծում էին, որ «կապույտ ցոիզիտ» անվանումը կարող է նույնականցվել «կապույտ սուիցիդ»ի (կապույտ ինքնասպանություն) հետ և այն լավ չի վաճառվի[12]։ Թիֆանիի օրիգինալ ընկերությունը գովազդում էր, որ տանզանիտը արդեն կարելի է գտնել երկու վայրում՝ «Տանզանիայում և Թիֆանիի մոտ»։

1967 թվականից սկսած Տանզանիայում արդյունահանվել է մոտ երկու միլիոն կարատ տանզանիտ։ 1971 թվականին Տանզանիայի կառավարությունը ազգայնացրեց այդ քարի հանքերը։

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիտի բազմագույն բյուրեղ

1990 թվականին Տանզանիայի կառավարությունը տանզանիտի հանքերը բաժանեց չորս մասի՝ A, B, C, և D բլոկներ։ A և C բլոկները հանձնվեցին խոշոր օպերատորների, իսկ B և D բլոկները թողնվեցին տեղացի հանքահորներին։

2003 թվականին Տանզանիայի կառավարությունն օրենք ընդունեց համաձայն որի արգելվում էր անմշակ տանզանիտի արտահանումը Հնդկաստան, ինչպես և շատ թանկարժեք քարեր, տանզանիտի մեծ մասը արտահանվում էր Ջայպուրից: Արգելքը արդարացված էր, քանի որ դա տեղական քարի մշակման օբյեկտների զարգացման խթանման փորձ էր, դրանով իսկ զարգացնելավ տնտեսությունը և ապահովել շահույթ։ Արգելանքը կիրառվեց էտապներով, երկու տարվա ընթացքում, սկզբում արգելքը 0.5 գրամից ավելի խոշոր քարերի համար, հետո՝ 1 գրամից ավել կշռող քարերի համար[13]։

2010 թվականին Տանզանիայում օրենք ընդունվեց համաձայն որի հանքարդյունահանող ընկերություններն իրենց լիցենզիայի 50% -ը պետք է զիջեն Տանզանիայի պետական հանքարդյունահանող Stamico ընկերությանը։ 2011 թվականին արդյունահանվել է 2.4 միլիոն կարատ տանզանիտ, որը կազմում է 24 միլիոն դոլար[14]։

Աշխարհի ամենախոշոր տանզանիտի բեկորը գտնվել է 2005 թվականին, 16 839 կարատ, կամ 3.38 կգ[15]։

Արժևորող գործոններ, գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիտի անմշակ զարդաքար

Գունավոր թանկարժեք քարերի դասակարգման համընդհանուր մեթոդ գոյություն չունի։ Tanzanite Foundation[16] առևտրական ընկերությունը ներդրել է կապույտ քարերի գույների աստիճանավորման իր սեփական համակարգը[17], համաձայն որի տանզանիտի գույները բաժանվում են երեք հիմնական գույների՝ երկնամանուշակագույն, ինդիգո և կապտամանուշակագույն։ Տանզանիտի առաջնային և երկրորդային գույները կապույտն ու մանուշակագույնն են։ Անմշակ տանզանիտն իրենից ներկայացնում է տրիքրոիկ (եռագույն) թանկարժեք քար, որը նշանակում է, որ երբ լույսն ընկնում է այդ անիզոտրոպ բյուրեղի վրա՝ բեկվում է տարբեր ուղղություններով, կլանելով տարբեր լույսի ալիքներ բյուրեղի երեք օպտիկական առանցքների ուղղությամբ։ Այդ երևույթի արդյունքում տանզանիտի տարբեր նմուշներում տեսանելի են շատ գույներ՝ մանուշակագույնի, ինդիգոյի, կապույտի, երկնագույնի, կանաչի, դեղինի, նարնջագույնի, կարմիրի և գարչնագույնի երանգներ։ Տաքացնելիս տանզանիտը դառնում է երկգույն, գույները փոփոխվում են մանուշակագույնից մինչև ինդիգո և մանուշակագույնից մինչև կապույտ[18]։

Թանկարժեք քարերի մաքրության գնահատականի ստանդարտը աչքն է, այսինքն քարը համարվում է անթերի, եթե անզեն աչքով չեն երևում ներառումներ[18]։ Ամերիկայի Գեմոլոգիայի ինստիտուտը տանզանիտը դասակարգում է որպես առաջին կարգի թանկարժեք քար, ինչը նշանակում է, որ այն աչքի համար սովորաբար մաքուր է։ Տեսանելի բծերով թանկարժեք քարերը վաճառվում են անհամեմատ ավելի ցածր գներով։

Ջերմամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիտի հանքաքարի նմուշ

Տանզանիտը գոյանում է դարչնագույն բյուրեղի տեսքով և ունենում է միաժամանակ երեք գույն՝ դարչնագույն, կապույտ և մանուշակագույն։ Հողի շերտի տակ բնական մետամորֆիկ գործընթացների արդյունքում անջատված ջերմությամբ տաքանալիս, կամ մարդու կողմից վառարաններում տաքացնելու արդյունքում դարչնագույնը կամ մուգ կարմիրը հեռանում է և ստացվում է երկգույն, կապույտի երանգներով ավելի շատ հագեցած քար։ Դա նշանակում է, որ այն անդրադարձնում է լույսի միայն կապույտ և մանուշակագույն սպեկտրը[19]։ Երբեմն ոսկերչական որակի տանզանիտը տաքացնում են մինչև կանաչավուն գույնը, որը համարյա միշտ ուղեկցվում է կապույտ կամ մանուշակագույն երկրորդական գույնով։ Այդ կանաչ տանզանիտները բավականին թանկարժեք են կոլեկցիոներների շուկայում, բայց հազվադեպ են հետաքրքրում առևտրային գնորդներին[20]։

