Դյումորտյերիտ
Դյումորտյերիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ[1] |
Բանաձև (կրկնվող միավորը) | AlAl₆BSi₃O₁₈ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.AJ.10[2] |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | dumortierite mineral group?[3] |
Դյումորտյերիտ, կապույտ գունաքար է, որը բնության մեջ հանդիպում է հազվադեպ և շատ քիչ քանակով։ Անունը ստացել է ֆրանսիացի Է․ Դյումոտյեի (19-րդ դար) պատվին։ Դյումորտյերիտ հայտնաբերվել է մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում , Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, (Ուրալում, Կիշտիմի շրջան), Ուզբեկստանում (Տաշքենդի մոտ) և Տաջիկստանում (Պամիրում)։ Դյումորտյերիտի տարատեսակներից յուրահատուկ է բրազիլականը, որը թափանցիկ է և, ի տարբերություն անթափանց` սովորականի, ավելի կարծր է։
Բովանդակություն
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միներալը կարող է հանդես գալ ձվաձև գոյացությունների տեսքով, գույնը կապույտ է, երբեմն` մանուշակագույն։ Մանրադիտակով երևում է, որ գունաքարի գնդիկներն ունեն ճաճանչաճառագայթային կազմություն։ Այս քարի հետ հանդիպում են նաև անդալուիզաքար սիլիմանիտ, ֆոսֆորաքար և այլն։ Կապտաերկնագույն գնդերն ապարին զարդարուն տեսք են տալիս։
Դյումորտյերիտը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում Դյումորտյերիտը հանդիպում է Լալվարի արևելյան լեռնաճյուղերում, կարծր ապառաժային ապարներում, որոնք ունեն ձգված, շեշտակի իջնող, վեց մետր հզորությամբ քարե պատի տեսք։ Կան տվյալներ, որ Դյումորտյերիտ հանդիպում է նաև Երևանի մերձակայքում՝ համեմատաբար երիտասարդ նստվածքային ապարներում։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապտաերկնագույն գնդերից կարելի է պատրաստել սկահակներ, զարդատուփեր, ինչպես նաև մատանիներ, կրծքազարդերի ագույցներ և այլն։ Հմուտ ձեռքերում այն շահեկան նյութ է, և նրա մշակման ժամանակ հնարավոր են անսպասելի լուծումներ[4]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ International Mineralogical Association - Commission on new minerals, nomenclature and classification The IMA List of Minerals (March 2019) — 2019.
- ↑ mineralienatlas.de
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ Վալերի Սեյրանյան, Հայաստանի գունաքարերը, Երևան, 2007
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դյումորտյերիտ կատեգորիայում։ |