Վառարանի մեջ ջերմամշակումը կատարվում է 370–390 °C (698–734 °F) ջերմաստիճանների պայմաններում 30 րոպեի ընթացքում։ Տաքացվող քարը չպետք է ունենա ճաքեր կամ պղպջակներ իր ներսում, այլապես այն կարող է փշրվել, կամ ճաքն ու պղպջակը կարող են չափերով մեծանալ վառարանում տաքացնելու ժամանակ[21]։

Հանքավայրի D բլոկի առաջին օրերին գտնված քարերը երկնագույն էին և բոլորովին ջերմամշակման կարիք չունեին։ Հնարավոր է պատճառը այդ տարածքում տեղի ունեցած ահավոր հրդեհն է եղել, որը տաքացրել է հողի տակ եղած քարերը։

Քարերի ջերմամշակումը համապարփակ երևույթ է և չի ազդում նրա գնի վրա։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մշակված թանկարժեք քար արդեն անցած է լինում ջերմամշակման փուլ[22]։

Տանզանիտի քարի տեսանելի որակը կարող է արհեստականորեն բարձրացված լինել նրա վրա նստեցրած բարակ շերտի միջոցով, օրինակ՝ կոբալտ պարունակող անտեսանելի շերտով[23]։ Առևտրի սրահներում պարտավոր են նշել, որ քարը թաղանթապատ է։

Խոշոր տանզանիտ և սապֆիրներ՝ շրջապատված ադամանդներով, ոսկերչական տուն Մոիսեյկին Երեսակված տանզանիտ Մատանի «Նրբագեղ տանզանիտ», Մարկ Շնայդեր Խորքային կապույտ գույնով տանզանիտից կախազարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Anthony, John W.; Bideaux, Richard A.; Bladh, Kenneth W.; Nichols, Monte C., eds. (2001). Zoisite (PDF). Chantilly, Virginia: Mineralogical Society of America. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  2. Anthony, John W.; Bideaux, Richard A.; Bladh, Kenneth W.; Nichols, Monte C., eds. (1995). Handbook of Mineralogy, Vol. 2. Mineral Data Publishing. էջ 901. ISBN 978-0-9622097-0-3.
  3. King, Hobart M. «Tanzanite». Geology.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. «The blue color of tanzanite is caused by small amounts of vanadium within the zoisite mineral structure.»
  4. «Introduction to tanzanite». tanzanitefoundation.com. 2017 թ․ հունիսի 22.
  5. Briggs, Philip; McIntyre, Chris (2013). Tanzania Safari Guide: With Kilimanjaro, Zanzibar and the Coast. Bradt Travel Guides. էջ 104. ISBN 978-1-84162-462-4.
  6. E. Skalwold. «Pleochroism: trichroism and dichroism in gems». Nordskip.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Study of Heat Treatment». Yourgemologist.com. International School of Gemology. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «AGTA GTC to Issue Tanzanite Reports». JCK Magazine. 2007 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին – via jckonline.com.
  9. Luhr, James (2003). Earth. New York, NY: DK Publishing, Inc. էջ 73. ISBN 0-7894-9643-7.
  10. «The Mineralogical Record - Merelani, Tanzania». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Tanzanite: Its discovery and early days». ICA's InColor Magazine. Summer 2007.
  12. «Tanzanite». Gemstone.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Export ban on tanzanite in Africa leaves Jaipur gems sector in lurch». Times of India. 2013 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. Muchira, John (2013 թ․ մայիսի 24). «TanzaniteOne cedes 50% stake to State as new law takes effect». Mining Weekly.
  15. Cobley, Mark (2005 թ․ օգոստոսի 3). «World's Biggest Tanzanite Gem Found Near Kilimanjaro (Update3)». Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «The Tanzanite Foundation». The Tanzanite Foundation. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. Roskin, Gary (2005 թ․ մայիս). «Tanzanite Transformed: TanzaniteOne Introduces Quality Grading, Pricing Changes, and a Sight System». JCK Magazine. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  18. 18,0 18,1 Richard W. Wise (2005 թ․ դեկտեմբերի 31). Secrets of the Gem Trade: The Connoisseur's Guide to Precious Gemstones. Brunswick House Press. էջեր 35, 220. ISBN 978-0-9728223-8-1.
  19. Weldon, Robert. «An introduction to gem treatments». gia.edu. Gemological Institute of America, Inc.
  20. «Tanzanite Gemological Information». gemsociety.org.
  21. Roskin, Gary (2005 թ․ փետրվար). «Natural-Color Tanzanite». JCK Magazine – via jckonline.com.
  22. «Featured gemstone: tanzanite». GIA Library. Gemological Institute of America, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին.
  23. «Coatings: a new Tanzanite treatment uncovered». farlang.com. Farlang's Gem and Diamond Foundation; Gemological Association of Great Britain; German Gemological Association; Netherlands Gemological Laboratory. 2008 թ․ մայիսի 25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանզանիտ» հոդվածին։